Ակոնկագուա (իսպ.՝ Aconcagua), լեռնագագաթ Արգենտինայում՝ Մենդոսա պրովինցիայում, Չիլիի հետ սահմանից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Հանդիսանում է Անդերի[2], Արգենտինայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների[3], արևմտյան և հարավային կիսագնդերի ամենաբարձր լեռնագագաթը։ Բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 6960,8 մետրի (միջին հաշվարկով)[4]։ Տեղ է զբաղեցնում «Յոթ գագաթներ» ցանկում[5]։ Անվանումը բխում է հնդկացիական աղբյուրներից և թարգմանաբար նշանակում է «Քարե ժամապահ», «Ճերմակ ժամապահ»[6][7][8]։ Ոչ պաշտոնական անվանումն է «Ամերիկայի սյուն» (իսպ.՝ Coloso de América)[9]: Գտնվում է Հարավային Ամերիկայի արևմուտքում՝ Անդերի միջնամասում։ Մոտ է Խաղաղ օվկիանոսին։ Ունի յոթ խոշոր սառցադաշտ, որոնցից ամենամեծը կրում է «Լեհական սառցադաշտ» անվանումը։

Ակոնկագուա
Տեսակլեռ
ԵրկիրՀարավային Ամերիկա
Վարչատարածքային միավորLas Heras Department?
ԼեռնաշղթաPrincipal Cordillera?
Մասն էՅոթ գագաթներ
Բարձրությունը ծովի մակարդակից6961 մետր
Հարաբերական
բարձրություն
6961 մետր[1]
Պահպանման տարածքAconcagua Provincial Park?
Նյութնստվածքային ապար

Առաջին վերելքը գագաթ տեղի է ունեցել 1897 թվականի հունվարի 14-ին. շվեյցարացի լեռնագնաց Մաթիաս Ցուրբրիգենը գագաթը նվաճել է նախ՝ միայնակ[7], ապա դրանից մեկ ամիս էլ չանցած՝ երեք հոգուց բաղկացած արշավախմբի կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. PeakVisor
  2. «Orografía de Mendoza». El Portal de Mendoza (իսպաներեն). Cámara de Turismo de Mendoza and Cooperativa El Portal de Mendoza. 2014 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  3. Newcomb, Tim (2017 թ․ հուլիսի 24). «The 7 Highest Points Across All 7 Continents». Popular Mechanics. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  4. «Informe científico que estudia el Aconcagua: el Coloso de América mide 6.960,8 metros» (իսպաներեն). Universidad Nacional de Cuyo. 2012 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «Informe científico que estudia el Aconcagua: el Coloso de América mide 6.960,8 metros» [Scientific Report on Aconcagua, the Colossus of America measures 6960,8 m] (իսպաներեն). Universidad Nacional de Cuyo. 2012 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «South American Explorer». South American Explorers Club (4–19). 1979. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին – via University of Texas.
  7. 7,0 7,1 Secor, R.J. (1994). Aconcagua: A Climbing Guide. The Mountaineers. էջ 13. ISBN 978-0-89886-406-9. «There is no definitive proof that the ancient Incas actually climbed to the summit of the White Sentinel [Aconcagua], but there is considerable evidence that they did climb very high on the mountain. Signs of Inca ascents have been found on summits throughout the Andes, thus far the highest atop Llullaillaco, a 6,739-metre (22,110 ft) mountain astride the Chilean-Argentine border in the Atacama region. On Aconcagua, the skeleton of a guanaco was found in 1947 along the ridge connecting the North Summit with the South Summit. It seems doubtful that a guanaco would climb that high on the mountain on its own. Furthermore, an Inca mummy has been found at 5,400 m (17,700 ft) on the south west ridge of Aconcagua, near Cerro Piramidal»
  8. «Guías Pedagógicas del Sector Lengua Indígena, Aymara» (PDF) (իսպաներեն). Santiago de Chile: Ministerio de Educación, Fondo de las Naciones Unidas para la Infancia, UNICEF. 2012. էջ 62. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Mont Aconcagua - Argentine». aconcaguaexpeditions.com (ֆրանսերեն)..

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 227