Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ականց (այլ կիրառումներ)

Ականց, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հյուսիսային ափամերջ շրջանում, լճից 5-6 կմ հեռու, Արճեշ քաղաքի մոտ, բլրաշատ հարթավայրում, Արճեշ բերդաքաղաքի մոտակայքում, նրանից հարավ։

Բնակավայր
Ականց
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Թուրքիա, Կարա-Կոյունլուներ
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Այլ անվանումներԱկանձ
Մակերես2133 կմ²
ԲԾՄ1691 մետր
Բնակչություն173 313 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրք, քուրդ
Տեղաբնականունականցեցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ65400
Պաշտոնական կայքercis.bel.tr(թուրքերեն)
Ականց (Աշխարհ)##
Ականց (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրում կային այգիներ, պտղատու ծառեր, կաղամախիներ և ուռենիներ։

Պատմություն խմբագրել

Հին Արճեշ քաղաքը Վանա լճի տակն անցնելուց հետո Ականցը բավական մեծացել ու ընդարձակվել է՝ դառնալով Արճեշի գավառի կենտրոնը։ Ականցն ուներ իր նավահանգիստը, որով կապվում էր Վանա լճի մյուս նավահանգիստների (Վանի, Դատվանի, Արծկեի և Խլաթի) հետ, ներմուծում և արտածում էր տարբեր մթերքներ։

Մեծ եղեռնի ժամանակ Ականցի հայ բնակչության մեծ մասը զոհվել է, մնացածն ապաստանել է Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

Բնակչության նախնիների մի մասը հին Արճեշ քաղաքից էին։ XX դարի սկզբին Ականցում կար 1000 տուն բնակիչ, որից 250-ը՝ հայ, մնացածը՝ թուրք և քուրդ։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ՝ ձկնորսությամբ։ Տարածված արհեստներից էին կոշկակարությունը, դերձակությունը և ոսկերչությունը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ականցն ուներ Ս. Թադեոս և Ս. Գևորգ անուններով եկեղեցիներ։

Կրթություն խմբագրել

Գյուղաքաղաքում գործում էր երկու ուսումնարան (արական և իգական), գրադարան-ընթերցարան։

Գրչություն խմբագրել

1450-1480 թվականներին Ականցում ընդօրինակվել է երկու ավետարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 222