Ալֆոնսո «Պոնչո» Հերերա (անգլ.՝ Alfonso "Poncho" Herrera, ՄՀԱ [alˈfonso eˈreɾa]), ի ծնե՝ Ալֆոնսոն Հերերա Ռոդրիգես (անգլ.՝ Alfonso Herrera Rodríguez, օգոստոսի 28, 1983(1983-08-28)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան և երգիչ։

Ալֆոնսո Հերերա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 28, 1983(1983-08-28)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ, պրոդյուսեր, մոդել և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1270781
alfonsoherrera.org

Կենսագրություն խմբագրել

 

Ծնվել է Մեխիկո քաղաքում[2]։ Ունի ավագ եղբայր (Ալեհանդրո) և կրտսեր եղբայր (Օսկար)։ Սովորել է «Էրդոն» ակադեմիայում, որը էքստրա դասի հեղինակավոր բրիտանական դպրոց է (այնտեղ տարբեր ժամանակահատվածներում սովորել են Գաել Գարսիա Բերնալը և Խիմենա Սարինյանան) և ավարտել է ուսումը 2002 թվականին։ Ցանկացել է դառնալ օդաչու և ավիացիոն դպրոց ընդունվելու համար պատրաստվել է տեղափոխվել Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաք։ Սակայն մտափոխվել է և ընդունվել է դերասանական կրթության կենտրոն, որը պատկանել է լատինամերիկյան մեդիակոնգլոմերատ «Televisa»-ին[2]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականին ամուսնացել է Դիանա Վասկեսի հետ[3]։ Զույգն ունի երկու որդի, Դանիելը, որը ծնվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին[4] և Նիկոլասը, որը ծնվել է 2020 թվականի սեպտեմբերի 22-ին[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2002 Սիրելը ցավոտ է Amarte Duele Ֆրանցիսկո
2008 Նորից տեսնել քեզ Volverte a Ver Պաբլո
2009 Վենետիք Venezzia Ֆրենկ Մուր
2011 Բախտը բերել է Así Es La Suerte Գիլիերմո
2013 Ուրվական Espectro Մարիո
Անբասիր հնազանդություն Obediencia Perfecta Սակրամենտո Սանտոս
2014 Իդեալական բռնատիրություն La Dictadura Perfecta Կառլոս Ռոյո
2016 Ընտրյալը El Elegido Ռամոն Մերկադեր
Հեռուստատեսություն
Տարի Հայկական անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2002-2003 Դաս 406 Clase 406 Խուան Դեյվիդ Ռոդիրգես Պինեդա Համաառաջատար դեր
2004-2006 Խռովարարները Rebelde Միգել Արանգո Քերվերա / Միգել Արանգո Առաջատար դեր
2005 La energía de Sonric'slandia Միգել Արանգո Քերվերա էպիզոդներ 1.11 «Calor en la Central» և 1.18 «Viceversa»
2007 Ընտանիք RBD: La Familia Պոնչո Առաջատար դեր
2008 Տերմինալ Terminales Լեոնարդո Քորալ Առաջատար դեր
2009 Մարդասպան կանայք Mujeres Asesinas Էստեբան Էպիզոդ՝ 2.18 «Soledad, cautiva»
2009-2010 Քամելեոններ Camaleones Սեբաստիան Յարմիլո Առաջատար դեր
2010 Rock n' Gol Rock n' Gol Ինքն իրեն Հեռուստաֆիլմ
2011 Թիմ El Equipo Ֆերմին Պերես
Ուղիղ թիրախին El Diez Սալվադոր «Չավա» Էսպինոսա
Արծվի հիացմունքը El Encanto del Águila Աքիլես Սերդան Էպիզոդ՝ 1.2 «Los Martires de Puebla»
2014 Հանճար El Capo Նինո Մալո
2015-2018 Sense8 Sense8 Հերնանդո Պարբերաբար դեր
2015-2016 Էլ Դենդի El Dandy Դանիել «Էլ Դենդի» Բրակո / Խոսե «Պեպե» Մոնտանո Առաջատար դեր
2016-2017 Էքզորցիստը The Exorcist Թոմաս Օրտեգայի հայրը Առաջատար դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://peru21.pe/cultura/alfonso-poncho-herrera-actor-y-productor-es-bueno-tocar-la-puerta-uno-como-actor-vive-desempleado-alfonso-poncho-herrera-rbd-el-nino-y-la-garza-premios-oscar-noticia/
  2. 2,0 2,1 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին. Esmas Official Biography
  3. «"Rebelde": ¿Qué pasó con Alfonso Herrera, el recordado Miguel de "RBD"?». elcomercio.pe (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  4. Lazo, Alberto. «Alfonso Herrera llenó de ternura Instagram con una fotografía muy navideña de su hijo». vix.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Poncho Herrera se convierte en padre por segunda vez». El Imparcial (իսպաներեն). 2020 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել