Ալֆրեդ Մեծ (հին անգլերեն՝ Ælfrēd se Grēata; անգլ.՝ Alfred the Great; շուրջ 849 թ. - 899 թ. հոկտեմբերի 26 կամ 901 թ. հոկտեմբերի 28), Ուեսեքսի թագավոր 871—899/901 թվականներին, առաջինն է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել Անգլո-սաքսերի թագավոր տիտղոսը[7]։

Ալֆրեդ Մեծ
Ծնվել է՝849[1][2][3][…]
ԾննդավայրՎանտեջ, Berkshire, Ուեսեքս
Մահացել է՝մոտ հոկտեմբերի 26, 899[4]
Վախճանի վայրՎինչեսթեր, Ուեսեքս
Վինչեսթեր
ԵրկիրՈւեսեքս
ՏոհմՈւեսեքսի տոհմ
քաղաքական գործիչ, գրող և միապետ
ՀայրԷտելվուլֆ[1][5]
ՄայրՕսբուրհ[5]
ԵրեխաներԷթելֆլեդ[6], Էդուարդ Ավագ[5], Էլֆրիթ, Ֆլանդրիայի կոմսուհի[5], Էթելուեարդ[6] և Էթելգիֆու[6]
Հավատքքրիստոնեություն
Առողջական վիճակմիգուցե Կրոնի հիվանդություն

Համառ պայքար է մղել 878 թվականին Անգլիա ներխուժած դանիացիների դեմ՝ 879 թվականին պարտության մատնելով նրանց։ Ըստ կնքված հաշտության պայմանագրի Անգլիան բաժանվեց դանիացիների և Ալֆրեդի միջև։ Արևելյան մասը՝ Նորթամբրիան, Արևելյան և Կենտրոնական Անգլիայի մի մասը անցան դանիացիներն, իսկ Ուեսեքսը և Լոնդոնը՝ Ալֆրեդին։ Երկրի այն մասը (հյուսիս-կենտրոն), որն անցավ դանիացիներին, կոչվեց «Դանիական օրենքի շրջան» (դանլո)։ 879 թվականից հետո Ալֆրեդը պատրաստվելով նոր պատերազմի անց է կացրել բարեփոխումներ ռազմական ոլորտում՝ կառուցել է ռազմական նավատորմ, ամրոցներ Ուեսսեքսի ամբողջ սահմանի երկայնքով, վերափոխել ցամաքային զորքը՝ աշխարհազորի հիման վրա ստեղծելով արհեստավարժ բանակ։

Ալֆրեդ Մեծը ուշադրություն է դարձրել կրթությանը։ Քառասուն տարեկանում սովորել է լատիներենը։ Վերականգնել է քանդված վանքերը և վանական դպրոցները, զբաղվել է դասավանդմամբ և մայրցամաքից հրավիրել կրթված վանականների։ Լայնածավալ աշխատանք է տարել լատիներենից անգլոսաքսոներեն թարգմանություններ անելու համար։ Ալֆրեդի ներդրումը ամբողջ երկրում կրթություն և գրագիտություն տարածման գործի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ անգլիական մշակույթի հետագա զարգացման համար։ Միակ անգլիացի միապետն է, ում տրվել է «Մեծ» մականունը[7]։

Կյանքի վաղ տարիները խմբագրել

Ալֆրեդը ծնվել է Օքսգորդի կոմսության թագավորական կալվածք Վանաթինգում (այսօր՝ Վանթեյջ) 849 թվականին։ Նա Ուեսեքսի թագավոր Էյթելվուլֆի և նրա առաջին կին Օսբուրգի կրտսեր որդին էր։ Ավագ եղբայրներն էին Էթելբալդը, Էթելբերտը և Էթելրեդը։ Արքունի դաստիարակության շնորհիվ Ալֆրեդը տիրապետում էր մի քանի լեզվի և ծանոթ էր հին մատենագիրների աշխատություններին։ Դեռ մանուկ հասակում նա հոր պատվերով 853 թվականին ուղևորվում է Հռոմ, որտեղ Լևոն IV պապը նրան օծեց որպես Ուեսեքսի ապագա թագավոր։ Հոր հետ Ալֆրեդը ևս մեկ անգամ այցելեց Հռոմ 855 թվականին, որից հետո որոշ ժամանակ ապրեց Արևմտյան ֆրանկական թագավորության արքա Կարլոս II Ճաղատի արքունիքում։

Մանուկ հասակում Ալֆրեդն աչքի էր ընկնում թույլ առողջությամբ, բայց անկոտրում բնավորությամբ։ Փոքր տարիքից նա իրեն կոփում էր ռազմական վարժություններով ու որսով՝ ձգտելով ետ չմնալ իր ավագ եղբայրներից ու մեծահասակ ռազմիկներից։ Իսկ պատանության տարիներից արդեն մասնակցելով պատերազմներին, նա կռվում էր առաջին շարքերում։ Այդպիսով, շուրջ քսան տարեկանում զինվորականների մոտ նա ուներ փորձառու և հմուտ զորականի համբավ, երբ ստանացավ պետության թագը։

Գահակալման առաջին տարիները խմբագրել

Ալֆրեդը Ուեսեքսում թագավորեց 871 թվականին՝ իր ավագ եղբայր Էթելրեդի մահից հետո։ Նա իր ժամանակի հայրենակիցների մեջ ամենաուսյալ մարդն էր, սակայն գահակալման սկզբում դա իրեն հաջողություն չբերեց. եթե նախկինում նա շահել էր ժողովրդի վստահությունը իր քաջության շնորհիվ, ապա, թագավոր դառնալուց հետո, Ալֆրեդը կորցրեց ժողովրդականությունը։ Նա քիչ էր հարգանք ցույց տալիս վիտենագեմոտի (Անգլիայի պատմության մեջ անգլո-սաքսոնական ժամանակահատվածի ժողովրդական հավաք) անդամների գիտելիքների ու փորձի հանդեպ, քանի որ ձգտում էր անսահմանափակ իշխանության, որի մասին կարդացել էր հռոմեական մատենագիրների մոտ։ Նաև մտածում էր նորամուծությունների մասին, որոնք չէին ընդունում ավագ սերնդի իշխանավորները։ Արքայի ամբարտավանությունը, ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր, որ նա «խնդրարկուներին չէր արժանացնում ընդունելության և ունկնդրության, բարեհաճ չէր թույլ ու խեղճ մարդկանց հանդեպ և նրանց համարում էր ոչնչություն»։ Եվ դրանում սաքսերը տեսնում էին հնուց սահմանված իրենց իրավունքների ու ազատության ոտնահարում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Մեծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 195