Ալոիս Յիրասեկ (չեխ․՝ Alois Jirásek, օգոստոսի 23, 1851(1851-08-23)[1][2][3][…], Hronov, Գրոնով - մարտի 12, 1930(1930-03-12)[1][2][3][…], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[4]), չեխ գրող։

Ալոիս Յիրասեկ
Alois Jirásek
Ծնվել էօգոստոսի 23, 1851(1851-08-23)[1][2][3][…]
ԾննդավայրHronov, Գրոնով
Վախճանվել էմարտի 12, 1930(1930-03-12)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՆոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[4]
ԳերեզմանԳրոնով
Մասնագիտությունգրող, պատմաբան, մանկավարժ, դրամատուրգ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[5] և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներAncient Bohemian Legends?, Եղբայրություն և Ֆ․ Լ․ Վեկ
ԱնդամակցությունՉեխական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ
ԶավակներԲոժենա Ելնիկովա-Յիրասկովա և Jaromír Jirásek?[10]
Изображение автографа
Ալոիս Յիրասեկ Վիքիդարանում
 Alois Jirásek Վիքիպահեստում

Ստեղծագործությունը խմբագրել

Ալոիս Յիրասեկի ստեղծագործությունը չեխ ժողովրդի պատմության կարևորագույն փուլերի գեղարվեստական տարեգրությունն է։ Հնագույն ժամանակներն են արտացոլված «Չեխական հինավուրց զրույցներ»-ում (1894, հայերեն հրատարակությունը՝ 19551775 թվականի չեխական գյուղացիական ապստամբությանն է նվիրված նրա առաջին պատմավեպը՝ «Սկալակները» (1875)։ Հուսյան շարժումը (15-րդ դար) պատկերող «Վերջը և սկիզբը» (1882), «Օտար ծառայության մեջ» (1883), «Հոսանքների միջև» (1887-1890), «Ընդդեմ բոլորի» (1893), «Եղբայրություն» (1898-1908), «Հուսյան արքան» (1916-1920) վեպերում Յիրասեկն այդ շարժումը դիտել է որպես ժողովրդական հակաավատական շարժում։ «Շնագլխականներ» (1884), «Ժայռեր» (1886), «Խավար» (1912-1915) և այլ վեպերում նկարագրել է Սպիտակ լեռան ճակատամարտում (1620) չեխ ժողովրդի կրած պարտությունը և ազգային անկախության կորուստը։ Չեխական ազգային վերածննդի ժամանակաշրջանն է վերարտադրված Յիրասեկի մի շարք վեպերում ու վիպակներում («Դքսի պալատում», 1877, «Ֆ․ Լ․ Վեկ», 1888-1906)։ Յիրասիեկը գրել է նաև «Յան Ժիժկա» (1903), «Յան Ռոհաչ» (1914) պատմական և «Վոյնարկա» (1890), «Մենություն» (1908) սոցիալ-կենցաղային դրամաները։

Երկեր խմբագրել

 
Տունը, որտեղ ծնվել է Ալոիս Յիրասեկը

Վեպեր խմբագրել

  • Na dvoře vévodském (1877)
  • Slavný den (1879)
  • Konec a počátek (1879)
  • Ráj světa (I880)
  • Poklad (1881)
  • Skály (1887)
  • Poklad (1885)
  • Na dvoře vévodském (1881)
  • V cizích službách (1883)
  • Psohlavci (1884)
  • Maryla (1887)
  • Na Ostrově (1888)
  • Nevolnice (1888)
  • «Չեխական հինավուրց զրույցներ» (1894, Staré pověsti české)
  • «Հոսանքների միջև» (1887–1890), եռագրություն Հուսյան ժամանակաշրջանի մասին
  • Ընդդեմ բոլորի (1893, Proti všem)
  • Եղբայրություն (1899–1908, Bratrstvo)
  • U Nás (1896–1903)
  • Խավար (1914, Temno)
  • F. L. Věk (1888–1906, 5 հատոր, չեխական ապստամբության սկզբի մասին)
  • Փիլիսոփաների պատմությունը (1878, Filosofská historie, 1848 թվականի հեղափոխության մասին)
  • Husitský král (1919, անավարտ)

Դրամաներ խմբագրել

  • Jan Hus (1911)
  • Jan Žižka (1903)
  • Jan Roháč (1914)
  • Lantern (1905)
  • Vojnarka (1891)
  • Հայրը (1895, Otec)


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիս Յիրասեկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիս Յիրասեկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 124