Ալոիս Կալվոդա

չեխ նկարիչ

Ալոիս Կալվոդա (չեխ․՝ Alois Kalvoda, 15 մայիսի, 1875, Շլապանիցե – 25 հունիսի, 1934, Բեգարժով), չեխ նկարիչ, իմպրեսիոնիստ, գծանկարիչ, բնանկարիչ, գրող, արվեստագետ և մանկավարժ։

Ալոիս Կալվոդա
չեխ․՝ Alois Kalvoda
Ծնվել էմայիսի 15, 1875(1875-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրՇլապանիցե[3][4][5][…]
Վախճանվել էհունիսի 25, 1934(1934-06-25)[6][3][7][…] (59 տարեկան)
Մահվան վայրBěhařov, Կլատովիի շրջան, Չեխիա[5][8] և Běhařov[4]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա[8]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, ուսուցիչ, հրապարակախոս, խմբագիր և գրող
ՈւսուցիչՅուլիուս Մարժակ
ԱնդամակցությունMánes Union of Fine Arts?[8]
 Alois Kalvoda Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալոիս Կալվոդան ծնվել է 1875 թվականի մայիսի 15-ին Շլապանիցեում, եղել է աղքատ ընտանիքի տասը երեխաներից ութերորդը[9]։ Բռնոյում հաճախել է գիմնազիա, ապա 1892-1897 թվականներին ուսանել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ սովորել է Յուլիուս Մարժակի մոտ[10]։ 1900 թվականին Ալոիս Կալվոդան ստացել է կրթաթոշակ, ինչի շնորհիվ կարողացել է մեկնել Փարիզ, որտեղից 1901 թվականին տեղափոխվել է Մյունխեն։ Բավարիայում բնակության տարիներին նա ծանոթացել է գեղանկարչության ժամանակակից տենդենցներին[11]։ 1901 թվականին Պրահայում բացվել է նրա ցուցահանդեսը։

Հայրենիք վերադառնալուց հետո Ալոիս Կալվոդան Պրահայում բացել է արվեստի դպրոց, որտեղ կրթվել են մի շարք չեխ նկարիչներ, որոնց թվում են Յոզեֆ Վախալն[9] ու Մարտին Բենկան։ Այդ դպրոցը նա 1917 թվականին տեղափոխել է Běhařov ամրոց, որը գնել էր[10]։ 1923-1927 թվականներին նա ղեկավարել է Běhařov ամրոցում գործող արվեստի մասնավոր դպրոցը։

1907 թվականին Ալոիս Կալվոդան եղել է Մորավիայի նկարիչների միության հիմնադիրներից մեկը։

Ալոիս Կալվոդան մահացել է 1934 թվականի հունիսի 25-ին Բեգարժովում։ Թաղված է Շլապանիցե քաղաքի գերեզմանատանը։ 1998 թվականին նրա գերեզմանին տեղադրվել է հուշարձան[12]։

Արվեստ խմբագրել

Ալոիս Կալվոդան Անտոնին Սլավիչեկի ու Անտոնին Գուդեչեկի հետ միասին եղել է 20-րդ դարի սկզբի չեխ առաջատար բնանկարիչներից մեկը։ Նա լույսի ու ստվերի վարպետ է, իսկ նրա նկարները գունեղ են ու վառ։ Նրա նկարների պատկերման հիմնական թեմաներն են մարգագետիններն ու ծառերը, հատկապես կեչիները, որ ցրված են լեռնալանջերին։ Նրա ոճը նախապես ձևավորվել է Յուլիուս Մարժակի ազդեցությամբ, և նա հետևել է ռեալիստական ավանդույթներին, սակայն հետագայում տարվել է մոդեռնիզմով ու սիմվոլիզմով։ 1907 թվականից հետո նրա բոլոր աշխատանքներն ստեղծվել են ֆրանսիական իմպրեսիոնիզմի ոգով։

Իր աշխատանքներն Ալոիս Կալվոդան առաջին անգամ հանրությանը ներկայացրել է 1901 թվականին Պրահայում։ 1902 թվականին մասնակցել է Մարժակի անվան կերպարվեստի միության ցուցահանդեսին։ Ընդհանուր առմամբ կազմակերպել է շուրջ քսան անհատական ցուցահանդեսներ հայրենիքում, ինչպես նաև Վիեննայում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Փարիզում, Սենթ Լուիսում ու Պիտսբուրգում։

1932 թվականին հրատարակել է իր հուշերը։

1936 թվականին Պրահայում տեղի է ունեցել Ալոիս Կալվոդայի հետմահու ցուցահանդեսը, որում ներկայացվել են նկարչի 110 աշխատանքներ։

Հիշատակ խմբագրել

2005 թվականին Չեխիայում թողարկվել է փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Ալոիս Կալվոդայի վաղ շրջանի նկարներից մեկը, որը ներկայումս պահվում է Բռնոյում՝ Մորավիայի պատկերասրահում[13]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RKDartists (նիդերլ.)
  2. Alois KalvodaOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  6. http://en.isabart.org/person/18523
  7. Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  8. 8,0 8,1 8,2 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  9. 9,0 9,1 Galerie malířství. «Kalvoda Alois». Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  10. 10,0 10,1 Encyklopedie Brna. «Akademický malíř Alois Kalvoda». Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  11. Zachař, Michael. «Kalvoda Alois (1875-1934)». Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  12. «Akademický malíř Alois Kalvoda». Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  13. Česká pošta. «Works of art on postage stamps - Alois Kalvoda (1875 - 1934)». Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Nová encyklopedie českého výtvarného umění, Academia, Praha 1996. s. str. 334-335.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիս Կալվոդա» հոդվածին։