Ակսուի շրջան (ույղ. ئاقسۇ ۋىلايىتى, չին. պարզ. 阿克苏地区, փինյին Ākèsū Dìqū), շրջան ՉԺՀՍինծիան ինքնավար մարզում։ Մարզային իշխանությունները տեղակայված են Ակսու քաղաքային գավառում։

Ակսու

ույղ. ئاقسۇ ۋىلايىتى

չին. 阿克苏
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՍինծիան
Կարգավիճակprefecture?
Մտնում էՍինծյան
Ներառում է2 քաղաքային գավառ և 7 գավառ
ԲԾՄ1519 մետր
Բնակչություն (2010)2 370 809 մարդ[1]
Տարածք127 816,66 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 1519 մ
Ժամային գոտիUTC+8:00
Փոստային ինդեքսներ843000
Ավտոմոբիլային կոդ新N
Պաշտոնական կայք

Աշխարհագրություն խմբագրել

Շրջանը զբաղեցնում է Թարիմյան ավազանի հյուսիս-արևմտյան մասը և Տյանշանի հարավային լանջերը։ Շրջապատված է Թարիմ գետով և նրա վտակներով, որոնք սնվում են Տյանշանի սառցադաշտերից (հատկապես Ակսու և Մուզարտ գետերից)։

Պատմություն խմբագրել

Սինծիան նահանգի կազմավորումից հետո այս հողերը 1882 թվականից համարվում էին Ակսու Մարզի մաս (阿克苏道): 1928 թվականին Ակսու մարզը վերափոխվեց Ակսու Վարչական շրջանի (阿克苏行政区), որը 1933 թվականին անվանափոխվեց որպես № 4 Վարչական շրջան (第四行政区):

ՉԺՀ-ի ստեղծումից հետո այստեղ, 1950 թվականին ստեղծվեց Ակսու հատուկ շրջանը (阿克苏专区), որը 1971 թվականին վերափոխվեց Ակսու շրջանի (阿克苏地区):

ՉԺՀ-ի Քաղաքային խորհրդի որոշմամբ 2002 թվականի սեպտեմբերի 17-ից Արալը բաժանվեց Ակսու քաղաքային շրջանից` դառնալով առանձին քաղաքային գավառ, որը մտավ Սինծիան ինքնավար շրջանի ուղղակի ենթակայության տակ։

2019 թվականին Կուչա գավառը վերափոխվեց քաղաքային գավառի։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Շրջանը բաժանվում է 7 գավառի և 2 քաղաքային գավառի.

 
# Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Փինյին Ույղուրերեն

(արաբական գիր)

Ույղուրերեն

(լատինական գիր)

Բնակչություն

(2003)

Տարածք

(կմ²)

Բնակչության խտություն

(մարդ/կմ²)

1 Քաղաքային գավառ Ակսու 阿克苏市 Ākèsū shì ئاقسۇ شەھىرى Aqsu Shehiri 570,000 14,450 39
2 Գավառ Վենսու 温宿县 Wēnsù xiàn ئونسۇ ناھىيىسى Onsu Nahiyisi 230,000 14,376 16
3 Քաղաքային գավառ Կուչա 库车市 Kùchē shì كۇچار شەھىرى Kuchar Shehiri 410,000 14,529 28
4 Գավառ Շահյար 沙雅县 Shāyǎ xiàn شايار ناھىيىسى Shayar Nahiyisi 210,000 31,887 7
5 Գավառ Տոկսու 新和县 Xīnhé xiàn توقسۇ ناھىيىسى Toqsu Nahiyisi 150,000 5,831 26
6 Գավառ Բայ 拜城县 Bàichéng xiàn باي ناھىيىس Bay Nahiyisi 210,000 15,917 13
7 Գավառ Ուչտուրֆան 乌什县 Wūshí xiàn ئۇچتۇرپان ناھىيىسى Uchturpan Nahiyisi 190,000 9,065 21
8 Գավառ Ավատ 阿瓦提县 Āwǎtí xiàn ئاۋات ناھىيىسى Avat Nahiyisi 220,000 13,067 17
9 Գավառ Կելպին 柯坪县 Kēpíng xiàn كەلپىن ناھىيىسى Kelpin Nahiyisi 40,000 8,977 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шестая национальная перепись населения КНР