Ալ Ղադ (արաբ՝. الغد, նշանակում է «Վաղը») - ոչ պետական, մասնավոր ազգային օրաթերթ։ Արաբական առաջին անկախ օրաթերփն է, հրատարակվում է Հորդանանում։ Խմբագրատունը գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Ամմանում[1]։

Ալ Ղադ
Al Ghad
Տեսակթերթ
Բնօրինակ լեզուարաբերեն
Ստեղծման տարեթիվ2004
OCLC234713902
Կայքalghad.com

Պատմություն խմբագրել

Ալ Ղադը հիմնադրվել է 2004 թվականի օգոստոսին, Մոհամեդ Ալայյանի կողմից[1][2][3], ով նաև այդ թերթի հրատարակիչ Al Faridah մասնագիտացված հրատարակչատան նախագահն է[3][4]։ 2005 թվականից թերթի գլխավոր խմբագիրը Էմադ Հմուդն էր[5]։

2011 թվականի նոյեմբերին գրոհայինները հարձակվել են թերթի խմբագրատան և աշխատակիցների վրա։ Մեկ ամիս անց գլխավոր խմբագիր Մուստաֆա Սալեհը ազատվել է պաշտոնից, և դա համընկել է պետական Ալ-Ռայ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ջումանա Ղունայմաթի՝ աշխատանքից ազատման հետ, որը տեղի է ունեցել երկրի լրատվական գործերի ու հաղորդակցության պետնախարար Ռաքան ալ-Մաջալիի հրամանով[6]։ 2011 թվականի վերջերին Ջումանա Ղունայմաթը նշանակվել է Ալ-Ղադի գլխավոր խմբագիր[7] և այդ պաշտոնը վարում է առ այսօր[1][8]։

Ի հավելումն տպագիր տարբերակի՝ Ալ-Ղադը լույս է ընծայվում նաև էլեկտրոնային օնլայն տարբերակով[1], որը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում ընթերցողների շրջանում[2] 2010 թվականին MENA տարածաշրջանում ամենից հաճախ այցելվող վեբ-կայքերի մեջ այն զբաղեցրել է 10-րդ տեղը[9]։

Ալ-Ղադ օրաթերթը լրագրերի համաշխարհային ընկերակցության կողմից կազմակերպված Asia Media Awards մրցանակաբաշխությունում մրցանակների է արժանացել երեք անվանակարգերում՝ լավագույն ձևավորում, լավագույն առաջին էջ և լավագույն էլեկտրոնային պորտալ ունենալու համար[2] 2018 թվականին Ալ-Ղադի էլեկտրոնային տարբերակը Industry Arabic-ի կողմից ճանաչվել է արաբական աշխարհում ամենաազդեցիկ լրատվամիջոցը[10]։

Թերթի բովանդակությունը խմբագրել

  • Ալ-Ղադ լրագիրը ներառում է հինգ բաժիններ.
  • Ալ-Ղադ ալ Ուրդունի (الغد الأردني) - Հորդանանի տեղական նորություններ
  • Արաբները և աշխարհը ( العرب والعالم) - ընդգրկում է տարածաշրջանային և միջազգային նորություններ
  • Ալ-Թահադդի (التحدي) - մարզական լուրեր
  • Տնտեսություն (اقتصاد) - միջազգային տնտեսական, բիզնես նորություններ
  • Հյաթունա (حياتنا) - առողջության, կենցաղի, ապրելակերպի վերաբերյալ նյութեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Rana F. Sweis; Dina Baslan (2013 թ․ հոկտեմբերի 10). «Mapping Digital Media: Jordan» (PDF). Open Society Foundations. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Al Ghad». Media Me. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 The Report: Emerging Jordan 2007. Oxford Business Group. 2007. էջ 190. ISBN 978-1-902339-74-0. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Board of Directors». Jordan Media Institute. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Report on Media in Jordan for 2005». IFEX. 2006 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Press and Cultural Freedom in Lebanon, Syria, Jordan and Palestine» (Annual report). SKeyes. 2011. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Maaytah to Head Al Arab Al Yawm, Ghnaimat chief editor of Al Ghad daily». Ammon News. 2012 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Jumana Ghunaimat». World Economic Forum. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Forbes Releases Top 50 MENA Online Newspapers; Lebanon Fails to Make Top 10». Jad Aoun. 2010 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «RANKED: The Most Influential Arabic Newspapers (2018 Edition) - Industry Arabic». Industry Arabic (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.