Ալֆրեդ Մերիլ Ուորդեն (անգլ.՝ Alfred Merrill Worden, փետրվարի 7, 1932(1932-02-07)[1][2][3], Ջեքսոն, Միչիգան, ԱՄՆ - մարտի 18, 2020(2020-03-18)[4][5], Sugar Land, Ֆորտ Բենդ շրջան, Տեխաս, ԱՄՆ[6]), ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ռազմածովային ուժերի գնդապետ։

Ալֆրեդ Ուորդեն
անգլ.՝ Alfred Worden
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1932(1932-02-07)[1][2][3]
ԾննդավայրՋեքսոն, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էմարտի 18, 2020(2020-03-18)[4][5] (88 տարեկան)
Մահվան վայրSugar Land, Ֆորտ Բենդ շրջան, Տեխաս, ԱՄՆ[6]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, ԱՄՆ Ռազմական ակադեմիա և Jackson High School?
Մասնագիտությունսպա, տիեզերագնաց, օդաչու և Q10497074?
ԱշխատավայրՆԱՍԱ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Alfred Worden Վիքիպահեստում

ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան ավարտելուց (1955) հետո ստացել է ռազմական գիտությունների բակալավրի, իսկ Միչիգանի համալսարանն ավարտելուց (1963) հետո՝ ավիացիայի և տիեզերական տեխնիկայի մագիստրոսի աստիճան։ Ծառայել է ավիացիոն տարբեր զորամասերում։ ԱՄՆ տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1971 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը, Դեյվիդ Սքոթի և Ջեյմս Իրվինի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն-15» տիեզերանավով։

Ուորդենը լուսնաշուրջ ուղեծրում մնացել է 145 ժ 15 ր, առաջինը (Երկրից 315 հազար կմ հեռավորության վրա) դուրս եկել բաց տիեզերք (18 ր տևողությամբ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Ուորդեն» հոդվածին։