Ալֆոնսո Դեյվիս (անգլ.՝ Alphonso Davies, նոյեմբերի 2, 2000(2000-11-02)[1][2][3], Buduburam, Կենտրոնական շրջան, Գանա), կանադացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Կանադայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և ձախ պաշտպանի դիրքում[5]։

Ալֆոնսո Դեյվիս
Alphonso Davies
Դեյվիսը Բավարիա Մյունխենի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alphonso Boyle Davies
Քաղաքացիությունը Կանադա Կանադա
Լիբերիա Լիբերիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 2, 2000(2000-11-02)[1][2][3] (23 տարեկան)
Ծննդավայր Buduburam, Կենտրոնական շրջան, Գանա
Հասակ 181 սմ
Քաշ 72 կգ
Դիրք վինգեր, ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 19
Պատանեկան կարիերա
2006-2014 Կանադա Էդմոնտոն Սթրայքերս
2015-2016 Կանադա Վանկուվեր Ուայթքեփս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016 Կանադա Ուայթքեփս 2 11 (2)
2016-2019 Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 65 (8)
2019-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն II 5 (0)
2019-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն 13 (2)
Ազգային հավաքական
2016 Կանադա Կանադա Մ17 2 (1)
2016 Կանադա Կանադա Մ20 1 (0)
2017-ներկա Կանադա Կանադա 17 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վանկուվեր Ուայթքեփս խմբագրել

Դեյվիսը Վանկուվեր Ուայթքեփսին միացել է 2015 թվականին։ 2016 թվականի փետրվարի 23-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը Ուայթքեփս 2-ի հետ[6]` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով պայմանագիր է կնքել USL-ում հանդես եկող ակումբի հետ`15 տարեկան, 3 ամսական հասակում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց ապրիլի 3-ին`Պորտլենդ Տիմբերս 2-ի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 15-ին` ԼԱ Գալաքսի II-ի դեմ խաղում[8]` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել USL-ում[9]։

Դեյվիսը Ուայթքեփսի առաջին թիմ հրավիրվեց 2016 թվականի Կանադայի առաջնության համար[10]։ Հունիսի 1-ին իր առաջին հանդիպումը անցկացրեց Վանկուվերի կազմում` փոխարինման դուրս գալով Օտտավա Ֆյուրիի դեմ խաղի 72-րդ րոպեին[11]։ 2016 թվականի հուլիսի 15-ին իր առաջին պայմանագիրը կնքեց Վանկուվեր Ուայթքեփսի հետ՝ նախատեսված մինչև 2018 թվականը[12]։ Նա դարձավ երրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով պայմանագիր կնքեց MLS-ի թիմի հետ և այդ պահին գործող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը MLS-ում։

Իր դեբյուտը MLS-ում Դեյվիսը նշեց 2016 թվականի հուլիսի 17-ին՝ Օռլանդո Սիթիի դեմ խաղում[13]՝ դառնալով մրցաշարի պատմության այդ պահին երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[14]։ Իր առաջին գոլը Վանկուվերի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Սպորտինգ Կանզաս Սիթիի դեմ խաղում[15]։ Սեպետեմբերի 25-ին՝ Կոլորադո Ռեպիդսի դեմ խաղում[16] Դեյվիսը դարձավ այդ պահին երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել MLS-ում[17]։ 2017 թվականի հոկտեմբերին նա The Guardian-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցանկում[18]։ Իր առաջին գոլը MLS-ում Դեյվիսը խփեց 2018 թվականի մարտի 5-ին՝ Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում[19][20]։ Հունիսի 10-ին նա գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օռլանդո Սիթիի դեմ խաղում[21][22]։

2018 թվականի հուլիսի 29-ին Դեյվիսը 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մինեսոտա Յունայթեդի դեմ խաղում՝ 4-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[23][24]։ Օգոստոսին Դեյվիսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Կանադայի առաջնության եզրափակչի Տորոնտոյի դեմ երկու խաղերում[25][26], սակայն Վանկուվերը պարտվեց ընդհանուր 7-4 հաշվով։ Սեպտեմբերի 2-ին կանադացին գոլ խփեց Սան Խոսե Էրթկվեյկսի դեմ խաղում՝ օգնելով Ուայթքեփսին հաղթել 2-1 հաշվով[27]։ Հոկտեմբերի 28-ին Դեյվիսը դուբլ ձևակերպեց Պորտլենդ Տիմբերսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[28][29]։ 2018 թվականին նա ճանաչվեց Վանկուվեր Ուայթքեփսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[30][31]։ Ակումբի կազմում Դեյվիսը անցկացրեց 81 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[32][33]։

Բավարիա Մյունխեն խմբագրել

2018 թվականի հուլիսի 25-ին Դեյվիսը 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[34][35]՝ ակումբին միանալով 2019 թվականի հունվարի 1-ին[36][37]։ Բավարիան ֆուտբոլիստի համար վճարեց 13.5 միլիոն դոլլար, որը կարող էր աճել մինչև 22 միլիոն բոնուսների դեպքում[38][39][40]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 27-ին՝ փոխարինելով Կինգսլի Կոմանին Շտուտգարտի դեմ խաղում[41]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց մարտի 17-ին՝ Մայնց 05-ի դեմ խաղում[42][43]՝ դառնալով Ռոկե Սանտա Կրուզից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել մյունխենյան ակումբի կազմում[44][45]։ 2018-19 մրցաշրջանում Դեյվիսը անցկացրեց 6 հանդիպում[46]՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Բավարիային հաղթել Բունդեսլիգան[47][48]։

2019 թվականի օգոստոսի 3-ին Դեյվիսը փոխարինեց Թոմաս Մյուլերին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[49], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[50][51]։ Օգոստոսի 31-ին կանադացին գոլ խփեց Մայնց 05-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[52][53]։ Առաջին հանդիպումը Բավարիայի մեկնարկային կազմում Դեյվիսը անցկացրեց միայն հոկտեմբերի 26-ին՝ Ունիոն Բեռլինի դեմ խաղում[54][55]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց նոյեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[56][57]։

 
Դեյվիսը Կանադայի հավաքականի կազմում 2018 թվականին

Միջազգային կարիերա խմբագրել

Դեյվիսը ներկայացրել է Կանադան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականների կազմում։ 2016 թվականին նա ճանաչվեց Կանադայի տարվա լավագույն մինչև 17 տարեկան խաղացող՝ Մ17 և Մ20 հավաքականներում իր ելույթների շնորհիվ[58]։ 2017 թվականին Դեյվիսը կրկին ճանաչվեց Կանադայի լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ[59]։

2017 թվականի հունիսի 6-ին Դեյվիսը ստացավ Կանադայի քաղաքացիություն և իրավասու դարձավ հանդես գալ Կանադայի ազգային հավաքականի կազմում[60]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 14-ին՝ Կյուրասաոյի դեմ խաղում[61]՝ 16 տարեկան հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Կանադայի հավաքականի կազմում[62][63]։

2017 թվականի հունիսի 27-ին Դեյվիսը ընդգրկվեց Կանադայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթի վերջնական կազմում[64]։ Հուլիսի 8-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրանսիական Գվիանայի դեմ խաղում[65][66]՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբլիստը, ով գոլ է խփել ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթում[67]։ Հուլիսի 12-ին Դեյվիսը գոլի հեղինակ դարձավ Կոստա Ռիկայի դեմ խաղում[68][69]։ Կանադան դուրս մնաց քառորդ եզրափակչից, իսկ Դեյվիսը դարձավ առաջնության միացյալ լավագույն ռմբարկուն[70], ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը[71] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[72]։

2017 թվականի սեպտեմբերի 3-ին Դեյվիսը հեռացվեց խաղադաշտից Ճամայկայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[73]։ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ամերիկյան Վիրջինյան կղզիների դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 8-0 հաշվով[74]։ Հոկտեմբերի 17-ին՝ Դոմինիկայի դեմ խաղում Դեյվիսը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[75]։ 2018 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն կանադացի ֆուտբոլիստ[76][77][78]։

2019 թվականի ամռանը Դեյվիսը մասնակցեց ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթին[79][80][81]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կանադան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 3-2 հաշվով պարտվեց Հայիթիին[82][83]։ Սեպտեմբերի 11-ին Դեյվիսը խփեց Կուբայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[84]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[85]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուայթքեփս 2 2016 USL 11 2 11 2
Վանկուվեր Ուայթքեփս 2016 MLS 8 0 4 0 3 1 15 1
2017 26 0 2 2 4 1 1 0 33 3
2018 31 8 2 0 33 8
Ընդհանուր 65 8 8 2 7 2 1 0 81 12
Բավարիա Մյունխեն II 2018–19 Ռեգիոնալլիգա 3 0 2 0 5 0
2019–20 3. Լիգա 3 0 0 0 3 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 2 0 8 0
Բավարիա Մյունխեն 2018–19 Բունդեսլիգա 6 1 0 0 0 0 0 0 6 1
2019–20 7 1 1 0 1 0 1 0 10 1
Ընդհանուր 13 2 1 0 1 0 1 0 16 2
Կարիերայի ընդհանուր 95 12 9 2 8 2 4 0 116 16

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[85]

Կանադա
Տարի Խաղեր Գոլեր
2017 6 3
2018 3 0
2019 8 2
Ընդհանուր 17 5

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հուլիսի 7, 2017 Ռեդ Բուլ Արենա, Հարիսոն, ԱՄՆ   Ֆրանսիական Գվիանա 3–0 4–2 ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթ 2017
2. 4–2
3. Հուլիսի 11, 2017 BBVA Կոմպաս Ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ   Կոստա Ռիկա 1–0 1–1
4. Սեպտեմբերի 10, 2019 Տրուման Կոմպլեքս, Ջորջթաուն, Կայմաններ   Կուբա 1–0 1–0 ԿՈՆԿԱԿԱՖ Ազգերի Լիգա
5. Հոկտեմբերի 15, 2019 ԲՄՕ Ֆիլդ, Տորոնտո, Կանադա   Միացյալ Նահանգներ 1–0 2–0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բավարիա Մյունխեն

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/alphonso-davies
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. https://www.tsn.ca/alphonso-davies-laurent-duvernay-tardif-named-co-winners-of-2020-lou-marsh-trophy-1.1561451
  5. «Canada - A. Davies - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Whitecaps FC sign teenagers Matthew Baldisimo and Alphonso Davies to WFC2». www.whitecapsfc.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  7. «Portland Timbers 2 - Whitecaps FC 2, Apr 3, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  8. «Whitecaps FC 2 - Los Angeles Galaxy II, May 15, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  9. «AlphonsoDavies is now the youngest player to ever score in the #USL! 👏 #VANvLA». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Whitecaps FC submit 20-man roster in advance of Wednesday's Amway Canadian Championship semifinal». www.whitecapsfc.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Ottawa Fury FC - Vancouver Whitecaps, Jun 2, 2016 - Canadian Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Whitecaps FC add 15-year-old Residency product Alphonso Davies to MLS roster». www.whitecapsfc.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Vancouver Whitecaps - Orlando City SC, Jul 17, 2016 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Youngster Alphonso Davies impresses in MLS debut for Whitecaps - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Sporting Kansas City - Vancouver Whitecaps, Sep 14, 2016 - CONCACAF Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  16. «Vancouver Whitecaps - Colorado Rapids, Sep 25, 2016 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  17. «Whitecaps' Alphonso Davies, 15, is second-youngest starter in MLS history». www.mlssoccer.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  18. sport, Guardian. «Next Generation 2017: 60 of the best young talents in world football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  19. «Vancouver Whitecaps - Montreal Impact, Mar 5, 2018 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  20. «Vancouver Whitecaps 2, Montreal Impact 1 | 2018 MLS Match Recap». matchcenter.mlssoccer.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  21. «Vancouver Whitecaps - Orlando City SC, Jun 10, 2018 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  22. «Alphonso Davies has goal, three assists to lead Whitecaps past Orlando City». Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  23. «Vancouver Whitecaps FC - Minnesota United FC, Jul 29, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  24. «Bayern Munich-bound Alphonso Davies destroys Loons as Whitecaps win». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  25. «Vancouver Whitecaps FC - Toronto FC, Aug 9, 2018 - Canadian Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  26. «Toronto FC - Vancouver Whitecaps FC, Aug 16, 2018 - Canadian Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  27. «Vancouver Whitecaps FC - San Jose Earthquakes, Sep 2, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  28. «Vancouver Whitecaps FC - Portland Timbers, Oct 28, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. «Emotional sendoff as Alphonso Davies plays final game as Vancouver Whitecap». Global News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  30. 30,0 30,1 «BMO Player of the Year: Alphonso Davies». www.whitecapsfc.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  31. «Alphonso Davies named Whitecaps player of the year | The Province» (կանադական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  32. «Bayern Munich news: Alphonso Davies to train with Niko Kovac's first team | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  33. «Bayern stars impressed by wonderkid Alphonso Davies». Bulinews (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  34. «FC Bayern sign Alphonso Davies until 2023». FC Bayern Munich (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  35. «Bayern Munich completes transfer for Canadian star Alphonso Davies | CTV News». www.ctvnews.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  36. «Bayern Munich sign Canadian wonderkid Alphonso Davies from Vancouver Whitecaps». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  37. «Bayern Munich sign Canadian U-17 sensation for record fee». India Today (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  38. «Alphonso Davies: Bayern Munich sign 17-year-old for MLS record fee» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  39. «Vancouver Whitecaps' Alphonso Davies joins Bayern Munich for record $22 million transfer». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  40. CSmith1919 (2018 թ․ հուլիսի 25). «Bayern Munich makes Alphonso Davies signing official». Bavarian Football Works (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  41. «Bayern Munich - VfB Stuttgart, Jan 27, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  42. «Bayern Munich - 1.FSV Mainz 05, Mar 17, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  43. «Bayern Munich 6-0 Mainz 05: James Rodriguez hat-trick helps champions retake Bundesliga lead» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  44. «Alphonso Davies nets first goal for Bayern Munich to become club's youngest scorer in 20 years». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  45. «Canadian teenager Alphonso Davies scores in Bayern Munich win - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  46. «Alphonso Davies | Football Stats | B.Munich | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  47. 47,0 47,1 Reuters (2019 թ․ մայիսի 18). «Bayern Munich win Bundesliga with decisive goals from Robben and Ribéry». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  48. «Soccer: Bayern Munich win Bundesliga title for seventh successive season». Reuters (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  49. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  50. «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  51. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  52. «Bayern Munich - 1.FSV Mainz 05, Aug 31, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  53. «Bayern Munich 6-1 Mainz: Hosts win with six different scorers» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  54. «Bayern Munich - 1.FC Union Berlin, Oct 26, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  55. Veth, Manuel; USA, Pro Soccer (2019 թ․ հոկտեմբերի 27). «Alphonso Davies earns first Bundesliga start in Bayern Munich's win over Union Berlin». Pro Soccer USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  56. «Bayern Munich - Olympiacos Piraeus, Nov 6, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  57. «Champions League debut for Davies». FC Bayern Munich (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  58. 58,0 58,1 «Davies and Rose win 2016 Canadian U-17 Players of the Year | Canada Soccer». canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  59. 59,0 59,1 «Davies & Huitema named Canadian U-17 Players of the Year for Canada Soccer | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  60. «Alphonso Davies receives Canadian citizenship and first senior call-up to Canada». www.whitecapsfc.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  61. «Canada - Curaçao, Jun 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  62. «Canadian soccer phenom Alphonso Davies' talent belies his youth | The Star». thestar.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  63. «At just 16yo, Alphonso Davies is the youngest player in #CANMNT history». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  64. «Canada names nine MLS players to 23-man CONCACAF Gold Cup roster». www.mlssoccer.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  65. «French Guiana - Canada, Jul 8, 2017 - Gold Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  66. «Teen Alphonso Davies scores 2 in Canada's Gold Cup win | CBC Sports». CBC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  67. «Canada walks away with win and lessons learned in Gold Cup opener - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  68. «Costa Rica - Canada, Jul 12, 2017 - Gold Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  69. «Canada stays atop Group A with impressive 1:1 draw ‎with Costa Rica at CONCACAF Gold Cup». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  70. 70,0 70,1 «Alphonso Davies wins Young Player, Golden Boot and Best XI at Gold Cup 2017 | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  71. 71,0 71,1 «Canada's Davies merits Young Player Award presented by Scotiabank». www.goldcup.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  72. 72,0 72,1 «Canada's Alphonso Davies wins trio of Gold Cup awards». Sporting News. 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  73. «Canada - Jamaica, Sep 3, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  74. «United States Virgin Islands - Canada, Sep 9, 2018 - CONCACAF Nations League Qualifikation - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  75. «Canada - Dominica, Oct 17, 2018 - CONCACAF Nations League Qualifikation - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  76. 76,0 76,1 «Alphonso Davies honoured with 2018 Canadian Player of the Year award | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  77. «Bayern Munich teenage sensation Alphonso Davies named Canadian Player of the Year». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  78. «Alphonso Davies named Canadian men's player of the year - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  79. «Canada Soccer announces squad for the 2019 Concacaf Gold Cup | Canada Soccer». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  80. «Bayern's Alphonso Davies headlines Canada's Gold Cup squad - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  81. Press, The Canadian (2019 թ․ մայիսի 30). «Bayern Munich winger Alphonso Davies headlines Canada's 23-man squad for the 2019 Gold Cup - TSN.ca». TSN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  82. «Haiti - Canada, Jun 30, 2019 - Gold Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  83. «Canada crashes out of Gold Cup quarters after coughing up lead to Haiti». www.cbc.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  84. «Cuba - Canada, Sep 11, 2019 - CONCACAF Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  85. 85,0 85,1 «Alphonso Davies». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  86. Reuters (2019 թ․ մայիսի 25). «Bayern Munich win German Cup after Lewandowski cuts down RB Leipzig». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  87. «2018 MLS All-Star Roster». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Դեյվիս» հոդվածին։