Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները

«Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» (հինդի՝ अलीबाबा और चलीस चोर, Alibaba Aur 40 Chor), գեղարվեստական ֆիլմ, որը 1979 թվականին համատեղ նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի կինեմատոգրաֆների կողմից։ Ֆիլմի հիմքում ընկած են արևելյան հեքիաթները։ Առաջին համատեղ աշխատանքն է ռեժիսորներ ազգությամբ ուզբեկ Լատիֆ Ֆեյզիևի և հնդիկ Ումեշ Մեխրայի (երկրորդ ֆիլմը 1984 թվականին նկարահանված «Լեգենդ սիրո մասին» ֆիլմն է)։

Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները
հինդի՝ अलीबाबा और चलीस चोर
«Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» ֆիլմի պաստառը
Երկիր ԽՍՀՄ
 Հնդկաստան
Ժանրդրամա[1], ֆիլմ-հեքիաթ, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքAli Baba and the Forty Thieves?
Թվականմայիսի 29, 1980
Լեզուհինդի և ռուսերեն
ՌեժիսորԼատիֆ Ֆայզիև[2] և Ումեշ Մեհրա[3]
ԴերակատարներԴհարմենդրա[3], Հեմա Մալինի[3], Փրեմ Չոպրա[3], Ռոլան Բիկով[3], Սոֆիկո Ճիաուրելի[3], Զինատ Աման[3], Կոնստանտին Վոինով[2] և Մհեր Մկրտչյան
ԵրաժշտությունՌահուլ Դև Բուրման
Պատմվածքի վայրԱսիա
ԿինոընկերությունՈւզբեկֆիլմ
Տևողություն153 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմ-հեքիաթը համեմված է մելոդրամայի, կատակերգության և մյուզիքլի տարրերով։ Այն նկարահանված է «1000 ու մի գիշեր» հեքիաթի մոտիվներով։ Լեգենդի հիմքում ընկած է աղքատ փայտահատ Ալի Բաբայի պատմությունը, որը գտավ աննկարագրելի մի հարստություն հեքիաթային անձավում, որտեղ բնակվում էին ավազակները։ Հեքիաթի գլխավոր թեման հարազատ եղբայրների միջև ծառացած կոնֆլիկտն է՝ անշահախնդիր ու ազնվաբարո Ալի Բաբայի և ընչաքաղց ու հիմար Քասիմի[4]։

Ֆիլմում գործողությունները կատարվում են մտացածին արևելյան Գուլաբադ քաղաքում, լեռներում, անապատներում[5]։

Ֆիլմի ստեղծում խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Հնդկաստանում և մի շարք խորհրդային երկրներում։ Բնապայման նկարահանությունները կատարվում են Սամարղանդում, Դուշանբեում և Տաշքենդում[6][7]։ Գլխավոր դերերում ներառվեցին տարբեր ազգերի աստեղեր՝ հնդիկ, ռուս, հայ, ուզբեկ, վրացի, թուրքմեն, ղրղըզ։

Ձիերի հետ հնարքների տեսարանում նկարահանվեցին «Ղրղըզստանի ջիգիթներ» արտիստական խումբը, ղրղըզական կրկեսի դերասան Ուսեն Կուդայբերգենովը, մարզիկ Սուլթան Դիյկանբաևը և այլ կասկադյորներ Ղրղըզստանից[8][9]։

1980 թվականին ֆիլմը ԽՍՀՄ կինովարձույթում գլխավոր ֆիլմներից էր և զբաղեցնում էր 5-րդ տեղը. ֆիլմը այստեղ դիտեց շուրջ 52.8 միլիոն մարդ[10][11]։ Հնդկաստանում ֆիլմը էկրաններին մնաց կես տարի անընդմեջ և մեծ բյուջե ապահովեց[12]։ ԽՍՀՄ ամենամյա կինոփառատոնին Դուշանբեում ֆիլմն ստացավ մրցանակ՝ նկարչի աշխատանք անվանակարգում։

ՌԴ-ում DVD տարբերակով ֆիլմը թողարկվեց 2009 թվականի մարտին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Դերասաններ Դհարմենդրան և Հեմա Մալինին, որոնք համապատասխանաբար խաղացին Ալի Բաբայի և Մարջինայի դերերը, իրական կյանքում ամուսիններ են[5][13]։
  • Դերասան Ռոլան Բիկովը, ով ավազակի կերպար էր խաղում, և դերասանուհի Ելենա Սանեևան, ով անձավի հոգի էր խաղում, կրկին ամուսիններ էին իրական կյանքում։
  • Չնայած ֆիլմը ընտանեկան է համարվում, սակայն նրանում առկա են սպանության և բռնության տեսարաններ։ Ի դեպ, ֆիլմում ոչ մի երեխա հանդես չի գալիս, միայն մի էպիզոդում նորածին է երևում ավազակներից մեկի ձեռքին։

Դերերում խմբագրել

Դերասան Դերը
Դհարմենդրա Ալի Բաբա
Հեմա Մալինի Մարջինա
Ռոլան Բիկով Աբու Հասան
Զակիր Մուխամեջանով Յուսուֆ
Սոֆիկո Ճիաուրելի Զամիրա
Յակուբ Ախմեդով Քասիմ
Զինատ Աման Ֆատիմա
Խոջադուրդի Նարլիև Համիդ
Մհեր Մկրտչյան Քարավանապետ Մուստաֆա
Խամզա Ումարով Ահմեդ
Ջավլոն Խամրաև Մուհամեդ
Ելենա Սանեևա Անձավի հոգին
Մադան Պուրի Ֆատիմայի հայրը
Պրեմ Չոպրա Շամշիր
Պինչու Կապուր Մարջինայի հայրը
Ռ. Անանադ Բժիշկ
Ս. Դիվանով, Կ. Աբդուրեիմով Ալիի բարեկամները

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստներ՝ Շանտի Պրակաշ Բակշի, Բորիս Սաակով
  • Ռեժիսորներ՝ Լատիֆ Ֆայզիև, Ումեշ Մեխրա[6][7]
  • Օպերատորներ՝ Պիտեր Պերեյրա, Լեոնիդ Տրավիցկի
  • Կոմպոզիտորներ՝ Ռահուլ Դև Բուրման, Վլադիմիր Միլով
  • Նկարիչներ՝ Էմանուիլ Քալանթարով, Բաբուրաո Պոդար[14]
  • Պարերի բեմադրիչ՝ Պ. Լ. Ռաջ
  • Երգերի հեղինակ՝ Անանդ Բակշի
  • Կադրից դուրս երգերը կատարում են՝ Աշա Բհոսլե, Լատա Մանգեշկար

Սաունդթրեք խմբագրել

# ԱնվանումԵրգիչներ Տևողություն
1. «Jadugar Jadoo Kar Jayega»  Կիշոր Կումար , Աշա Բհոսլե 5:25
2. «Khatouba»  Աշա Բհոսլե 6:29
3. «Sare Shahar Mein»  Լատա Մանգեշկար, Աշա Բհոսլե 4:45
4. «Aaja Sar-E-Bazar»  Լատա Մանգեշկար 5:04
5. «Qayamat»  Լատա Մանգեշկար 5:21

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Գունավոր, լայնէկրան (հնդկական տարբերակ), սովորական ֆորմատ (խորհրդային տարբերակ), հնչյունային

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0075653/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.imdb.com/title/tt0079749/
  4. Али-Баба и сорок разбойников. Арабская народная сказка
  5. 5,0 5,1 «Приключения Али-Бабы и сорока разбойников — в Багдаде все спокойно». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  6. 6,0 6,1 Умеш Мехра
  7. 7,0 7,1 «2INDIA.RU / Искусство Индии / Умеш Мехра — 2india.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. Каскадеры — «Спецназ кино» " МЫ знаем — Gde.kg! афиша Бишкека, клубы Бишкека, досуг и отдых в Бишкеке
  9. «Агым», 01.10.07 — 15-бет: «Алты катын алган эмесмин»…•
  10. «Приключения Али-Бабы и сорока разбойников — скачать бесплатно мультфильм». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  11. Приключения Али-Бабы и сорока разбойников
  12. «Латиф Файзиев / Latif Faiziyev фильмы, биография, фото и видео, обои — актеры и актрисы на сайте Видео.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  13. Хема Малини / Hema Malini: Краткая биография
  14. «Km.Ru Энциклопедия Кино. Приключения Али-Бабы И Сорока Разбойников». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել