Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի

Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի (պարս.՝ علي اکبر هاشمی رفسنجانی, օգոստոսի 25, 1934(1934-08-25)[1][2][3], Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան և Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան - հունվարի 8, 2017(2017-01-08)[4][1][2][…], Թեհրան, Իրան և Tajrish, Թեհրանի նահանգ, Իրան), իրանցի քաղաքական գործիչ, նպատակահարմարության խորհրդի նախկին նախագահ։ Եղել է Իրանի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահը 1980-1989 թվականներին և Իրանի նախագահը 1989-1997 թվականներին։

Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի
 
Կուսակցություն՝ Executives of Construction Party?
Կրթություն՝ University of Qom?, Սպահանի համալսարան և Թեհրանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, ձեռնարկատեր և ախուն
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 25, 1934(1934-08-25)[1][2][3]
Ծննդավայր Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան կամ Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան
Վախճանի օր հունվարի 8, 2017(2017-01-08)[4][1][2][…] (82 տարեկան)
Վախճանի վայր Թեհրան, Իրան կամ Tajrish, Թեհրանի նահանգ, Իրան
Թաղված Բեհեշտ-է Զահրա և Ռուհոլլա Խոմեինիի դամբարան
Քաղաքացիություն  Իրան
Ամուսին Effat Marashi?
Զավակներ Faezeh Hashemi Rafsanjani?, Mohsen Hashemi?, Yasser Hashemi Rafsanjani?, Mehdi Hashemi Rafsanjani? և Fatemeh Hashemi Rafsanjani?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Հաղթանակի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականի օգոստոսի 25–ին աղքատ ընտանիքում, որը ապրում էր երկրի հարավում գտնվող Քերման նահանգի Նուգ գյուղում։ 16 տարեկանում տեղափոխվել է Կում, որտեղ սկսել է մասնակցել Ռուհոլլահ Խոմեյնիի դասախոսություններին իսլամական իրավունքի վերաբերյալ։

Մինչ Իսլամական հեղափոխությունը 15 տարվա ընթացքում Ռաֆսանջանին 5 անգամ բանտարկվել է հակակառավարական գործունեության համար։ Հեղափոխությունից հետո մտնում է անցումային հեղափոխական կառավարության կազմի մեջ։ 1980-ին նա դառնում է Մեջլիսի առաջին խոսնակը և այդ պաշտոնում է մնում մինչև 1989 թվականը։

1989թ.օգոստոսի 3-ին Ռաֆսանջանին ընտրվում է Իրանի նախագահ։ Նրա նախագահության շրջանում Իրանը նկատելի ազատականացում է ունեցել ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական ոլորտում։ Ռաֆսանջանին բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված Իրանում լիարժեք ազատ շուկայի ստեղծմանը, սակայն դա հանգեցրել է գների մեծ աճին՝ 49 տոկոս։

Ռաֆսանջանիի նախագահության սկիզբը համընկել է համաշխարհային քաղաքականության արմատական փոփոխությունների հետ։ Նա սկիզբ է դրել Իրանի հարաբերություններին նախկին ԽՍՀՄ կենտրոնական Ասիայի և Անդրկովկասյան հանրապետությունների հետ, նոր հարաբերություններ է կառուցել արաբական աշխարհի հետ։ Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակեկ են լարված մնալ։ Ռաֆսանջանին դարձել Է Իրանի առաջին նախագահը, որը պաշտոնը լքել է լիազորությունների ավարտից հետո։

2000 թվականին ընտրվել է որպես մեջլիս, սակայն շուտով թողել է իր աշխատանքը խորհրդարանում և գլխավորել նպատակահարմարության խորհուրդը։ 2006-ում ընտրվել է փորձագետ Թեհրանի խորհուրդում։

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ռաֆսանջանին համարվում էր Իրանի ամենաազդեցիկ[5] պետական գործիչներից մեկը։

Մահացել է 2017 թվականի հունվարի 8–ին 83 տարեկան հասակում[6]։ Հունվարի 10-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցած հասարակական հրաժեշտի արարողությունից հետո, Ռաֆսանջանին թաղվեց Հոմեյնիի դամբարանում, ով իսլամական հեղափոխության իր զինակիցն էր եղել[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունեցել է հինգ երեխա՝ երեք տղա և երկու աղջիկ։ Նրա աղջիկներից մեկը Մեջլիսի պաշտոնյաներից է։

1997 թվականին Ռաֆսանջանիի որդին հայտնվել է ֆրանսիական Total ընկերության հետ սկանդալի կենտրոնում, որն իբր Մեհդի Ռաֆսանջանիին 80 մլն դոլար է փոխանցել շելֆ Ասալույեի նավթային մշակումների իրավունքի համար։ Այս գործի հետաքննությունը մինչ օրս շարունակվում է Ֆրանսիայում։

Ռաֆսանջանին համարվել է Իրանի ամենահարուստ մարդը, նույնիսկ մի ժամանակ մտել է Forbes–ի կողմից կազմված հարյուր աշխարհի ամենահարւստ մարկանց ցուցակի մեջ։ Երկրում իր դիրքի շնորհիվ ստացել է Ակբար Շախ մականունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Iran's ex-President Rafsanjani dies at 82
  5. Владимир Месамед. Иран: почему «ушли» Хашеми-Рафсанджани // Институт Ближнего Востока
  6. «Бывший лидер Ирана Рафсанджани скончался на 83-м году жизни». Interfax. 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  7. «В Тегеране сотни тысяч иранцев простились с бывшим президентом Рафсанджани». Euronews. 10 января 2017. Վերցված է 10 января 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել