Ակիտու (այլ կերպ Զագմուկ[1]), միջագետքյան տոն` նվիրված գարնանը, որին մասնակցում էին ինչպես ազնվականությունը, այնպես էլ հասարակ մարդիկ։ Տարածված է եղել Շումերում, Աքքադում, ինչպես նաև Բաբելոնում և Ասորեստանում։ Տոնի անվանումը չունի ոչ շումերական և ոչ էլ աքքադական ստուգաբանություն, հավանաբար այն օտար ծագում ունի [2]։

Ակիտու

Իշտարի դարպասների և արարողությունների ճանապարհի («Սրբազան ուղի») հատվածի պատկերով տրամանկար։ Պերգամոն թանգարանում և Բեռլինում գտնվող սխեմա
ՊաշտոնապեսԱկիտու
Այլ կերպԶագմուկ
Տեսակտոն, որը նշվում էր Միջագետքում, իսկ այժմ չի տոնվում
ԵնթադասԱմանոր
Տոնվում էՇումերում, Աքքադում, Բաբելոնում և Ասորեստանում
սկսածգարուն
մինչևաշուն
Հաստատվածգարնան գալու կապակցությամբ
Տոնումգարուն-աշուն
ԱվանդույթներՄարդուկ աստծու արձանի տեղափոխումը տաճարից հատուկ տաճար («Սրբազան ուղի»)

Տոնը կապված է եղել բաբելոնյան աստծու` Մարդուկի պաշտամունքի հետ[2]։

Մ.թ.ա 1-ին հազարամյակում տոնը նշվում էր Սուրբ ամուսնության տոնի հետ, և ի վերջո այդ երկու տոները դարձել են մի մեծ արարողություն[2]։

Տարածումը խմբագրել

Մինչը Սարգոն առաջինի կառավարումը, տոնը հայտնի էր շումերական քաղաք Ուրում, իսկ մ.թ.ա 3-րդ հազարամյակում տոնը տարածված էր Նիպպուրում, հնարավոր է նաև Ումմայում և Լագաշում։ Տոնը սկսել է լայնորեն տարածվել Բաբելոնում և Ասորեստանում հին բաբելոնյան ժամանակաշրջանում[2]։

Տոնը նշելու ժամանակահատվածը խմբագրել

Ի սկզբանե տոնը նշվում էր աշնանը, իսկ հետո սկսել են նշել գարնանը։ Ուրում, իսկ հետագայում նաև Նուպպուրում, տոնը տարվա մեջ երկու անգամ է նշվել` գարնանը և աշնանը[1], վեցերորդ (կամ չորրորդ) և տասներկուերորդ ամիսներին[2]։

Տոնի ընթացքում կատարվող իրադարձությունները խմբագրել

Թե կոնկրետ ինչ էր կատարվում տոնի ընթացքում այժմ հայտնի չէ։

Բաբելոնում խմբագրել

Բաբելոնում տոնը նվիրված էր Մարդուկ աստծուն[1]։ Տոնի ամենագլխավոր իրադարձություններից մեկը այցն էր այսպես կոչված «Ակիտուի տուն» (հայտնի է նաև «Նոր տարվա տաճար» անվանմամբ)` մի շինություն, որը նախկինում ուներ տաճարի նշանակություն։ Այդ շինությունը գտնվում էր քաղաքի պատերից դուրս` ջրանցքի մոտակայքում։

Գոյություն ուներ մի երթ, որի ընթացքում Մարդուկ աստծու արձանը դուրս էր բերվում տաճարից, դրվում նավի վրա, իսկ դրանից հետո բերվում «Ակիտուի տաճար»[2]։ Այդ նույն ժամանակ Բաբելոն էր տարվում այլ աստվածների արձաններ[1]։ Պեղումների ժամանակ հին Բաբելոնում գտնվել են այսպես կոչված «Սրբազան ուղու» մնացորդները, որն օգտագործվել է այդ արարողության ժամանակ[2]։ «Սրբազան ուղին» անցնում էր ջրանցքով[1]` բաբելոնյան ճանապարհների երկայնքով, մասնավորապես Այիբուրշաբու[1] փողոցի երկայնքով, հետո Իշտարի դարպասների և ամրոցի պատերի երկայնքով։ Հնէաբանները Բաբելոնի ավերակների մոտակայքում գտել են օրհներգեր և այլ տեքստեր` կապված Ակիտուի տոնի հետ[2]։

Արարողությանը մասնակցում էր թագավորը, մասնավորապես երբ արձանը հանվում էր տաճարից[2]։ Բացի այդ, երբ թագավորը արձանը տաճար էր բերում, գերագույն քուրմը պետք է մտրակով հարվածեր թագավորին։ Նրանք համարում էին, որ եթե թագավորը վճարի, ապա ամբողջ գալիք տարին նրա համար երջանիկ կլինի, իսկ հակառակ դեպքում նա այլևս չի կառավարի[1]։ Հասարակ մարդը նույնպես մասնակցում էր արարողությանը։ Նա տոնը ասոցացնում էր ուրախության և զվարճության հետ[2]։

Ակիտուի տոնի ժամանակ` Մարդուկի տաճարում, բազմիցս տեղի է ունեցել Աշխարհաստեղծման դեկլամացիան (Էնումա էլիշ` «երբ վերևում ես»), որտեղ պատմվում էր Մարդուկ աստծո և Թիամաթի միջև տեղի ունեցած առասպելական կռվի մասին[3]։

Այլ քաղաքներում խմբագրել

Ակիտույի տոնին նվիրված խնջուքները մ.թ.ա 3-րդ հազարամյակից անց են կացվել տարբեր քաղաքներում[4]։ Նիպպուր և Շիրպուրլե քաղաքներում տոնը նշվում էր ի պատիվ նիգուրիս և Բա աստվածների, այն համարվում էր այդ աստվածների ամուսնության օրը[1]։ Մարի քաղաք-պետությունում հայտնաբերված նամակում, որը Շամշի-Ադադ I-ը գրել էր Յասմախ-Ադադին, հիշատակվում է Ակիտույի տոնը, որը նշվում էր ապրիլ-մայիս ամիսներին[4]։

Կախված քաղաքից` Ակիտուի տոները կարող էին նվիրված լինել այլ աստվածների, բացի Մարդուկից։ Մասնավորապես Ուրուկում տոնը նվիրված էր Անու աստծուն[5], իսկ Աքքադում` Իշտար աստծուն[6]։ Ասորեստանում տոնը նշվում էր Աշուր և Նինվե քաղաքներում։ Նինվեում տոնը նվիրված էր Իշտարին[7]։

Նշանակությունը խմբագրել

Ակիտույի տոնի կոնկրետ նպատակն անհայտ է։ Կան ենթադրություններ, որ տոնն ազդարարել է վար ու ցանքսի ժամանակահատվածը, ինչպես նաև կապված է եղել այն ավանդության հետ, որ ամռան վերջին բնակչությունը քաղաքից դուրս է եկել, հողերի վիճակը ստուգելու համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Тураев, 1935, Вавилонская религия и культура
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Саггс, 2014, Глава 11
  3. Анна Бену, 2014
  4. 4,0 4,1 Bidmead, 2002, էջ 33
  5. George, 1993, էջ 137
  6. George, 1993, էջ 122
  7. George, 1993, էջ 162

Գրականություն խմբագրել

Ռուսալեզու խմբագրել

Անգլիալեզու խմբագրել

  • Bidmead J. The akītu festival. Religious continuity and royal legitimation in Mesopotamia. — New Jersey, 2002. — ISBN 1-931956-34-0
  • George A. R. House most high. The temples of ancient Mesopotamia. — Winona Lake, 1993. — С. 87-162. — ISBN 0-931464-80-3