Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ)

Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ (իտալ.՝ Gallerie dell'Accademia), գեղարվեստի պատկերասրահ, որտեղ ներկայացված է 16-18-րդ դարերի վենետիկյան գեղարվեստի ամենամեծ հավաքածուն։ Տեղակայված է Scuola della Carità շենքում, Մեծ ջրանցքի հարավային ափին։ Ի սկզբանե եղել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ։ Ակադեմիայից առանձնացել է 1879 թվականին։ Ակադեմիայի պատկերասրահի անունով է կոչվում Մեծ ջրանցքի կամուրջներից մեկը։ Երկու կառույցներն էլ տեղակայված են եղել նույն շենքում մինչև 2004 թվականը, երբ գեղարվեստի դպրոցը տեղափոխվել է Ospedale degli Incurabili շենք։

Ակադեմիայի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ, թանգարանի շենք, Իտալիայի ազգային թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Q124830411?
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՎենետիկ[2]
ՎայրԴորսոդուրո
Կազմված էGallerie dell'Accademia - Hall III?, Gallerie dell'Accademia - Hall XXI?, Paintings in the Gallerie dell'Accademia?, Q81687031?, Gallerie dell'Accademia - room V Giovanni Bellini?, Hall I?, Gallerie dell'Accademia - Hall VIA in the sign of Gentile and Giovanni Bellini?, Gallerie dell'Accademia - Hall II?, Hall XI? և Sala dell'Albergo?
ՀասցեCampo della Carità, Dorsoduro 1050, Venezia, Dorsoduro - Venezia[2], Campo della Carità - Sestiere Dorsoduro 1050, Venezia (VE), Italia և Sestiere Dorsoduro 1050, 30123 Venezia[3][4]30123[2][3]
Հիմնադրվել է1750
ՀիմնադիրՆապոլեոն Բոնապարտ[5]
Մակերես12 000 քառակուսի մետր, 7000 քառակուսի մետր
Այցելուներ97 731 մարդ (2020)[3] և 134 332 մարդ (2021)[6]
Հավաքածուի չափս400 արխիվային միավոր[7] և 400 արխիվային միավոր[8]
Կայքgallerieaccademia.it(իտալ.) և galleriedellaccademia.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վենետիկի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1750 թվականի սեպտեմբերի 24-ին, ակադեմիայի կարգավիճակ ստացել է 1756 թվականին[9]։ Ակադեմիայի առաջին տնօրենն է եղել Ջովաննի Բատիստա Պյացետտան, իսկ Վյուրցբուրգից վերադառնալուց հետո ակադեմիայի առաջին նախագահ է դարձել Ջովաննի Բատիստա Տիեպոլոն[10]։

Ակադեմիան առաջին հաստատություններից մեկն էր, որտեղ 1777 թվականից Պիետրո Էդվարդսը դասավանդում էր ռեստավրացիա, իսկ 1819 թվականից ձևակերպվել է որպես դասընթաց։

1807 թվականին Նապոլեոնի հրամանագրով ակադեմիան վերահիմնադրվել է։ Ակադեմիայի անունը փոխվել է՝ Veneta Academia di Pittura, Scultura e Architettura-ից (Վենետիկի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիա) դառնալով Accademia Reale di Belle Arti (Գեղարվեստի թագավորական ակադեմիա) և տեղափոխվել է պալադիան ճարտարապետական համալիր հանդիսացող Վենետիկի ակադեմիայի պատկերասրահի շենք, որտեղ էլ ներկայումս տեղակայված է պատկերասրահը։ Ակադեմիայի հավաքածուն հանրության համար հասանելի է եղել 1817 թվականի օգոստոսի 10-ից[9][11]։

Ակադեմիայի պատկերասրահը Վենետիկի գեղարվեստի ակադեմիայից անկախացել է 1879 թվականին։ Այն գտնվում է Իտալիայի մշակույթի նախարարության ենթակայության ներքո։

Շենք խմբագրել

Նապոլեոնյան ղեկավարությունը Վենետիկում լուծարել է բազմաթիվ հաստատություններ, այդ թվում որոշ եկեղեցիներ, վանքեր ու դպրոցներ։ Ակադեմիան հանգրվանել է Scuola della Carità, Convento dei Canonici Lateranensi և Santa Maria della Carità շենքում։ Scuola della Carità Scuole Grandi-ի վեց կառույցներից ամենահինն էր, թվագրվում է 1343 թվական, թեև դպրոցը (Scuole Grandi of Venice) կազմավորվել է 1260 թվականին։ Convento dei Canonici Lateranensi կառույցը նախագծել է Անդրեա Պալլադիոն 1561 թվականին, թեև ավարտին չի հասցրել։ 1441 թվականին Santa Maria della Carità-ի ճակատային հատվածն ավարտել է Բարտոլոմեո Բոն։

Հավաքածու խմբագրել

Ակադեմիայի պատկերասրահն ունի Վենետիկի գեղանկարչության մինչև 18-րդ դարի գլուխգործոցներ, որոնք ներկայացված են ժամանակագրական և թեմատիկ դրսևորումներով։

Ներկայացված արվեստագետներից են՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 3,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. https://www.gallerieaccademia.it/en/museum-complex
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  8. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  9. 9,0 9,1 Accademia di belle arti di Venezia, 1750–2010. Cenni storici Արխիվացված 2014-10-21 Wayback Machine (in Italian). Accademia di belle arti di Venezia. Accessed July 2013.
  10. Elisa Viola (2005). L'Accademia di Venezia: i maestri, le collezioni, le sedi (in Italian). Venezia: Marsilio. ISBN 9788831786553. p. 17.
  11. Gallerie dell'Accademia: Storia delle collezioni Արխիվացված 2014-10-19 Wayback Machine (in Italian). Soprintendenza Speciale per il Patrimonio storico, artistico ed etnoantropologico e per il Polo Museale della città di Venezia e dei comuni della Gronda lagunare, 7 October 2009. Accessed July 2013.
  12. Pacino di Bonaguida, J. Paul Getty Museum, USA.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ)» հոդվածին։