Ալի Մահմուդ Տահա
Ալի Մահմուդ Տահա (ամբողջական անունը՝ (արաբ․՝ - علي محمود طه, Ալի Մահմուդ Տահա, օգոստոսի 3, 1901 կամ 1902, Մանսուրա, Եգիպտոսի խեդիվատ, Եգիպտոս - 1949[1], Կահիրե, Եգիպտոս), արաբ բանաստեղծ և արձակագիր, «Ապոլլոն» ամսագրի հիմնադիր։
Ալի Մահմուդ Տահա علي محمود طه | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1901 կամ 1902 |
Ծննդավայր | Մանսուր Եգիպտոս |
Վախճանվել է | 1949[1] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կենսագրություն խմբագրել
Ալի Մահմուդ Տահան ծնվել է Եգիպտոսում՝ Մանսուրա քաղաքում, միջին խավի ընտանիքում։ Մանսուրայում նա ծանոթանում և մտերմանում է Իբրահիմ Նագիի հետ։ Տահան ավարտել է տեխնիկական քոլեջը և ստացել է ճարտարապետի դիպլոմ։ Աբու Շադին նրա բանաստեղծությունները տպագրում էր Ապոլլոն ամսագրի էջերում։ Ի տարբերություն Շադիի և Նագիի, նա խոր գիտելիքներ ուներ եվրոպական գրականության բնագավառում։
Ստեղծագործություն խմբագրել
Ալի Մահմուդ Տահայի պոետական ժառանգությունը իրենից ներկայացնում է 152 բանաստեղծությունների 7 ժողովածու։ Առաջինը նվիրված է նրանց, ովքեր ձգտում են անհայտին, ով նետվում է կյանքի ալիքների մեջ։ Այստեղ առկա է անհայտը ճանաչելու ցանկություն, կյանքի օվկիանոսում կողմնորոշումը կորցնելու զգացողություն։ Նրա մոտ բնության թեման հաճախ միահյուսվում է սիրո թեմայի հետ։
1930-ական թթ. ակտուալ էր անհատական ոճի խնդիրը։ Նրա ոճը կարելի է բնորոշել որպես գեդոնիստական (հաճույքը համարվում է ամենագլխավոր բարերարը, կյանքի նպատակը)։ Գնահատելով նրա ներդրումը արաբական պոեզիայի մեջ Բադաուին ասում է, որ առանց Ալի Տահայի գործունեության դժվար թե հնարավոր լիներ այնպիսի պոետների հայտնությունը, ինչպիսիք են Նիզար Կաբբանին և Բադր Շաքիր աս-Սայյաբը։
Օգտագործված գրականություն խմբագրել
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
- Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
- Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992