Ախվախերեն (ինքնանվանում՝ aшвaлъи мицIи), իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան ճյուղի ավար-անդիդոյան ենթաճյուղի լեզու։ Ախվախ ժողովրդի լեզուն[3]։ Առօրյա հաղորդակցության միջոց է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության արևմուտքում գտնվող Ախվախի և Շամիլի շրջանների մի քանի գյուղերում, ինչպես նաև Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի Ախվախ-Դերե գյուղում։ Լեզվաբանների գնահատականով Ռուսաստանում լեզվակիրների թիվը 6,5 հազար է, Ադրբեջանում՝ 2 հազար (2000 թվականի մարդահամարի տվյալներով Ռուսաստանում ախվախերեն խոսողների թիվը 210 էր)։

ախվախերեն
АшвалІи мицІцІи
Տեսակլեզու, կենդանի լեզու և անգիր լեզու
ԵնթադասԱնդիական լեզուներ
ԵրկրներՌուսաստան Ռուսաստան
Պաշտոնական կարգավիճակԴաղստան Դաղստան
Խոսողների քանակ210 մարդ (2010)[1]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[2]
Գրերի համակարգկիրիլիցա
IETFakv
ISO 639-3akv

Ախվախերենն ունի 2 խոսվածք՝ հյուսիսային և հարավային։ Ախվախ-Դերեի հաղորդակցության միջոցը ցունտա-ախվախյան բարբառն է։ Խոսվածքների տարբերություններն այնքան նշանակալից են, որ կրողները միմյանց չեն հասկանում և միմյանց հետ հաղորդակցվում են ավարերեն։

Մինչև 21-րդ դարը գիր չուներ։ 2000-ական թվականների սկզբներին ռուսական գրի՝ կիրիլիցայի հիման վրա սեփական գիր է ստեղծվել։ 2006 թվականից ախվախերեն տպագրվում է «Աշվեդո» թերթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  2. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։

Գրականություն խմբագրել

  • Алексеев М. Е. Ахвахский язык // Языки народов России. Красная книга. — М.: Academia, 2002.— ISBN 5-87444-149-2. — էջ 37—40:
  • Богуславская О. Ю. Ахвахский язык // Языки Российской Федерации и соседних государств: Энциклопедия. Т. 1. — М.: Наука, 2001. — ISBN 5-02-022647-5. — էջ 129—136:
  • Магомедбекова З. М. Ахвахский язык: Грамматический анализ, тексты, словарь. — Թբիլիսի։ Мецниереба, 1967.