Ակնամոմ

մեղվի ստեղծած խեժային խառնուրդ

Ակնամոմ , մեղվասոսինձ (հուն․՝ πρόπολις), գորշ կանաչավուն, դառը, բուրումնավետ, մածուցիկ նյութ։ Ակնամոմով մեղուները փակում են փեթակի ճեղքերն ու անցքերը, աշնանը փոքրացնում արկանոցը (թռիչքի անցքը)՝ ցրտից պաշտպանվելու համար։

Բաղադրություն խմբագրել

Պարունակում է 50 % խեժ և բալասան, 35 % մոմ, 10 % եթերային յուղ, 5 % ծաղկափոշի։

Կիրառում խմբագրել

Օգտագործվում է լաքերի և ներկերի արդյունաբերության մեջ, ձայնապնակներ պատրաստելու, երաժշտական գործիքները և փայտյա ամանները լաքապատելու համար։ Ակնամոմը վաղուց հայտնի է հայ ժողովրդական բժշկության մեջ որպես մի շարք հիվանդությունների (կոշտուկների, վերքերի, ականջի ցավի ևն) բուժման միջոց։

Գրականություն խմբագրել

  • Младенов, С. Мёд и медолечение. — София, 1971.
  • Хисматуллина, Н. З. Практическая апитерапия. — Пермь: ЭксЛибрум, 2009. — 336 с.
  • Хорн, Х., Лейбольд, Г. Лекарства из улья: мёд, пыльца, маточное молочко, пчелиный воск, прополис, пчелиный яд / Пер с нем. М. Беляева. — М.: АСТ, Астрель, 2006. — 238 с.
  • Харнажа, В. Прополис. — 4-е изд. — Бухарест: Апимондия, 1981. — 247 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնամոմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 227