Ալֆոնս դը Լամարթին

ֆրանսիացի գրող

Լամարթին (ֆր.՝ Alphonse Marie Louis de Prat de Lamartine, հոկտեմբերի 21, 1790(1790-10-21)[1][2][3][…], Մակոն[4][2][5][…] - փետրվարի 28, 1869(1869-02-28)[2][3][6][…], Փարիզ[2][5]), ֆրանսիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ, պատմաբան։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1829)։ Ծագումով՝ ազնվական։ Դաստիարակվել է ճիզվիտների քոլեջում։ «Բանաստեղծական մտորումներ» (1820), «Նոր բանաստեղծական մտորումներ» (1823) առաջին գրքերը Լամարթինին հռչակեցին որպես ֆրանսիական ռոմանտիկական քնարերգության սկզբնավորող։ Այնուհետև լույս են տեսել նրա «Բանաստեղծական և կրոնական դաշնություններ» (1830), «Ժոսըլեն» (1836), «Հրեշտակի անկումը» (1838), «Բանաստեղծական հայեցումներ» (1839) գործերը։ Որպես քաղաքական գործիչ սկզբնական շրջանում եղել է պահպանողական։ 1833 թվականին, հուլիսյան միապետության օրոք, ընտրվել է դեպուտատների պալատի անդամ։ Հարել է ռոյալիստական ընդդիմությանը, 1840 թվականին անցել լիբերալ բուրժուազիայի կողմը։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ արտաքին գործերի նախարար էր և, փաստորեն, ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Պաշտպանել է բուրժուական հանրապետության մեջ դասակարգերի համերաշխության գաղափարը։ Պարտություն կրելով 1848-ի դեկտեմբերին կայացած պրեզիդենտական ընտրություններում՝ Լամարթին զբաղվել է պատմական բանաքաղություններ կազմելով («Ռուսաստանի պատմությունը», 1855 թվականին), հրատարակել «Գրականության հանրամատչելի դասընթաց» (1856), հուշեր («Գրացիելլա», 1852, հայերեն հրատարակվել է 1872 թվականին)։

Ալֆոնս դը Լամարթին
Alphonse de Lamartine
Ծնվել էհոկտեմբերի 21, 1790(1790-10-21)[1][2][3][…]
Մակոն[4][2][5][…]
Մահացել էփետրվարի 28, 1869(1869-02-28)[2][3][6][…] (78 տարեկան)
Փարիզ[2][5]
ԳերեզմանSaint-Point
Բնակության վայր(եր)rue de l'Université?
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Ուղղությունռոմանտիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, դիվանագետ, գրող, պատմաբան, ինքնակենսագիր, արտաքին գործերի նախարար և արձակագիր
Պաշտոն(ներ)seat 7 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8] և Académie de Mâcon?[9]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[10][11]
Պարգևներ
Commander of the Order of Saint Joseph և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[12]
Ամուսին(ներ)Էլիզա դե Լամարտին
Երեխա(ներ)Ալֆոնս դե Լամարտին[13] և Ջուլիա դե Լամարտին[13]
ՄայրԱլիքս դե Լամարտին
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Alphonse de Lamartine Վիքիպահեստում

Լամարթինի ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Գրիգոր Օտյանը, Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ), Մինաս Չերազը և ուրիշներ։

Կենսագրություն խմբագրել

 
Ալֆոն դը Լամարթինը

Ալֆոնս դը Լամարթինը ծնվել է 1790 թվականի հոկտեմբերի 21-ին Մակոնում, որը փոքրիկ քաղաք է կենտրոնական Ֆրանսիայի արևելքում։ Նրա ծնողները սնանկացած ազնվականներ էին։ Հայրը նրան դաստիարակել էր որպես օրինական միապետությանը հավատարիմ քաղաքացի, իսկ մայրը նախանձախնդիր հավատացյալ էր։ Լամարտինը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է մոր և հինգ քույրերի միջավայրում, ինչը բնության հանդեպ սիրուց բացի, միաժամանակ ձևավորեց մեղմ բնավորություն և հակում դեպի զգացմունքայնությունն ու երազանքները։

Պատանի հասակից Լամարթինի ամենասիրած գիրքը Ավետարանն էր, իսկ ֆրանսիացի բանաստեղծներից ամենաշատը կարդում էր Ժան Ռասին։ Դպրոցական կրթությունը Լամարթինը նախ ստացել է Լիոնում, ապա Բելլեի Հիսուսյան միաբանության դպրոցում։ Վերադառնալով հայրենի քաղաք, նա սկսեց ուսումնասիրել դասական գրողներին, հիացավ Ռուսոյի և Բերնար դը Սեն-Պիեռի ստեղծագործություններով և մեծ ոգևորությամբ ընդունեց նոր գրական միտումներ։ Պատանի հասակում նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր իր բազմաթիվ պոեմների հիմքում ընկած սյուժեներ, որտեղ Էլվիրայի, Լենորայի, Գրացիելի մասին պատումներում արտահայտված են Լամարթինի կյանքի իրական դրվագներ՝ միայն մի փոքր գեղարվեստական արտահայտությամբ։ Լամարթինի կյանքում հատուկ նշանակություն է ունեցել իր սերը ջահել մի կնոջ՝ Էլվիրայի հանդեպ. նա վաղ էր մահացել և կորսված երջանկության մասին տխուր իղձերը Լամարթինի պոեզիայի վրա թողեցին թախծի հետք՝ ստիպելով նրան մխիթարություն գտնել Աստծո մեջ։ Լամարթինը շատ է ճանապարհորդել, ապրել Իտալիայում, բախտը փորձել անգամ դիվանագիտական ասպարեզում։

Լամարթինը հայերեն խմբագրել

Գրքեր խմբագրել

Մամուլ խմբագրել

  • Ալֆոնսոս Լամարթին «Քերթուած առ կոմսն Դ՛Օրսէ» (բանաստեղծություն), թարգմանությունը ֆրանսերենից գրաբար՝ Գաբրիել Այվազովսկու։ Բազմավէպ, 1851, № 2 (Սկզբում գրաբարով տրված է բանաստեղծության պատմությունը)։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնս դը Լամարթին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնս դը Լամարթին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 478