Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի

Հուսեյն իբն Ալին (արաբ․՝ الحسين بن علي الهاشمي‎‎, al-Ḥusayn ibn ‘Alī al-Hāshimī, մոտ 1853[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] - հունիսի 4, 1931(1931-06-04)[4], Ամման, Հորդանան[3]), 1908-1917 թթ. եղել է Մեքքայի շերիֆ և էմիր, իսկ 1917 թ. իրեն հռչակել է Հեջազի թագավոր և ստացել միջազգային ճանաչում։ 1916 թ. ձեռնարկել է արաբական հեղաշրջումը Օսմանյան կայսրության երիտթուրքական ազգայնամոլության դեմ։ 1924 թ., երբ Օսմանյան խալիֆայությունը անկում ապրեց՝ Հուսեյն իբն Ալին իրեն հռչակեց բոլոր մուսուլմանների խալիֆ։

Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի
حسين بن علي الهاشمي
Դիմանկար
Ծնվել էմոտ 1853[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[3]
Մահացել էհունիսի 4, 1931(1931-06-04)[4]
Մահվան վայրԱմման, Հորդանան[3]
Գերեզմանալ-Ակսա մզկիթ[5][6]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Հիջազի թագավորություն
Ազգությունարաբ
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ՄասնագիտությունԽալիֆա
ԱմուսինAdila Khanum?[7]
Ծնողներհայր՝ Ali bin Mohammed bin Abdul Moin?, մայր՝ Salah Bani-Shahar?[8]
Զբաղեցրած պաշտոններKing of Hejaz?, Sharif of Mecca? և Խալիֆա
Պարգևներ և
մրցանակներ
Օսմանիե շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[8] Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան Փառքի շքանշանի Մեծ ժապավեն[8] և Վերածննդի բարձրագույն շքանշան
ԵրեխաներԱբդալլահ I իբն Հուսեյն, Ալի իբն Հուսեյն, Ֆեյսալ I և Prince Zeid bin Hussein?
 Hussein bin Ali Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հուսեյն իբն Ալին ծնվել է 1854 թ. Կոստանդնուպոլսում, եղել է շերիֆ Ալի իբն Մուհամեդի ավագ որդին։ Նա Հեջազի թագավորության վերջին Հաշիմյան կառավարիչն էր, ով նշանակվել է Օսմանյան սուլթանի կողմից։ Հուսեյն իբն Ալին մեծ հարգանք էր վայելում իսլամական աշխարհում։

Արաբական ապստամբությունը խմբագրել

 

1908 թ.-ին Օսմանյան թուրքիայում իր գագաթնակետին հասած երիտթուրքական հեղաշրջումը հավանության չի արժանանում Հաշիմյանների կողմից և նրանց միջև տարաձայնությունների պատճառ է դառնում։ Հուսեյն իբն Ալիի որդին՝ Աբդուլլան, ով մինչև 1914 թ. ծառայել էր թուրքական պառլամենտում, համոզվելով, որ երիտթուրքական կառավարությունը ծայրահեղ ազգայնամոլական է՝ խորհուրդ է տալիս հորը բանակցություններ սկսել Մեծ Բրիտանիայի հետ՝ արաբական պետության սահմանները ճշտելու խնդրով։ 1916 թ. Օսմանյան Թուրքիայի դեմ սկսվեց արաբական մեծ հեղաշրջումը, և առաջին համաշխարհային պատերազմի ավարտին արաբները կարողացան ի վերջո ազատագրվել թուրքական դարավոր լծից։

Հուսեյն իբն Ալիի դերը Հայոց Ցեղասպանության ժամանակ խմբագրել

Օսմանյան կայսրությունը 1914 թ. ջիհադ հայտարարեց։ Ցեղասպանության կազմակերպիչները, իսլամադավան բնակչության հակաքրիստոնեական կրոնամոլությունը բորբոքելով, ջիհադն օգտագործեցին որպես հայերին ոչնչացնելու միջոց։ Իսլամական հոգևոր կենտրոն Մեքքայի շերիֆ և էմիր Ալ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմին խստորեն դատապարտեց հայերի կոտորածները և արաբ բնակչությանը կոչ արեց պաշտպանել ու պատսպարել հայերին։

Այսպիսով՝ արաբ ժողովուրդը առաջիններից էր, որ ապաստան տվեց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մի զգալի հատվածին։ 1917 թ. իր հորդորի մեջ Հուսեյն իբն Ալին իր որդիներին ասում է.

«Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել