Ալֆոնսո Արմադա ու Կոմուն (իսպ.՝ Alfonso Armada y Comyn, փետրվարի 12, 1920(1920-02-12)[1], Մադրիդ, Իսպանիա - դեկտեմբերի 1, 2013(2013-12-01)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի զինվորական, հրետանավոր, ցամաքային զորքերի գեներալ-մայոր, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասնակից Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Երրորդ Ռայխի կողմից, զինվորական հրահանգիչ, Իսպանիայի Խուան Կառլոս I թագավորի քարտուղար։ Եղել է ծայրահեղ աջ պահպանողական հայացքների կրող։ Հանդիսացել է F-23 անունը ստացած զինվորական ապստամբության ղեկավար։

Ալֆոնսո Արմադա ու Կոմուն
իսպ.՝ Alfonso Armada y Comyn
1920, փետրվարի 12 - 2013, դեկտեմբերի 1,
ԾննդավայրՄադրիդ
Մահվան վայրՄադրիդ
ՔաղաքացիությունԻսպանիա Իսպանիա
Զորատեսակցամաքային զորքեր, հրետանի
Ծառայության տարիներ1936 - 1981
ԿոչումԳեներալ-մայոր
ԶորամասԿապույտ դիվիզիա
Հրամանատարն էր71-րդ հրետանային գունդ
Մարտեր/
պատերազմներ
Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1981 թվականի փետրվարի 23-ին պետական հեղաշրջման փորձ
Պարգևներ
Ռազմական վաստակի շքանշանի Մեծ խաչ

Պատերազմ 16 տարեկանից խմբագրել

Արմանդեսը սերում է ազնվական տոհմից, որը մտերմիկ հարաբերություններ ունի թագավորական տան հետ։ Ժառանգությամբ ստացել է մարքիզ տիտղոս։ Մանուկց նա հետաքրքրվել է զինվորական գործով։

Ալֆոնսո Արմադան զինվորական ծառայությունը սկսել է 16 տարեկան հասակում՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ անդամագրվելով ֆրանկիստներին։ Մասնակցել է Գվադալախարայի, Տերուելի, Վալենսիայի, Անդալուզիայի, Մադրիդի մարտերին։ Ստացել է հրետանավորի մասնագիտություն և սպայական կոչում։

1941 թվականին անդամագրվել է «Կապույտ դիվիզիային»։ Վերմախտի կազմում Լենինգրադի մոտ կռվել է Խորհրդային Միության դեմ։

Ապագա թագավորի հրահանգիչ խմբագրել

Ալֆոնսո Արմադն Իսպանիա է վերադարձել 1943 թվականին։ Չնայած երիտասարդ տարիքի՝ մարտական պատրաստության շնորհիվ ռազմական ուսումնարանում դարձավ հրահանգիչ։ 1955 թվականից հանդիսացել է գեներալ Կառլոս Մարտինես դե Կամպոսի օգնական, ով արքայազն Խուան Կառլոսի զինվորական հրահանգիչն էր։ Արմադան մասնակցել է իսպանական գահի գահաժառանգի զինվորական պատրաստությանը՝ վերջինի հետ հաստատելով մտերմիկ, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ։ 1950-ական թվականների երկրորդ կեսին Արմադան երկու տարի սովորել է ֆրանսիական զինվորական քոլեջում, ինչից հետո դարձել է արքայազնի հրահանգիչ։

1965 թվականին ստացել է գնդապետ զինվորական կոչում։ Ղեկավարել է 71-րդ հրետանային գունդը։ Ծառայել է հետախուզական ծառայության ղեկավար կազմում, եղել է միջուկային էներգետիկայի խորհրդի անդամ, Սեգովիա քաղաքի հրետանային ակադեմիայի տնօրեն։ Ստացել է բրիգադի գեներալ զինվորական կոչում։

Ֆրանսիական ոճով հեղափոխության կողմնակից խմբագրել

1975 թվականի նոյեմբերի 22-ին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից երկու օր անց, Խուան Կառլոս I թագավորը բարձրացավ իսպանական գահին:1967 թվականի դեկտեմբերի 17-ին Արմադան դարձավ թագավորական տան գլխավոր քարտուղար, կազմակերպչական կարգադրիչ և թագավորի ամենամտերիմ քաղաքական խորհրդատուն։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1977 թվականի հոկտեմբերի 31-ը, երբ այդ պաշտոնում նրան փոխարինեց Սաբինո Ֆերնանդես Կամպոն։ Այդ կադրային փոփոխությունը կարևոր դեր ունեցավ 40 ամիս անց։

Թագավորական քարտուղարի պաշտոնից հեռացումից հետո Արմադան շարունակեց դասավանդել զինվորական ուսումնական հաստատություններում։ 1979 թվականի մարտին Ալֆոնսո Արմադան ստացավ գեներալ-մայորզինվորական կոչում և Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում պաշտոն։ 1980 թվականի հունվարից եղել է Լլեյդայի զինվորական նահանգապետը։ 1981 թվականի փետրվարից ստանձնել է Իսպանիայի ցամաքային զորքերի ղեկավարի տեղակալի պաշտոնը[2]։

Ալֆոնսո Արմադան բացասաբար էր վերաբերվում Ադոլֆ Սուարեսի ազատական քաղաքականությանը[3] և նրա ղեկավարած կառավարությանը։ 1977 թվականի հունիսյան ընտրություններից առաջ Արմադան փորձում էր օգտագործել թագավորական տան իր իրավասությունները նեոֆրանկիստական Ժողովրդական դաշինքի օգտին քարոզչություն իրականացնելու համար։ Իսպանիայի ժողովրդավարության արագ ընթացքը Արմադային կարծիքով քայքայում էր երկիրը։ Իր հերթին Սուարեսը Արմադային դիտարկում էր որպես ժողովրդավարության սկզբունքային հակառակորդ և հավանական ռազմական դավադիր։ Նշվում էին Սուարեսի պաշտոնազրկման հարցի քննարկումների շրջանակներում Արմադայի շփումները ընդդիմության ներկայացուցիչների հետ (այդ թվում՝ սոցիալիստների

1981 թվականի սկզբին գեներալ Արմադան եկավ այն եզրահանգման, որ անհրաժեշտ է իրականացնել ռազմական հեղաշրջում և հաստատել ուժեղ իշխանություն այն սկզբունքով, ինչպես 1958 թվականին գեներալ դը Գոլը հաստատեց Հինգերորդ հանրապետությունը։ Միևնույն ժամանակ ենթադրվում էր, որ պետք է հաշվի առնել «իսպանական առանձնահատկությունները»՝ առավել խիստ ավտորիտաևրիզմ, քան դեգոլյան Ֆրանսիայում էր։ Երկրի անվանական ղեկավարի պաշտոնում Արմադան տեսնում էր Խուան Կառլոս I-ին, իսկ իրեն վերագրում էէր կառավարության ղեկավարի պաշտոնը։

Հեղաշրջման փորձ խմբագրել

1981 թվականի փետրվարի 23-ին աջ ծայրահեղական ֆրանկիստները ժանդարմերիայի փոխգնդապետ Անտոնիո Տեխերոյի[4] և III զինվորական շրջանի ղեկավար գեներալ-լեյտենանտ Ջեյմ Միլանս դել Բոսկի ղեկավարությամբ իրականացրեցին պետական հեղաշրջման փորձ[5]։ Գեներալ Ալֆոնսո Արմադան ակտիվորեն անցավ ապստամբների կողմը։

Արմադան փորձեց համոզել թագավորին հանդես ի աջակցություն գալ խռովարարների, սակայն Խուան Կառլոս I-ը հրաժարվեց նույնիսկ ընդունել իր նախկին հրահանգիչին։ Այդ ժամանակ գեներալը զինվորական ղեկավարության հետ շփումներում դիմեց ուղիղ ապատեղեկատվության կիրառմանը։ Նա հայտնել էր պետական հեղաշրջմանը թագավորի աջակցության պատրաստակամության մասին։ Այդ տեղեկատվությունը հերքվեց թագավորի քարտուղար Սաբիանո Ֆերնանդես Կամպոյի կողմից[6]։

Արմադան այցելեց Կոնգրեսի պալատ, որը գրավված էր Տեխերոյի խմբի կողմից։ Նա համոզում էր ապստամբներին հրաժարվել խիստ միջոցների կիրառումից և առաջարկեց իր կառավարության ներկայացուցիչների ցուցակը։ Այդ ցուցակում ներառված էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ սոցիալիստներ, ինչպես նաև ներկայացուցիչներ կոմունիստական կուսակցությունից։ Խիստ հակակոմունիստ Տեխերոն մերժեց այդ նախագիծը։ Փոխգնդապետը պնդում էր, որ պետք է ստեղծվի ռազմական խունտա Միլանես դել Բոսկեյի գլխավորությամբ։

Տեխերոյի կողմից մերժում ստանալուց հետո Արմադան լքեց կոնգրեսի պալատը խիստ վրդովված։ Հետագայում նա ամբողջությամբ հերքեց տվյալ քննարկման քաղաքական-օպերատիվ բնույթը՝ պնդելով, որ գնացել էր կոնգրես, որպեսզի ազատ արձակի պատգամավորներին և համոզի Տեխերոյին հանձնվել[7]։ Սակայն նրա այդ վարկածը վստահություն չէր ներշնչում։ Այն դիտարկվում էէր որպես զգուշավոր և խորամանկ Արմադայի «ապահովագրություն»՝ ձևակերպված հետին ամսաթվով։

Հակամարտության կողմերից ոչ մեկը չէր դիտարկում Արմադայի մանրակրկիտ մշակված նախագծերը։ Թագավորը ստանձնեց ապստամբության ճնշման ղեկավարությունը[8]։ Զինվորական ղեկավարները, բացառությամբ հատուկենտ ներկայացուցիչների, կանգնեցին միապետի և սահմանադրության կողմը։ Նույն քայլը կատարեցին քաղաքական առաջնորդները։ Խռովության ղեկավարներին չէր հետաքրքրում ֆրանսիական ծագմամբ բարդ սխեմաները։ Նրանք ռազմական-ֆրանկիստական բռնապետության հաստատման կողմնակից էին։ Այնուամենայնիվ, Ալֆոնսո Արմադան իրեն դրսևորել էր որպես ղեկավարման լիարժեք մասնակից և նույնիսկ «խռովության ռազմավար»[9]։ Խռովարարների կառավարության ղեկավարի պաշտոնին նրա ձգտումները դարձան հանրային։

Ավտորիտար փոխհամաձայնության գաղափարախոս խմբագրել

Հեղաշրջման տապալումից հետո Ալֆոնսո Արմադան ձերբակալվեց և կանգնեց դատարանի առջև։ 1982 թվականի մայիսին նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։ 1983 թվականի ապրիլին Գերագույն դատարանը բողոքարկման հետևանքով խստացրեց պատիժը՝ այն հասցնելով մինչև 30 տարվա բանտարկության։ 1987 թվականին Արմադայի պատիժը փոքր-ինչ մեղմվեց՝ նվազեցնելով մինչև 26 տարի 8 ամիս 1 օր։ Արմադան բանտում անցկացրեց մոտավորապես 8 տարի և 1988 թվականի դեկտեմբերի 24-ին համաներմամբ ազատ արձակվեց[10]։

Ազատ արձակումից հետո Ալֆոնսո Արմադան հեռացավ քաղաքականությունից՝ չնայած երբեմն հարցազրույցներ էր տալիս։ Քառորդ դար նա ապրեց Վեդրայում գտնվող ընտանեկան տանը, որտեղ զբաղվում էր կամելիայի և խոլորձի աճեցմամբ։ Մահացել է 93 տարեկան հասակում[11]։

Ալֆոնսո Արմադան եղել է Իսպանիայում ժողովրդավարական փոփոխությունների հակառակորդ։ Նրա անձնական համոզմունքները մնում էին ֆրանկիստական։ Սակայն, ի տարբերություն Անտոնիո Տեխերոյի և Միլանս դել Բոսկեյի, Արմադան հասկանում էր փոփոխությունների անխուսափելի ընթացքը։ Հանդես գալով պահպանողական-ավտորիտար կարգերի հաստատման օգտին՝ նա փորձում էր ապահովել առավելագույն քաղաքական փոխհամաձայնություն և պահպանել սահմանադրական օրինականության պատկերավոր կողմը։

Ծանոթագրություններ խմբագրել