Ալոկազիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ենթաընտանիք Նվիկայիններ (Aroideae)
Տրիբա Colocasieae
Ցեղ Ալոկազիա (Alocasia)
G.Don, 1839

Ալոկազիա (անգլ.՝ Alocasia), պատկանում են նվիկազգիների (անգլ.՝ Araceae) ընտանիքին։ Բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ[1]։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Ալոկազիա Սանդերի

Ալոկազիաի ենթատեսակները կարող են հասնել 40-200 սմ բարձրության, միջին չափերի, ոչ հաճախ ծառանման կամ հսկայաչափ։ Մշտադալար բույս է, հանդիպում է նաև ձմռանը տերևաթափող տեսակներ։ Տերևները արտազատում են կաթնանման հեղուկ։ Արմատը պալար է։ Երբեմն ունենում է ընդամենը մեկ տերև, որը պաշտպանում է նոր «ծնվող» տերևիկի ընձյուղը։ Կյանքի ընթացքում տերևի ուրվագիծը փոխվում է։ Տերևաթաղանթի ջղերը դեղին կամ սպիտակ են, վառ արտահայտված կանաչ տերևի վրա, պարունակում են մոմով լցված գեղձեր։ Ծաղկակիր ցողունն ավելի կարճ է, քան տերևի կոթունը, իգական և արական ծաղիկները գտնվում են մեկ կողրի վրա, պաշտպանված են պարուրող տերևով։ Հասունացման շրջանում կողրի տերևը՝ որպես օրենք, չորանում և թափվում է, իսկ ստորին (իգական) մասում երևում են բազմաթիվ արտահայտիչ գույներով գնդաձև պտուղները, որոնք պարունակում են 1-5 սերմ։ A.amazonica (sanderiana) տեսակի տերևի երկարությունը հասնում է 40-50 սմ-ի, այն երկարավուն է, նետաձև։ Ալոկազիաները բնական պայմաններում հանդիպում են արևադարձային կլիմայական գոտիներում։ Համարվում է հնագույն ժամանակներից հայտնի դեկորատիվ բույսերից մեկը։ Տերևների թաղանթը գրեթե կաշվենման է, ջղերը հաստ են, արտահայտված տերևի երկու կողմերից։ Տերևակոթունները երկար են, համեմատելի տերևի հետ, աճում են անմիջապես հզոր, հյութալի կոճղարմատից։ Բույսը նախազգում է անձրևոտ եղանակը, օդի բարձր խոնավության դեպքում տերևի գագաթի վրա գոյանում են հեղուկի թափանցիկ կաթիլներ՝ բույսը կարծես թե արտասվում է։ Այս առանձնահատկությունների շնորհիվ ալոկազիան երբեմն անվանում են եռատերևուկ կամ եղանակացույց (բարոմետր)[2]։

 
Ալոկազիայի պտուղը

Տարածում խմբագրել

Բույսի տեսակները հանդիպում են տրոպիկական Ասիայի երկրներում՝ Չինաստան, Թայվան, Հնդկաստան, Բանգլադեշ, Ճապոնիա, Օվկիանիայում, Ավստրալիայում ինչպես նաև կենտրոնական Ամերիկայում։ Աճում են առաջնային և երկրորդային անտառներում, ճահճուտ տեղանքում, ոչ հաճախ լեռնային շրջաններում։

Մշակում խմբագրել

Բարձրարժեք դեկորատիվ բույս է, տեսակների մեծ մասը չի հանդուրժում բացասական ջերմաստիճան, դրա համար էլ որպես այգինեգործական բույս օգտագործում են միայն տաք և խոնավ կլիմա ունեցող երկրներում։ Մյուս երկրներում օգտագործվում է բնակարանների և ինտերյերի կանաչապատման համար։ Նախընտրում է հումուսով հարուստ հող, տաք և խոնավ կլիմա, պահանջում է հավելյալ սնուցում։ Ամռանը պահանջում է կիսաստվեր, ձմռանը՝ վառ լուսավորություն։

Բազմացում խմբագրել

Ալոկազիայան բազմանում է սերմերով, ցողունային կտրոններով ինչպես նաև բաժանումով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Грудзинская И. А. Семейство аронниковые (Araceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 6. Цветковые растения / Под. ред. Тахтаджяна А. Л.. — М.: Просвещение, 1982. — С. 134—137. — 484 с.
  2. <a href="https://168.am/2012/09/22/129317.html">© 168.am</a>

Գրականություն խմբագրել

  • Грудзинская И. А. Семейство аронниковые (Araceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 6. Цветковые растения / Под. ред. Тахтаджяна А. Л.. — М.: Просвещение, 1982. — С. 134—137. — 484 с.
  • Ботаника. Энциклопедия «Все растения мира» / Под. ред. Григорьева Д. и др.. — Könemann: Просвещение, 2006. — С. 79—80. — ISBN 3-8331-1621-8
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոկազիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոկազիա» հոդվածին։