Ալ-Կունեյտրայի մարզ

մարզ

Ալ-Կունեյտրա, (արաբ․՝ مُحافظة القنيطرة‎‎), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում։ Ունի 1861 կմ² տարածք և 64 680 բնակչություն (2012)[1]։ Վարչական կենտրոնն է Ալ-Կունեյտրա քաղաքը։ Հյուսիսում սահմանակից է Դամասկոս, արևելքում՝ Ռիֆ Դիմաշկի ու Դառաայի մարզերին։

Ալ-Կունեյտրայի
արաբ․՝ مُحافظة القنيطرة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
Կարգավիճակմարզ
Մտնում էՍիրիա
Ներառում է2 գավառ
ՎարչկենտրոնԱլ-Կունեյտրա
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2004)64 680
Տարածք1861
Սահմանակցում էՀյուսիսային մարզ
Ժամային գոտիUTC+2,
ամռանը UTC+3
ISO 3166-2 կոդSY-QU

Աշխարհագրություն խմբագրել

Տեղակայված է երկրի հարավարևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Ալ-Կունեյտրա քաղաքն է։ Տարածքը կազմում է 1861 կմ2։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Դամասկոսի մարզի, արևելքում՝ Դառաայի մարզի, հարավում՝ Հորդանանի հետ, արևմուտքում՝ Իսրայելի (մասամբ Հորդանան գետի ու Տիվերիադ լճի տարածքում), հյուսիսում՝ Լիբանանի հետ։

Պատմություն խմբագրել

Մարզի տարածքի մեծ մասը Իսրայելի կողմից գրավվել է Վեցօրյա պատերազմի (1967 թվական) և Դատաստանի օրվա պատերազմի (1973 թվական) ժամանակ և ձևավորվել Գոլանի բարձունքներ վիճելի տարածքը։

1981 թվականին Իսրայելի Քնեսեթն ընդունեց «Գոլանի բարձունքների մասին օրենքը», որով միակողմանի կարգով հռչակվեց Իսրայելի գերիշխանությունը այդ տարածքի վրա։ Անեքսիան անվավեր ճանաչվեց ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ և քննադատվեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին[2][3]։

Բնակչություն խմբագրել

2013 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 49 195 մարդ[4]։

Մարզի բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների

1981 1997 2013
26 258 33 000 49 195

Վարչական բաժանում խմբագրել

Մարզը բաժանված է 2 գավառների (մինտականեր)՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սիրիայի բնակչություն». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «GENERAL ASSEMBLY ADOPTS BROAD RANGE OF TEXTS, 26 IN ALL, ON RECOMMENDATION OF ITS FOURTH COMMITTEE, INCLUDING ON DECOLONIZATION, INFORMATION, PALESTINE REFUGEES». United Nations. 2008 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  3. UN Security Council Resolution 497
  4. «al-Qunayţirah» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.