Ալկման (հին հունարեն՝ Ἀλκμάν, մ.թ.ա. VII դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ։

Ալկման
հին հունարեն՝ Ἀλκμάν
Ծնվել էանհայտ
ԾննդավայրSardis, Salihli, Մանիսայի մարզ, Թուրքիա[1]
Վախճանվել էմ.թ.ա. 7-րդ դար[2]
ԳերեզմանTomb of Alkman in Sparta[3]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուհին հունարեն
 Alcman Վիքիպահեստում

Խմբական երգերի ներկայացուցիչն է Ալկմանը, որ ծնվել է մոտավորապես մ. թ. ա. VII դարի սկզբին, եղել է, ըստ տեղեկությունների, ծագումով ստրուկ։ Երկար ժամանակ ապրել է Սպարտայում, եղել է երգի ուսուցիչ և խմբավար։

Ալկմանն իր երգերը հորինել է դորիական բարբառով և զարկ է տվել խմբական երգերի զարգացմանը, որոնք հարգի էին Սպարտայում։ Նա հեղինակել է այսպես կոչված պարթենոնները, որոնք քնարական պոեմներ են, որոնք երգել են աղջիկների խումբը։ Այս երգի մեջ նա մտցնում է ստրոֆներ և անտիստրոֆներ։ Ստրոֆները կուպլետներ էին, որոնք երգելու ժամանակ խումբը շարժումներ էր կատարում դեպի աջ, իսկ անտիստրոֆները երգելիս նույն խումբտ շարժումներ էր կատարում դեպի ձախ։

Ալկմանին են վերագրվում քնքուշ սիրային երգեր՝ նվիրված պատանի տղաներին ու աղջիկներին, սակայն նրա ստեղծագործությունների մեջ առաջնակարգ տեղ են գրավում պարթեոներները, որոնց առաջին հեղինակը որպես մշակող և ձևակերպող ինքն է հանդիսացել[4]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 49. — ISBN 978-2-221-06888-5
  2. Bibliothèque nationale de France Record #12256863c // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. Παυσανίας 3.15.2 // Description of Greece (հին հունարեն.)
  4. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ 130.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 179