Ականջեղ կլորագլուխ (լատին․՝ Phrynocephalus mystaceus), ագամաների ընտանիքի կլորագլուխների ցեղի (Prynocephalus) մողես։

Ականջեղ կլորագլուխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Ագամաներ
Ցեղ Կլորագլուխներ
Տեսակ Ականջեղ կլորագլուխ
Լատիներեն անվանում
Phrynocephalus mystaceus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 1055612
NCBI 116118
EOL 1923956

Համարվում է անապատային կենդանի։

Տարածվածություն խմբագրել

Պատկանում է աֆրո-արաբական ագամաների ենթաընտանիքին։ Տարածված է միայն Ասիա աշխարհամասի կենտրոնական հատվածում և Իրանում։

Տարածվածության արեալը ընդգրկում է Հարավային Ասիայի՝ Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ղազախստանի, Իրանի և Աֆղանստանի ավազուտները։

Բնակվում է ավազների մեջ։ Էվոլյուցիայի արդյունքում վարժեցվել է անապատային կլիմային։

Նկարագրություն խմբագրել

Կլորագլուխ ականջեղի երկարությունը հասնում է 24 սմ-ի, որի գրեթե կեսը կազմում է պոչը։ Մարմինը վերևից գորշ կամ դեղին ավազի գույն ունի։ Սպիտակ գունավորում ունի միայն փորի հատվածը, որը նաև ծածկված է բազմաթիվ բծերով։

Այս մողեսը ականջեղ է կոչվում բերանի անկյուններին «ականջներ» հիշեցնող մաշկային ծալքերի առկայության պատճառով։ Ձմռանը մտնում է գետնափոր բների մեջ։ Ամռանը բույն չի մտնում։ Վտանգի զգալու պարագայում ականջեղ մողեսը խրվում է ավազի մեջ։

Սնվում է միջատներով՝ հիմնականում սարդերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 196 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջեղ կլորագլուխ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջեղ կլորագլուխ» հոդվածին։