Ալ-Խազնա (արաբ․՝ الخزنة‎‎‎‎, բառացի՝ գանձարան), հելլենականության դարաշրջանի նաբաթեական տաճար Պետրայում՝ ժամանակակից Հորդանանի տարածքում։

Ալ-Խազնա
արաբ․՝ الخزنة‎‎‎‎
Հիմնական տվյալներ
Տեսակհնագիտական հուշարձան և դամբարան
ԵրկիրՀորդանան Հորդանան
ՏեղագրությունAl-Betrā'?
Հիմնական ամսաթվերը1-ին դար
Մասն էՊետրա
ՀիմնադիրԱրետաս 4-րդ Ֆիլոպատրիս
Ճարտարապետական ոճհելլենական
Հիմնադրված1-ին դար
Շինանյութավազաքար
Քարտեզ
Քարտեզ
 Al Khazneh Վիքիպահեստում

Ճարտարապետական կառույց է ամբողջական հսկա ժայռից՝ կառուցված 1-ին դարում։ Շինության դիմային հատվածն ունի 40 մ բարձրություն և 25 մ լայնություն։ Մի վարկածի համաձայն՝ տաճարը կառուցել է նաբաթեացի արքա Արեֆա 4-րդ Ֆիլոպատրը որպես սեփական դամբարան[1]։

Ժամանակի հետ տաճարի նախնական անունը մոռացության է տրվել։ Արաբները ենթադրել են, որ Մովսես մարգարեի ժամանակ այստեղ իր գանձերն է պահել եգիպտական փարավոնը. հենց այդտեղից էլ ծագել է անունը։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն՝ տաճարում իրենց գանձերը թաքցրել են քարավաններ թալանող ավազակները։

Ալ-Խազնան ամբողջ աշխարհին մեծապես հայտնի է Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմից. տաճարը համարվում է տարածքի ամենահանրաճանաչ տեսարժան վայրը։ Այն երբեմն շփոթում են նաբաթեական մեկ այլ տաճարի՝ Ադ-դեյրի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jordan - Touristic Sites - South of Amman». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել