Ալսիդես Գիջջա

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Ալսիդես Էդգարդո Գիջջա Պերեյրա (իսպ.՝ և իտալ.՝ Alcides Edgardo Ghiggia Pereyra, հայտնի է որպես Ալսիդես Գիջջա (իսպ.՝ և իտալ.՝ Alcides Ghiggia, Դեկտեմբերի 22, 1926, Մոնտեվիդեո, Ուրուգվայ - Հուլիսի 16, 2015, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի և իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով առավելապես աչքի է ընկել ուրուգվայական Պենյարոլի և իտալական Ռոմայի կազմում։ Հանդես է եկել նաև Ուրուգվայի և Իտալիայի ազգային հավաքականներում։

Ալսիդես Գիջջա
Անձնական տվյալներ
Ազգությունը Ուրուգվայցի
Քաղաքացիությունը  Ուրուգվայ,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ Դեկտեմբերի 22, 1926 թ.
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ հուլիսի 16, 2015(2015-07-16)[1] (88 տարեկան)
Մահվան վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 169 սմ
Քաշ 62 կգ
Դիրք Հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1944-1945 Ուրուգվայ Սուդ Ամերիկա ? (?)
1946-1947 Ուրուգվայ Պրոգրեսսո ? (?)
1948-1953 Ուրուգվայ Պենյարոլ 169 (26)
1953-1961 Իտալիա Ռոմա 201 (19)
1961-1962 Իտալիա Միլան 4 (0)
1962-1967 Ուրուգվայ Դանուբիո ? (?)
Ազգային հավաքական
1950–1952 Ուրուգվայ Ուրուգվայ 12 (4)
1957–1959 Իտալիա Իտալիա 5 (1)
Մարզչական կարիերա
1980 Ուրուգվայ Պենյարոլ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ալսիդեսը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1946 թվականին ուրուգվայական Սուդ Ամերիկա ակումբում, որից հետո՝ 1947 թվականին Պրոգրեսսո։ 1948 թվականից հանդես է եկել Պենյարոլում, որի կազմում երկու անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ 1953 թվականին տեղափոխվել է իտալական Ռոմա, որի կազմում անցկացրած 201 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ, ինչպես նաև նվաճել է Տոնավաճառների գավաթը։ 1961 թվականին տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ Միլան, որի կազմում անցկացրած 4 հանդիպման ժամանակ Գիջջային չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը, սակայն այնուամենայնիվ հենց այդ մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, որից հետո 1962-ին վերադարձավ հայրենիք, որտեղ 6 տարի հանդես եկավ Դանուբիոյի կազմում։

Ուրուգվայի ազգային հավաքականում հանդես է եկել 1950-ից մինչև 1952 թվականը, որի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, ինչպես նաև հավաքականի հետ միասին 1950 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, եզրափակիչ խաղում բրազիլացիների դարպասը խփելով հաղթական գնդակը։ 1957-ից մինչև 1959 թվականը հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Կյանքի վերջին տարիները և մահը խմբագրել

2012 թվականի հունիսի 30-ին Գիջջան ավտովթարի մեջ ընկավ, որից հետո մի քանի որ մնաց կոմայի մեջ[2]։

2013 թվականի դեկտեմբերի 6-ին մասնակցեց Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի 2014 թվականի առաջնության վիճակահանությանը։

Ալսիդես Գիջջան մահացավ 2015 թվականի հուլիսի 16-ին սրտամկանի ինֆարկտից[3][4]։ Մինչ իր մահը Գիջջան մնում էր 1950 թվականի Ուրուգվայի հավաքականի չեմպիոնական կազմի միակ կենդանի մնացած ֆուտբոլիստը[5]։ Իսկ նա մահացավ վերոհիշյալ հաղթանակի 65-րդ տարեդարձի օրը, որում նա խփել էր հաղթական գոլը[6]։

Ալսիդես Գիջջան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
  Արկադիո Վենտուրի
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ
Ալսիդես Գիջջա

1957 - 1958
Հաջորդող
  Էգիդիո Գուարնակկի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալսիդես Գիջջա» հոդվածին։