Ալլա Կոնստանտինովնա Տարասովա (ռուս.՝ А́лла Константи́новна Тара́сова, հունվարի 25 (փետրվարի 6), 1898, Կիև, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1973(1973-04-05)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973

Ալլա Տարասովա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 6), 1898
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 5, 1973(1973-04-05)[1][2][3] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ, թատերական ուսուցիչ և մանկավարժ
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
ԱմուսինԻվան Մոսկվին
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ
 Alla Tarasova Վիքիպահեստում

1916 թվականից Ալլա Տարասովան Կրուչինինայի դերում ՄԴԹ-ի թատերախմբի դերասանուհի։ Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ Դանչենկոյի աշակերտուհի Տարասովան ձգտել է սոցիալական, կենսական, գեղարվեստական ճշմարտության։ Լավագույն կերպարներն ստեղծել է Չեխովի (Անյա, «Բալենու այգին», Սոնյա, Ելենա Անդրեևնա, «Քեռի Վանյա», Իրինա, Մաշա, «Երեք քույր»), Ա․ Օստրովսկու (Նեգինա, «Տաղանդներ և երկրպագուներ», Կրուչինինա, «Անմեղ մեղավորներ» ևն), Գորկու (Տատյանա, «Թշնամիներ», Վարվառա, «Հովեկներ») պիեսներում։ Մեծ հաջողությամբ խաղացել է Աննա Կարենինայի (Լև Նիկոլայևիչ Տոլստոյի «Աննա Կարենինա») դերը։ Սովետական խաղացանկի դերերից են՝ Ելենա (Բուլգակովի «Տուրբինների օրերը»), Տոպիլինա (Սոֆրոնովի «Սիրտը չի ներում»)։ Նկարահանվել է կինոյում՝ Կատերինա («Ամպրոպ», 1934), Եկատերինա («Պետրոս I», 1937-1939) և այլն։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1946՝ կրկնակի, 1947, 1949)։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тарасова Алла Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 612  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Տարասովա» հոդվածին։