Ակնաղբյուր (Ասկերանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)

Ակնաղբյուր, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում[2][3][4][5][6][7][8], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Ասկերանի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր։

Ակնաղբյուր
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանԱսկերանի շրջան
ԲԾՄ913 մետր
Խոսվող լեզուներՀայերեն
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Ժամային գոտիUTC+4
Ակնաղբյուր (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ակնաղբյուր (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բնակավայրի անուն խմբագրել

Բնակավայրը հայտնի է տարբեր անուններով։ Հայկական անունը Ակնաղբյուր է, իսկ ադրբեջանականը՝ Քարաբուլաղ (ադրբ.՝ Qarabulaq

Աշխարհագրություն խմբագրել

Արցախի Հանրապետության Ակնաղբյուր համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ ծովի մակարդակից 950 մ բարձրության վրա։ Շրջկենտրոն Ասերանից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 30 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1138,37 հա տարածք, որից 203,48 հա անտառային հողեր են։ Քիրսավան համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտաը[2][3]։

Պատմություն խմբագրել

Արցախյան պատերազմ (1991-1994) խմբագրել

1989 թվականինին Ակնաղբյուրում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Ղարամյան)։ 1992 թվականին Ակնաղբյուրի ազատամարտիկները Պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի և այլ շրջանների մարտերին։

Ակնաղբյուրից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել են հրամանատարներ Մ. Բաղդասարյանը, Ա. Հայրապետյանը, Վ. Ջիվանշիրյանը, Ա. և Ս. Ղարամյանները, Ա. Գրիգորյանը, Արցախի Հանրապետության տարբեր մեդալներով՝ 39։ Պատերազմում զոհվել 19 ազատամարտիկ, որոնց հիշատակը հավերժացնող հուշարձան էր կանգնեցված գյուղի կենտրոնում[3]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8][9]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Ակնաղբյուրում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 3-ը հաշվառված են պետության կողմից։ Հաշվառված հուշարձաններն են՝ գյուղի մեջ գտնվող 19-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին և 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 500 մ հարավ-արևելք գտնվող 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող «Ղուզե թաղ» գերեզմանոցը, 16-17-րդ դարերով թվագրվող «Ղուզե թաղ» սրբատեղին, գյուղից 2 կմ արևմուտք գտնվող 13-19-րդ դարերով թվագրվող «Ղարալի» անունով գյուղատեղին, գյուղից 2 կմ հյուսիս գտնվող մ.թ.ա. 2-1 հզարամյակից 13 դարով թվագրվող «Ըխտըլ հազ» սրբատեղին, գյուղից 3 կմ հյուսիս գտնվող 19-րդ դարով թվագրվող «Ղարալի» անունը ստացած ջրաղացը, գյուղից 100 մ հարավ-արևմուտք գտնվող 1911 թվականով թվագրվող «Ղուզե թաղ» աղբյուրը[2][3]։

Ակնաղբյուրի կենտրոնում էր գտնվում Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուակոթող[3], որն ամենայն հավանականությամբ ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից այն բանից հետո, որբ բնակավայրն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[10]։

Ակնաղբյուրում գտնվում է նաև 20-րդ դարով թվագրվող կամուրջ, «Ակնաղբյուր», «Գյունե», «Քառ», «Ճիրմիճրի» և «Փայտ» աղբյուրները[2][3]։

Բնակչություն խմբագրել

Ակնաղբյուր համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 612 մարդ էր (177 տնտեսություն)[2]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[11].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 679 645 645

Համայնքային կյանք խմբագրել

Ակնաղբյուրում առկա էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները խճապատ և գրունտային են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ակնաղյուրն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[2]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 857,6 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2][3]։

Կրթություն խմբագրել

Ակնաղբյուրում գործում էր[Ն 2] միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 86 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 30 երեխա[2]։

Նշումներ խմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ակնաղբյուրը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ակնաղբյուրը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 50։
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  6. 6,0 6,1 6,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  8. 8,0 8,1 8,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  10. «Թշնամին առանձնակի վայրագություններ է ցուցաբերում Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների նկատմամբ», (արխիվացված 11․03․2021թ․
  11. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.