Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտ (այլ կիրառումներ)

Ալտ, լարային աղեղնավոր երաժշտական գործիք, ջութակների ընտանիքից (ջութակ, թավջութակ, կոնտրաբաս)։ Գտնվում է ջութակի և թավջութակի միջև։ Նվագախմբերի (10-14) և լարային կվարտետների անբաժան մասն է կազմում, նաև օգտագործվում է որպես մենակատար գործիք։

Ալտ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումnecked box lutes played with a bow?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.322-71
Ձայնանմուշ
ջութակ, վիոլա, թավջութակ, կոնտրաբաս

Համառոտ նկարագրություն խմբագրել

Ունի չորս լար։ Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի դո, փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, առաջին օկտավայի լյա)։ Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն։ Չափսը կարող է լինել 37-42 սմ (դեկայի երկարությունը)։ Նվագելու ժամանակ գործիքը պահում են ուսի վրա։

Պատմություն խմբագրել

Ծագել է մոտ XV դարում, մեկ այլ ՝ վիոլա ընտանիքի գործիքներից։ Այդտեղից էլ գալիս է անվանումը։ Ծագումով ՝ ջութակների ընտանիքի ամենահին գործիքն է։ Առաջին դասական տեսակները մշակվել են Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում. Իտալական վարպետները՝ Ստրադիվարիուսը և Գուարներին, ստեղծել են անզուգական և անգերազանցելի գործիքներ։ Ալտը նվագախմբերի (10-14) և լարային կվարտետնէրի (1) անբաժան մասն է կազմում։ Ալտի համար գրվել են շատ սոնատներ, կոնցերտներ, կապրիսներ։ Փոխադրվել են Նիկոլո Պագանինիի 24 կապրիսները ջութակի համար, Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի սյուիտները և ջութակի սոնատները և այլ հանրահայտ գործեր։

Կատարողներ խմբագրել

Ալտ նվագող երաժշտին անվանում են ալտահար։

Հանրահայտ ալտահարներ.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտ (լարային նվագարան)» հոդվածին։