Ակտինիաներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa)
Տիպ/Բաժին Հիդրաներ (Cnidaria)
Դաս Կորալյան պոլիպներ (Anthozoa)
Ենթադաս Վեցճառագայթավոր կորալներ (Hexacorallia)
Կարգ Ակտինիաներ (Actiniaria)

Ակտինիաներ (լատին․՝ Actiniaria), աղեխորշավորների տիպի, վեցճառագայթավոր կորալների ենթադասի ծովային կենդանիներ։ Մեծ մասամբ մենակյաց են, երբեմն հանդիպում են գաղութներով ու վարում նստակյաց կյանք, հաճախ համակեցության մեջ մտնում ճգնավոր խեցգետնի հետ։

Արտաքին նկարագիր խմբագրել

Մարմինը երկշերտ Է։ Գունավորումը՝ վառ, խայտաբղետ։ Սնվում են ջրային կենդանիներով։ Գիշատիչ են, որսը հափշտակում են բերանի շուրջը գտնվող շոշափուկներով, որոնք ունեն թունավոր խայթիչ բջիջներ։ Բաժանասեռ են, բազմանում են սեռական, երբեմն՝ անսեռ ճանապարհով։ Ակտինիաներ տարածված են հիմնականում արևադարձային ե մերձարևադարձային շրջաններում։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտինիաներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտինիաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 230