Ալցեստա (իտալ.՝ Alceste), ավստրիացի երգահան Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա (երաժշտական ողբերգություն) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ռանիերի դը Կալցաբիջիի ըստ Եվրիպիդեսի համանուն ողբերգության։

Ալցեստա
իտալ.՝ Alceste
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՔրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ռանիերի դը Կալցաբիջի[1]
Սյուժեի աղբյուրԱլկեստե
Գործողությունների քանակ3
Գործողության տեղԹեսալիա
Տևողությունմոտ 2 ժամ 15 րոպե
ԿերպարներԱպոլլոն և Ադմետոս
Ստեղծման տարեթիվ1767
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26, 1767[1]
Առաջնախաղի վայրՎիեննա
Կատալոգի համար44
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Alceste (Gluck) Վիքիպահեստում

Առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի քաղաքային թատրոնում («Բուրգտեատր») 1767 թվականի դեկտեմբերի 26-ին։ Հետագայում Գլյուկը վերամշակել է ստեղծագործությունը՝ հարմարացնելով այն ֆրանսիական բեմի համար։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակը Լեբլան դը Ռուլե։ Երկրորդ (ֆրանսիական) տարբերակի առաջնախաղը կայացել է 1776 թվականի ապրիլի 23-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում։ Օպերան դասվում է Գլյուկի այսպես կոչված «բարեփոխական» օպերաների թվին։

Օպերայի ֆրանսիական տարբերակը համարվում է առավել հաջողված և այսօր էլ գերազանցապես կատարվում և/կամ ձայնագրվում է։ Գլխավոր՝ Ալկեստեի դերերգը ժամանակին կատարել է Մարիա Կալլասը։ Օպերան երգել են իտալերեն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Harewood, p. 263
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալցեստա (Գլյուկ)» հոդվածին։