Ախալցխայի բերդ (վրաց.՝ ახალციხის ციხე), հայտնի է նաև Բերդ Ռաբաթ[1], միջնադարյան բերդ Վրաստանի հարավում, Ախալցխա քաղաքում, Մեսխեթի պատմական շրջանում։

Ախալցխայի բերդ
Նկարագրություն
Տեսակդղյակ և ամրոց
ՏեղագրությունՎրաստան Սամցխե-Ջավախք
Վարչական միավորԱխալցխա
Երկիր Վրաստան
ԿառուցվածXIII-րդ դար
ՊատվիրողGuaram Mampali?
Քարտեզ
Քարտեզ
 Rabati fortress Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բերդի հիմնադրման պատմությունը իր արմատներով գնում է դեպի 1578 թ., երբ Ախալցխա քաղաքը (Լոմսիա) գրավվել է օսմանյան զորքերի կողմից, և 1628 թվականին դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը[2]։

Հայտնի ռուս ռազմական պատմաբան Վասիլի Պոտտոն, «Կովկասյան պատերազմ» գրքի IV հատորում, որը նվիրված էր 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմին, այսպես է նկարագրում Ախալցխայի բերդը[3].

  «Իրականում Ախալցխայի բերդը բաղկացած էր երկու հատվածներից՝ զառիթափ լերկ ժայռ, շրջապատված քարե պարսպով, կազմում էր միջնաբերդը, իսկ մի քիչ ներքև նրան էր միանում այսպես կոչվող Վերին ամրոցը, որը կառուցվել է բարձր ափամերձ ժայռի վրա և շրջապատված է պատերի կրկնակի շերտով, որոնք կողապաշտպանված էին աշտարակներով։ Քառասուն հրանոթ պաշտպանում էին այդ պատերը, որոնք դարերի ընթացքում վերածվել էին այդպիսի խիտ զանգվածի, որի դեմ անզոր էր դաշտային հրետանու գործողությունը։ Բերդում տեղավորվում էին բոլոր արքունական շինությունները, փաշայի տունը և գլխավոր ախալցխայական մզկիթը, որին կից գործում էր մուսուլմանական Արևելքի ամենահարուստ գրադարաններից մեկը։ Հարկ է նշել նաև, որ բերդում ապրելու իրավունք ունեին միայն մուսուլմանները և հենց այդ պատճառով էլ այն բավականին երաշխավորված էր նրա համար օտար բնակիչների դավաճանությունից»։  

Բերդի վերականգնումը խմբագրել

Ռաբաթ բերդի վերականգնումը սկսվել է 2011 թ. մայիսին։ Այդ նպատակով Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 34 միլիոն լարի։ Նախագծի շրջանակներում բերդի տարածքում վերակառուցվել են Ահմեդիե մզկիթը, մզկիթի մինարեթ, դպրոցը, Ջակելի ամրոցը, բաղնիքները, միջնաբերդը, բերդի պատերը և ուղղափառ եկեղեցին։ Վերականգնվել է նաև թունելը, որը տանում է դեպի Պոցխովի գետը։ Նախագծի շրջանակներում վերակառուցվել են նաև բերդի երկու փողոցները, կառուցապատվել է սալահատակը, վերակառուցվել են շինությունների ճակատային հատվածները և տանիքները[4]։

Տուրիզմ խմբագրել

Ախալցխայի վերակառուցված բերդի բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել 2012 թ. օգոստոսի 16-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ռաբաթը կկարողանա տարեկան ընդունել մինչև 100 հազար զբոսաշրջիկ։ Ախալցխայի մունիցիպալիտետի տեղական ներկայացուցիչների տվյալներով, բերդը օրական այցելում է 1500-2000 զբոսաշրջիկ, այդ թվում նաև արտասահմանցիներ[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Ախալցխայի բերդը իր 7 հեկտար տարածքով[5], բաժանված է երկու մասի՝ Վերին (պատմական) և Ստորին (ժամանակակից)։ Վերին բերդում գտնվում են Սամցխե-Ջավախքի շրջանի թանգարանը, որը գտնվում է տոհմական Ջակելի ամրոցում, սուլթան Ահմեդի մզկիթը (Ահմեդիե), դպրոցը, փաշայի դամբարանը, IX դարի ուղղափառ եկեղեցին, միջնաբերդը և ամֆիթատրոնը։ Ստորին հատվածի տարածքում հիմնականում գտնվում են զբոսաշրջիկներին սպասարկող օբյեկտները՝ հյուրանոցը, ռեստորանը, երկու սրճարան-բարեր, գինու մառանը, բրենդային խանութներ, ինչպես նաև Հարսանյաց տունը։ Զբոսաշրջիկների օգնության համար ստեղծվել է տեղեկատվական կենտրոն, որտեղ բերդի այցելուներին առաջարկում են բրոշյուրներ և ուղեցույցներ վրացերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Крепость Рабат просят называть Ахалцихской крепостью
  2. «Город Ахалцихе и крепость "Рабат"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. Василий Потто: Кавказская война. Том 4. Турецкая война 1828-1829гг.IX. Осада Ахалцихе
  4. 4,0 4,1 4,2 «Крепость Рабат в ожидании туристического бума». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Закончена реставрация грузинской крепости Рабат