Ակտեր, հավաքագրված Կովկասյան հնագիտական հանձնաժողովի կողմից

«Ակտեր, հավաքագրված Կովկասյան հնագիտական հանձնաժողովի կողմից» (ռուս.՝ Акты Кавказской археографической комиссии), պաշտոնապես հրապարակված փաստաթղթեր, որոնք դուրս են բերվել Կովկասյան փոխարքայության Գլխավոր վարչության պետի արխիվից։

Ակտեր, հավաքագրված Կովկասյան հնագիտական հանձնաժողովի կողմից
ՀեղինակԱդոլֆ Բերժե և Dmitry Kobyakov?
Տեսակպարբերական
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման տարեթիվ1866
Թվային տարբերակrunivers.ru/lib/book3029/

Պատմություն խմբագրել

Կովկասյան հնագիտական հանձնաժողովը ստեղծվել է Ալեքսանդր Պավլովիչ Նիկոլաի՝ Կովկասյան փոխարքայության Գլխավոր վարչության պետի, նախաձեռնությամբ։ Հանձնաժողովը հաստատվել է 1864 թվականի մարտի 11-ին կովկասյան փոխարքա մեծ կնյազ Միխայիլ Նիկոլաևիչ կողմից։

Հանձնաժողովի վրա դրված էր՝

  • Կովկասյան և Անդրկովկասյան արխիվների մանրամասն մշակում և ստեղծում, կարևոր պատմական փաստաթղթերի և հուշարձանների դուրս բերում և հրապարակում, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում,
  • Ռուսական տիրապետության տակ Կովկասյան տարածաշրջանի քաղաքացիական կառավարման զարգացման վերաբերյալ մանրամասն ուսումնասիրություններ,
  • Առանձին գրքով կազմում և հրապարակում, որպես Հանձնաժողովի հրատարակության անհրաժեշտ օժանդակություն, բոլոր տոմերի համար փաստաթղթերի գույքագրում, առարկայի եւ այբբենական ցուցանիշների եւ հրահանգների ցանկը, որոնք վերաբերում են Կովկասյան տարածաշրջանին։
  • Կովկասյան փոխարքայության Գլխավոր վարչության նախկին պետի արխիվային գործերի բաշխում երեք կատեգորիաներով որոնք ենթակա են
  1. անհապաղ ոչնչացման
  2. Ժամանակավոր պահպանման
  3. մշտական պահպանման

Կովկասյան հնագիտական հանձնաժողովի առաջին նախագահ դարձավ Ադոլֆ Բերժեն, ներգրավելով Միրզա Ֆետհ-Ալիին, ով թարգանել է բոլոր արևելյան փաստաթղթերը, որոնք պետք է մտնեին Հանձնաժողովի ակտերի առաջին տոմի մեջ, ներգրավել է նաև Ի․ Գ․ Բերզենովային և վրացի պատմաբան ու հնագետ Դիմիտրի Բաքրաձեին։ Ադոլֆ Բերժեն մահից հետո 1886 թվականին Դ․Ա․ Կոբյակովայի խմբագրությամբ (վերջին երկու տոմերը)։

Բովանդակություն խմբագրել

 
Ակտերի քարտեզի էջ

Լույս է տեսել 12 հատորով (6-րդը՝ 2 մասից)՝ Թիֆլիսում 1866–1904 թվականներին։

Ընդգրկում է 1762–1862 թվականների փաստաթղթեր, ռուսերեն, մասամբ՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն և թաթարերեն զեկուցագրեր, հաշվետվություններ, գրագրություններ, ռազմական գործողությունների օրագրեր, 14–19-րդ դարերի Արևելյան Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի տիրապետության տակ գտնվող սահմանամերձ հայկական շրջանների պատմության, վարչական վիճակի, ժողովրդի կացության, լեռնարդյունաբերության զարգացման, Հայ եկեղեցու, պարսկահայերի և արևմտահայերի վերաբնակեցման, ազատագրական շարժման մասին կարևոր նյութեր։

Ժողովածուն արժեքավոր սկզբնաղբյուր է այնտեղ զետեղված նյութերի բնագրերի մի մասի կորստյան պատճառով։

Հետագա ճակատագիր խմբագրել

Ակտերի հրապարակումը շատ թանկ էր նստում։ Հնագիտական հանձնաժողովի փակման մասին հարց առաջացավ։ Կովկասյան ռազմական օկրուգում կար ռազմա-պատմական բաժանմունք, որը հրապարակեց կովկասյան պատերազմների պատմության վերաբերյալ մի քանի արժեքավոր տոմեր։

Հատորներ խմբագրել

Տոմ Տարի Խմբագիր Էջ ISBN
1 1866 Ա․ Բերժե 827 ISBN 978-5-458-04497-4
2 1868 Ա․ Բերժե 1238
3 1869 Ա․ Բերժե 767 ISBN 978-5-458-67808-7
4 1870 Ա․ Բերժե 1019 ISBN 978-5-458-67809-4
5 1873 Ա․ Բերժե 1187 ISBN 978-5-458-67810-0
6/1 1874 Ա․ Բերժե 957
6/2 1875 Ա․ Բերժե 954
7 1878 Ա․ Բերժե 1011 ISBN 978-5-458-67811-7
8 1881 Ա․ Բերժե 1033
9 1884 Ա․ Բերժե 979
10 1885 Ա․ Բերժե 982 ISBN 978-5-458-67813-1
11 1888 Դ․ Կոբյակով 1035 ISBN 978-5-458-67814-8
12 1904 Դ․ Կոբյակով 1558

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Акты, собранные Кавказской археографической комиссией // в 12 томах». На сайте «Руниверс» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  • Акты, собранные Кавказской археографической комиссией // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • "АКТЫ КАВКАЗСКОЙ АРХЕОГРАФИЧЕСКОЙ КОМИССИИ"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։