Ակնունի

հայ հրապարակախոս, լրագրող, հասարակական գործիչ

Էդվարդ Ակնունի (իսկական անունը՝ Խաչատուր Մալումյան, 1863[1][2][3], Մեղրի[4] - 1915[1][2][3], Մեծ Եղեռնի զոհ), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Ակնունի
Դիմանկար
Ծնվել է1863[1][2][3]
ԾննդավայրՄեղրի[4]
Մահացել է1915[1][2][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Ժնևի համալսարան
Մասնագիտությունլրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԴրօշակ, Մշակ և Հայ օգնության միություն
ԿուսակցությունՀՅԴ
 Khachatur Malumian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1883), հետագայում ուսումը շարունակել Ժնևում։ Աշխատակցել է «Մշակին», եղել խմբագրության քարտուղարը, Գ. Արծրունու գաղափարների ջերմ պաշտպանն ու օգնականը։ 1899 թվականին Ժնևում աշխատել է «Դրոշակի» խմբագրությունում, ուր տպագրվել է նրա «Կովկասյան խաբրիկներ» հոդվածաշարը՝ Է. Ակնունի ստորագրությամբ։

 

Եղել Է Քրիստափոր Միքայելյանի աջակիցներից, քարոզչական մեծ աշխատանք է կատարել Եվրոպայում ի նպաստ Հայ դատի։ Եռանդուն մասնակցել է ՀՀԴ կուսակցության 1907 թ. Վիեննայի IV ընդհանուր ժողովին, որից հետո նրա ջանքերով և մասնակցությամբ Փարիզում գումարվել Է Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կազմակերպությունների խորհրդաժողով (որը և նախապատրաստեց Օսմանյան կայսրության սահմանադրության հռչակումը)։ 1908 թվականին ավելի է աշխուժացել Կ. Պոլսում նրա հասարակական, քաղաքական գործունեությունը։ 1910-1911 թվականներին քարոզչությամբ հանդես է եկել Հյուսիսային. Ամերիկայում, Եգիպտոսում, Լիբանանում, Զմյուռնիայում, Էրզրումում, որտեղ 1914 թվականի օգոստոսին մասնակցել է ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովին)։ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան ձերբակալվել ու աքսորվել է։ Սպանվել է աքսորի ճանապարհին։

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1028909438 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 165  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։