Ակնաբանություն, օֆթալմոլոգիա (հուն․՝ ὀφθαλμός «աչք» + λόγος «խոսք») գիտություն աչքի հիվանդությունների մասին, ընդգրկում է ակնագնդի, նրա հավելյալ և պաշտպանիչ մասերի բուժումն ու վիրահատությունները, ինչպես նաև ֆիզիոլոգիական օպտիկան։

Օպտիկական ռեֆրակտոմետրի օգտագործումը

Ակնաբանությունը Հայաստանում խմբագրել

Ուշ միջնադար խմբագրել

Աչքի հիվանդությունների նկարագրությանն ու բուժմանը մեծ տեղ են հատկացրել միջնադարի հայ բժիշկները։ Աչքի հիվանդությունների մասին Մխիթար Հերացու մեզ չհասած երկից «Վասն շինուածոյ և յորինուածոյ աչացն» արժեքավոր պատառիկը 17-րդ դար Ասար Սեբաստացին ընդգրկել է 12-րդ դար ասորի բժիշկ Աբու Սաիդի «Յադագս կազմութեան մարդոյ» աշխատության իր խմբագրած տարբերակում։ Հերացուն հայտնի են եղել եղջերաթաղանթի բորբոքման, տրախոմայի, գլաուկոմայի կլինիկ, նկարագրություններն ու բուժման եղանակները։ Աչքի մասին Հերացու ուսմունքը հետագայում զարգացրել է Ամիրդովլաթ Ամասիացին։ Նրա «Օգուտ բժշկութեան» աշխատությունում մանրամասն (20 գլուխ) նկարագրված են աչքի արտաքին մասերի հիվանդությունները (կոպերի այտուցը և էկզեման, շաղկապենու բորբոքային հիվանդությունները, եղջերաթաղանթի խոցերն ու հատը, վնասվածքային հիվանդությունները, տեսողության խանգարումները և այլն), դրանց բուժման (այդ թվում՝ վիրահատ.) եղանակները։ 17-րդ դ. Բունիաթ Սեբաստացին «Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունում առանձին գլուխ է հատկացրել աչքի հիվանդություններին։ 20-րդ դ. սկզբին Հայաստանում մեծ համբավ է վայելել ակնաբույժ Ն. Նավասարդյանը (նախաձեռնել է Հայաստանում տրախոմայի դեմ պայքարը)։

Խորհրդային շրջան խմբագրել

 
Ուիլիամ Բեյտսն ու նրա օգնականը։ Բեյթսը աչքերի զննման բեյթսի մեթոդի ստեղխծողն էր և Տեսողության բնական բարելավման շարժամ հիմանդիրը։

Հայաստանում ակնաբանության զարգացումը կապված է 1925 թվականին Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Հ. Կանայանի նախաձեռնությամբ ակնաբանությունյան ամբիոնի ստեղծման հետ։ Կանայանն 1-ինն է հայկական թարգմանել U.U. Կրյուկովի և Վ.Պ. Օդինցովի «Աչքի հիվանդությունների դասագիրքը» (հրատարակչություն 1937)։

Ամբիոնում սկզբնական շրջանում ուսումնասիրվել են տրախոմայի բուժման և Հայաստանում դրա վերացման հարցերը (Բ. Մելիք-Մուսյան)։ Բ. Մելիք-Մուսյանը և Հ. Գեմիրչօղլյանը Հայաստանում առաջինն են ներդրել (1954) էլեկտրացանցենագրության մեթոդը։ Զբաղվել են գարնանային կատառի և տրախոմայի տարածվածության, դրանց դեմ պայքարի ու բուժման հարցերով (Ե. Մեսրոպյան)։

Ուսումնասիրվել են Հայաստանում աչքի տոքսոպլազմոզի և սնկիկային հիվանդության տարածվածությունը, ախտորոշումն ու բուժումը, ինչպես նաև աչքի առաջային հատվածի պլաստիկ վիրահատության մեթոդները՝ պահածոյած սաղմնային հյուսվածքի և սոսնձի կիրառմամբ (Ս. Մուրադյան, Ռ. Նախիկյան, Լ. Գալըստյան)։ 1994 թվականին հրատարակվել է աչքի հիվանդությունների հայերեն 1-ին դասագիրքը (Տ. Օսիպյան, Ս. Մուրադյան, Մ. Գզգզյան, Ա. Մալայան)։ Աշխատանքներ են կատարվել աչքի վնասվածքների, դրանց կանխարգելման և բուժման հարցերի վերաբերյալ։ U. Մալայանի «Աղետների ժամանակ տեսողական օրգանի ախտահարումը» աշխատությունում վերլուծվել են 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի հետ կապված տեսող. օրգանի փոփոխությունները։ Նրա նախաձեռնությամբ Ս. Մալայանի անվ. ակնաբան, հանրապետական կլինիկ, կենտրոնի հիմքի վրա կազմակերպվել է աչքի միկրովիրաբուժ. վնասվածքաբանության 1-ին կենտրոնը, որտեղ Ա. Մալայանն 1-ին անգամ Հայաստանում կատարել է եղջերաթաղանթի և արհեստ, ոսպնյակի պատվաստում։

 
Աչքը պատկերող հին արաբական ձեռագիր

Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1997-ից՝ Ազգային առողջապահության ինստիտուտ) 1963 թվականին բացվել է աչքի հիվանդությունների ամբիոն, որտեղ Ե. Բլավատսկայայի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել ակնակապիճի չարորակ ուռուցքների տարածվածության, ախտորոշման և բուժման հարցերի վերաբերյալ։ Ե. Բլավատսկայան Հայաստանում 1-ինն է կիրառել սաղմնային եղջերաթաղանթը՝ եդջերապատվաստման նպատակով։ Արժեքավոր փորձարար, աշխատանք է կատարվել աչքի բեկունակությւսն խանգարումների շտկման նպատակով միջշերտային եղջերապատվաստման բնագավառում։ Մեթոդը լայն ճանաչում է գտել Հայաստանից դուրս։ Տբաղվել են ոսպնյակի մթագնման և դրանով տառապողների դիսպանսերացման (Հ. Միրզա Ավագյան), աչքի հետին հատվածի տարբեր հիվանդությունների ժամանակ կլինիկ. էլեկտրացանցենագրության (Լ. Բարսեդյան) հարցերով։

Հետխորհրդային շրջան խմբագրել

Սկսած 1988 թվականից, կապված երկրաշարժի, հետագայում ռազմական գործողությունների հետ, Հայաստանի տարածքում ավելացել է տեսողական օրգանների վնասվածքների քանակը, որը պահանջում էր մեծածավալ և բարձրորակ վերականգնող, վիրահատություններ։ Այդ նպատակով հայ ակնաբույժները կապեր հաստատեցին արտասահմանյան, հատկապես ԱՄՆ-ի ակնաբույժների հետ։ Արձագանքողներից 1-ինը Ռոջեր Հովհաննիսյանն էր։ Նա համախմբեց ամերիկյան ակնաբույժների մի ստվար խումբ, որոնց շնորհիվ Հայաստանում ներդրվեցին բազմաթիվ նորագույն վիրահատ, միջոցներ, բժշկ տեխնիկա։ Հայ ակնաբույժները հնարավորություն ունեցան ԱՄՆ-ում ծանոթանալ ակնաբանությունյան զարգացման մակարդակին և կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 225  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։