Ալֆրեդ դը Մյուսե

ֆրանսիացի գրող

Ալֆրեդ դը Մյուսե (ֆր.՝ Louis-Charles-Alfred de Musset-Pathay, դեկտեմբերի 11, 1810(1810-12-11)[1][2][3][…], Փարիզ[1][4][5] - մայիսի 2, 1857(1857-05-02)[1][2][6][…], Փարիզ[1][4][5]), ֆրանսիացի գրող։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1852

Ալֆրեդ դը Մյուսե
ֆր.՝ Alfred de Musset
Ծննդյան անունֆր.՝ Louis-Charles-Alfred de Musset-Pathay
Ծնվել էդեկտեմբերի 11, 1810(1810-12-11)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[1][4][5]
Վախճանվել էմայիսի 2, 1857(1857-05-02)[1][2][6][…] (46 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[1][4][5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[1][7][8] և Grave of Alfred de Musset
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, գրադարանավար և շախմատային տեսաբան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Moods of Marianne?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[9]
Պարգևներ
Համատեղ ապրողԺորժ Սանդ, Caroline Jaubert?, Էլիզա Ռաշել, Louise Rosalie Allan-Despreaux?, Louise Colet? և Aimée d'Alton?
Изображение автографа
 Alfred de Musset Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Հուշատախտակ, Փարիզի Մոնտ-Թաբոր փողոցում

Մյուսեն ծնվել է 1810 թվականի դեկտեմբերի 11-ին Փարիզում։ Ընտանիքը ծագումով եղել է ազնվական, բայց աղքատ (16-րդ դարում նրա նախնիներից մեկը ամուսնացել է Ռոնսարի մուսայի՝ Կասսանդրայի հետ)։ Նրա հայրը աշխատել է կառավարական կարևորագույն տարբեր պաշտոններում, բայց որդուն երբեք փող չի տվել։ Մյուսեի տաղանդի դրսևորումները երևան են եկել դեռ մանկուց, երբ իր ընթերցած հին վեպերի դրվագների հիման վրա կատարում էր մինի պիեսների իմպրովիզացիա։ Տարիներ անց ավագ եղբայր Պոլ դը Մյուսեն սերունդների համար կպահի իր հայտնի կրտսեր եղբոր այս և շատ այլ կենսագրական մանրամասներ[10] : Դեռ մանուկ հասակից նրա մոտ դրսևորվել է ծայրահեղ նյարդայնություն, որը հաճախ նրան հասցրել է հիստերիայի։ Ինը տարեկան հասակում ընդունվել է Հենրի IV- ի քոլեջ, որտեղ 1827 թվականին Concours général– ում ստացել է մրցանակ լատիներեն էսսեի համար։ Նա սովորել է նախ իրավագիտություն, հետո բժշկություն, բայց շուտով լքել է դասերն ու ամբողջությամբ նվիրվել գրական գործունեությանը։ Ալֆրեդի ավագ եղբայրը՝ Պոլը, նույնպես զբաղվել է գրականությամբ։

Անձնական կյանք խմբագրել

1833 թվականի հունիսին Մյուսն հանդիպել է Ժորժ Սանդին և սիրահարվել նրան՝ չնայած յոթ տարվա տարիքային տարբերությանը։ Նրանց փոխհարաբերությունների պատմությանը վերաբերող բոլոր փաստաթղթերում նկարագրվում է Մյուսեի անհավասարակշիռ բնավորությունը, նրա քմահաճույքները, խանդի նոպաները, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինվում էին երկրպագության։ Նրանց հարաբերությունները տևել են մեկուկես տարի։ Ի վերջո, Ժորժ Սանդը, հոգնելով գրողի նյարդային նոպաներից, թողել է Մյուսեին հանուն նրան բուժող բժիշկ Պաջելոյի։ Նրանք իրենց կապերը վերջնականապես խզել են 1835 թվականաին։ Գրողը շատ ծանր է տարել բաժանումը, այնուամենայնիվ, հասցրել է փոխել մի քանի սիրելիների, անգամ 1837 թվականին փորձել է ամուսնանալ նարնցից մեկի՝ Էմմա դ՚ Ալտոնի հետ, որը, սակայն, պսակվել է անհաջողությամբ։ Ժորժ Սանդի հետ նրա հայտնի սիրավեպի պատմությունը ներկայացված է նրա ինքնակենսագրական La Confession d'un Enfant du Sièle («Դարի երեխայի խոստովանություն») ինքնակենսագրական վեպում (1836):

 
Ալֆրեդ դե Մուսեի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը

1838 թվականից սկսվել է գրողի նյութական դժվարությունների շրջանը։ Նա աշխատել է ներքին գործերի նախարարությունում որպես գրադարանավար, կապ է հաստատել հայտնի դերասանուհի Ռաշելի հետ։

Նա 1840 թվականին լրջորեն հիվանդանում է (հնարավոր է, որ նրա հիվանդությունը կապված էր երիտասարդության շրջանում փոխանցված սիֆիլիսովՀալյուցինացիաներին, որոնք ուղեկցում էին նրան իր ողջ կյանքի ընթացքում, ավելանում են խլությունն ու ալկոհոլի շարունակական չարաշահումը։ 1844 թվականից Մյուսեն գրեթե հեռանում է գրական կյանքից։ Ճիշտ է, 1847 թվականին նրա պիեսները հաջողությամբ բեմադրվում են Կոմեդի Ֆրանսեզում։ 1852 թվականին նրան ընտրում են ֆրանսիական ակադեմիայի անդամ։

  1853-ում Մյուսեն գրել է, բայց չի համարձակվել տպագրել «Օգոստոսի երազը» բանաստեղծությունը, որտեղ նա փառաբանում էր Նապոլեոն III-ին և դեկտեմբերյան հեղաշրջումը[11]։  

Բանաստեղծը մահացել է 1857 թվականի մայիսի 2-ին քնած վիճակում։ Նա թաղվել Է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Տապանաքարը պատրաստել է նրա ընկերը՝ քանդակագործ Ժան-Օգոստին Բարրը։

Գրական գործունեություն խմբագրել

Մյուսեի «Իսպանական և իտալական պատմություններ» (1830) բանաստեղծական առաջին ժողովածուն արժանացել է ընթերցողների ուշադրությանը։ «Ներկայացում բազկաթոռի վրա» (1832) երկրորդ ժողովածուում փառաբանել է ազատությունը, ծաղրել բուրժուական քաղաքականությունը։ Լայնորեն հայտնի է «Գիշերներ» (1835-1837) քնարական պոեմների շարքը, որի թախծոտ մտորումները մենակության արգասիք են։

Մյուսեն ռոմանտիկ թատրոնի հիմնադիրներից է։ Նրա «Լորենցաչչո» (1834) պատմական դրաման, «Մարիանի կամակորությունը» (1833), «Սիրո հետ չեն կատակում» (1834), «Մոմակալը» (1835) սիրային-հոգեբանական պիեսներն աչքի են ընկնում ռեալիստական կերպարներով, լարված գործողությամբ։ «Դարիս զավակի խոստովանությունը» (1836, հայկական հրատարակչություն «Դարուս մեկ զավակին խոստովանանքը», հ․ 1-2, 1874-1875) հոգեբանական վեպում արտացոլված է 19-րդ դարի 20-30-ական թվականների ֆրանսիական իրականությունը։

Հայ իրականության մեջ Մյուսեն հայտնի է եղել դեռևս 19-րդ դարում։ Նրա գործերից հայերեն են թարգմանվել նաև «Մայիսյան գիշեր» (1897) և «Դեկտեմբերի մի գիշեր» (1900) պոեմները (տպագրվել են «Մուրճ» ամսագրում, թրգմ․ Հ․ Տեր-Գևորգյան), «Լուսին» (թրգմ․ Հ․ Թումանյան, 1910) բանաստեղծությունը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Jouin H. La sculpture dans les cimetières de Paris (ֆր.) // Nouvelles archives de l’art français — 1897. — Vol. 3e série, tome 13. — P. 106. — ISSN 0994-8066; 2419-2465
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мюссе Альфред де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Alfred de Musset (նիդերլ.)
  7. Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.)Paris: 1908. — P. 260.
  8. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 584. — ISBN 978-2-914611-48-0
  9. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  10. «Chessville: chess history - Alfred de Musset: Romantic Player - by Robert Tuohey (Past Pawns)». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  11. Յու. Դանին, Ալֆրեդ դը Մյուսե // Գրական հանրագիտարան, հ. 7, 1934թ.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ դը Մյուսե» հոդվածին։