Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալի Սաբիյեհ (այլ կիրառումներ)

Ալի Սաբիյեհ[2] (ֆր.՝ Ali Sabieh, արաբ․՝ علي صبيح‎‎)՝ արևելաաֆրիկյան Ջիբութի պետության համանուն երկրամասի վարչական կենտրոնն է։ Նախկինում կոչվել է Ալի Սաբիե[3]։ Ջիբութիի երկրորդ խոշոր քաղաքն է։ Գտնվում է Ջիբութիից 75 կմ դեպի հարավ-արևելք և Եթովպիայի սահմանից 10 կմ դեպի հարավ։ Այն տեղակայված է լայն հովտում, որը տարբեր կողմերից շրջապատված է գրանիտե լեռներով։

Վարչական կենտրոն
Ալի Սաբիյեհ
արաբ.՝ علي صابح
ֆրանս.՝ Ali Sabieh
ԵրկիրՋիբութի Ջիբութի
Մակերես5 կմ²
ԲԾՄ756±1 մետր
Բնակչություն40․074[1] մարդ
Կրոնական կազմԻսլամ
ՏեղաբնականունԱլիսաբիյեհցի
Ալի Սաբիյեհ (քաղաք) (Ջիբութի)##
Ալի Սաբիյեհ (քաղաք) (Ջիբութի)

Ալի Սաբիյեհը սպասարկվում է Ադիս Աբեբա – Ջիբութի երկաթուղով։

Պատմություն խմբագրել

Ալի Սաբիյեհ բնակավայրը գոյություն ունի արդեն մի քանի դար։ Միջին դարերում գտնվել է Իֆաթ և Ադալ սուլթանատների իշխանության տակ։ Հին լեգենդի համաձայն, Ալի Սաբիեհի ժամանակակից տարածքը ծածկված էր ծառերով և չոր գետահովիտներով։ Քոչվոր ճանապարհորդները Զեյլա քաղաք տանող ճանապարհին այստեղ կանգ էին առնում ծարավը հագեցնելու համար։

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Վիթեր

Ալի Սաբիեհը գտնվում է երկրի հարավային մասի հովտում։ Քաղաքը տեղակայված է լեռնային տեղանքում, փակ հովտում։ Այն գտնվում է ծովի մակարդակից 756 մետր բարձրության վրա։ Այդ բարձրությունը քաղաքին և դրա արվարձաններին տալիս է ավելի մեղմ կլիմա, քան Ջիբութիում, որտեղ կլիման սովորաբար շոգ է։ Կենդանիներից այստեղ կարելի է հանդիպել վիթեր, կարակալներ, թռչուններ և կապիկներ։

Կլիմա խմբագրել

Ալի Սաբիյեհի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26.1
(79)
26.4
(79.5)
28.7
(83.7)
31.1
(88)
34.1
(93.4)
37.4
(99.3)
37
(99)
36.1
(97)
34.7
(94.5)
31.1
(88)
28.6
(83.5)
26.8
(80.2)
31.51
(88.76)
Միջին օրական °C (°F) 21.2
(70.2)
22.1
(71.8)
24.1
(75.4)
26.5
(79.7)
29.1
(84.4)
32.2
(90)
31.2
(88.2)
30.5
(86.9)
30.1
(86.2)
26
(79)
23.6
(74.5)
21.9
(71.4)
26.54
(79.81)
Միջին ցածր °C (°F) 16.4
(61.5)
17.8
(64)
19.5
(67.1)
22
(72)
24.2
(75.6)
27.1
(80.8)
25.4
(77.7)
24.9
(76.8)
25.5
(77.9)
21
(70)
18.6
(65.5)
17
(63)
21.62
(70.99)
Տեղումներ մմ (դյույմ) 17
(0.67)
11
(0.43)
14
(0.55)
20
(0.79)
9
(0.35)
4
(0.16)
19
(0.75)
34
(1.34)
26
(1.02)
9
(0.35)
14
(0.55)
6
(0.24)
183
(7.2)
աղբյուր: Climate-Data.org, altitude: 719m[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ali Sabieh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  2. Атлас мира. Роскартография, 2010. ISBN 978-5-85120-295-7
  3. Сомали. Справочная карта. Масштаб 1:2 500 000. М., ГУГК, 1980
  4. «Climate: Ali Sabieh - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.