Ալքայոս (հին հունարեն՝ Ἀλκαῖος, մ. թ. ա. 6-7-րդ դարեր), հին հույն բանաստեղծ։

Ալքայոս
հին հունարեն՝ Ἀλκαῖος
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 630 և ոչ ուշ քան մ. թ. ա. 620
ԾննդավայրՄիտիլինի, Commune of Mytilini[1]
Վախճանվել էմ. թ. ա. 560 կամ ոչ վաղ քան մ. թ. ա. 580
Վախճանի վայրԼեսբոս
Մասնագիտությունբանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող
Լեզուհին հունարեն
ԺանրերGreek lyric?
Ուշագրավ աշխատանքներAlcaic stanza?
Համատեղ ապրողՍապփո
 Alcaeus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալքայոսը ծնվել է Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։

Ալքայոսի ժամանակ տեղի է ունենում ուժեղ դասակարգային պայքար դեմոկրատիայի և արիստոկրատիայի միջև։ Այս պայքարում դեմոկրատիան հաղթում է և Պիտտակոսը դառնում է բռնապետ։

Ալքայոսը սերում էր ազնվական տոհմից և եռանդուն մասնակցություն է ունենում իր հայրենի քաղաքի պայքարին։ Նա իր եղբայրների հետ գլխավորում է արիստոկրատիային՝ դեմկրատիայի դեմ պայքարելու գործում։ Զենքը համարում էր անհրաժեշտ իր դասակարգի շահերը պաշտպանելու համար և սիրում էր ու ոգևորությամբ նկարագրում այն.

  Ռազմի փայլով ամեն ինչ շողում,
Տունս լցված է զենքերով միայն.
Օ՜, փառք Արեսին։
Սռնապաններն ահա պղնձի
Կախված են շքեղ, դիմացի պատից։
Կապարճներն ահա։
Ահա և նրանց զրահը ցոլուն
Եվ վահանները՝ վառ ու ոսկեգույն,
Կլոր ու ամուր։
- Ալքայոս
 

Պիտտակոսը հաղթանակելով արիստոկրատիային՝ ճնշում գործադրեց և շատերին աքսորեց Միտիլինեից։ Վտարվածների մեջ էր նաև Ալքայոսը։ Բանաստեղծը գրում է քաղաքական պարսավագրեր և ծաղրում իր հակառակորդին։ Իր կրքոտությամբ նա հասնում է Թեոգնիդեսին և նույնիսկ գերազանցում նրան։

Արտաքսվելով Լեսբոսից, Ալքայոսը ճանապարհորդում է զանազան երկրներ, ուր աղքատությունը ճնշում է նրան։

Ալքայոսը բավականին երգեր է նվիրել նաև գինուն, արել գինու գովքը։ Երգեր է նվիրել նաև գեղեցկությանը, գովերգել Աֆրոդիտեին՝ գեղեցկության աստվածուհուն։ Նա ջերմ տողեր է նվիրել նաև Սաֆոյին, որի նկատմամբ, ինչպես հաղորդում են, անտարբեր չի եղել.

 
Լաուրենս Ալմա-Թադեմա, «Սափո և Ալքայոս» (1881 թ.)
  Սրբասո՛ւրբ Սաֆո,
Քնքուշ ժպիտով Սաֆո.
Գանգուրներիդ մեջ
Կապույտ մանուշակ, Սաֆո։
Շուրթերիցս ահա
Ուզում է թռչել մի խոսք, հանդգնել,
Ամոթը նրան
Չի թողնում թռչել,
Չի թողնում հնչել։
- Ալքայոս
 

Ալքայոսին վերագրվում է երգերի 10 հատոր, որից շատ քիչ բան է հասել մեզ։ Ալքայոսից մեծ ազդեցություն է կրել հռոմեացի բանաստեղծ Հորատիոսը։

Պիտտակոսը քաղաքականապես ամրանալով՝ ներում է շնորհում վտարանդիներին։ Ալքայոսը վերադառնում է Միտիլինե, ուր և հավանաբար կնքում է մահկանացուն[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 47. — ISBN 978-2-221-06888-5
  2. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 111-114.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալքայոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 179