Ալի (Ալեքսի) Ալթոնեն (ֆիններեն՝ Ali (Aleksi) Aaltonen, օգոստոսի 2, 1884(1884-08-02)[1], Յամսյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա[1] - օգոստոս 1918[1], Լահթի, Ֆինլանդիա[1]), ֆինն հեղափոխական, լրագրող, Ռուսական կայրսության բանակի նախկին լեյտենանտ, Հելսինկիում Կարմիր գվարդիայի շտաբի պետ։

Ալի Ալթոնեն
ֆիններեն՝ Ali (Aleksi) Aaltonen
 
Կրթություն՝ Յուվասկուլեն լիցեյ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և սպա
Ծննդյան օր օգոստոսի 2, 1884(1884-08-02)[1]
Ծննդավայր Յամսյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա[1]
Վախճանի օր օգոստոս 1918[1]
Վախճանի վայր Լահթի, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա և  Ռուսական կայսրություն
Ի ծնե անուն Aleksi Aaltonen

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ալթոնեն ծնվել է Ջամսայում՝ աղքատ գյուղացու ընտանիքում։ 1897 թվականին հաճախել է Ջիվասկիլայի ավագ դպրոցը տարրական դպրոցի իր ուսուցչուհու տված գումարով։ 1903 թվականին Ալթոնենը լքել է դպրոցը և միացել Ռուսական Բանակին։ 1904-1905 թվականներին նա ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ծառայել է որպես լեյտենանտ, իսկ ավելի ուշ միացել է 1905 թվականի Ռուսական հեղափոխության սոցիալիստական խմբերին։ Հեղափողության ձախողումից հետո Ալթոնեն ձեռբակալվել է Մոսկվայում և հեռացվել է զինվորական ծառայությունից։ Ազատվելուց հետո Ալթոնենը վերադարձել է Ֆինլանդիա և աշխատել Թուրքու լրագրատանը։ Ի լրումն լրագրական հոդվածների` նա գրել է նաև պոեմներ և կարճ պատմություններ, բայց դրանք երբեք որպես գիրք չեն հրատարակվել։ Երբեմն Ալթոնենը գրում էր Ալի Բաբա կեղծանվան տակ[2]։ Նա նաև աշխատել է սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում որպես կուսակցական պաշտոնյա[3]։

Ֆինլանդական քաղաքացիական պատերազմում խմբագրել

1917 թվականի հոկտեմբերին Ալթոնեն Հելսինկիում Աշխատավորների պահակախմբերի կազմակերպիչն էր, որոնց շուտով դարձել են Կարմիրբանակայիններ։ Նոյեմբերին ընդհանուր գործադուլից հետո ընտրվել է պահակախմբերի գլխավոր հրամանատար, քանի որ Ադոլֆ Թաիմը հրաժարվել է։ Սա հիմնականում նրա` Ռուսաստանում անցած զինվորական ծառայության շնորհիվ էր[4]։ 1918 թվականի սկզբներին Ալթոնեն ուղևորվել է դեպի Սանկտ Պետերբուրգ` Կարմիրբանակայինների համար զենք գնելու նպատակով։ Սակայն հետագայում Ալթոնեն սկսել է հարբեցողությամբ զբաղվել, և Ֆինլանդիայի կարմիրները տեղեկատվություն չունեին իրենց առաջնորդի գտնվելու վայրի մասին։ Հունվարի 13-ին Կարմիրբանակայինների ընդհանուր շտաբը որոշել է հնարավորինս լցնել դատարկ գրասենյակը։ Չնայած իր չափազանց շատ խմած լինելուն` Ալթոնեն Սանկտ Պետերբուրգում կարողացել է բոլշևիկներից գնել մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Հունվարի 28-ին Ալթոնեն վերջապես փոխարինվել է Էերո Հապալաինենի կողմից։ Քաղաքացիական պատերազմը մեկ օր առաջ արդեն սկսվել էր[5]։

Ալթոնեն արդեն տեղափոխվել էր ընդհանուր շտաբ։ Ռուս գնդապետ Միխայիլ Սվեչնիկովի հետ միասին նա կազմում են Կարմիրբանակայինների համար մարտական գործողություն իրականացնելու ծրագիրը։ Այն նշանակված էր իրականացնել հունվարի 30-ին, իսկ հիմնական գրոհը նախատեսված էր 10 օր հետո[6]։ Ալթոնեն ուղարկվել էր Տամպերե, որտեղ նա ծառայության էր անցնելու Համե Ֆրոնտեի շտաբում` Սվենչիկի, Հյուգո Սալմելայի և Վերներ Լեհտիմակիի ղեկավարության տակ։ Մարտ ամսվա սկզբներին Ալթոնեն և Սվենչիկովը կազմում են մեկ այլ մարտական գործողություն Կարմիրների հարձակման համար։ Հյուսիսում Համե Ֆրոնտեի ձախողումից հետո, Ալթոնեն լքում է քաղաքը Տամպերեյի կռիվների վերջին օրերի ժամանակ։ Գիշերը՝ ապրիլի 5-ից 6-ի միջակայքում, Ալթոնեն առաջնորդել է Կարմիրների գունդը, որը կարողանում է շրջանցել թշնամու պաշարումը և սահել Նասիջարվի լճակի սառույցներով[7]։

Տամպերեյի շրջանում որոշ բախումներից հետո Ալթոնեն և նրա մարդիկ միացել են տասնյակ հազարավոր կարմիր փախստականների, ովքեր արևելք ուղևովելու ճանապարհին էին։ Ապրիլի վերջին նրանց ճանապարհը Լահտիի մոտակայքում գտնվող Նաստոլա գյուղի մոտ փակվել է գերմանական զորքերի կողմից։ Հետագայում Ալթոնեն գերի է ընկել և բռնվել Հենալա ճամբարում, որտեղ էլ 1918 թվականի մայիսի գնդակահարվել է էստոնացի գնդապետի՝ Հանս Քալմի միջոցով։ Նա թաղվել է զանգվածային գերեզմանում` ավելի քան հազար Կարմիրբանակայինների հետ միասին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Smele J. D. Historical Dictionary of the Russian Civil WarsRowman & Littlefield, 2015. — 1470 p. — ISBN 978-1-4422-5281-3
  2. Smele, Jonathan D. (2015). Historical Dictionary of the Russian Civil Wars, 1916–1926. Lanham, MD: Rowman & Littlefield. էջ 83. ISBN 978-1442252806.
  3. «Aleksi (Ali) Aaltonen». Museo 24 (ֆիններեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  4. 4,0 4,1 Rislakki, Jukka D. (2008). Neljä väkivallan kuukautta Jämsässä 1918. Jyväskylä: Gummerus. էջեր 19–21. ISBN 978-951-20748-6-0.
  5. Hautamäki, Kirsi (1997). «Mannerheim saa tehtävän». University of Tampere (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Kronologia: Tammikuu». Svinhufvud – Suomen itsenäisyyden vaiheet ja tekijät (ֆիններեն). 2016. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Punaisten pakoretki 6.4. Näsijärven kautta». Punainen Pispala (ֆիններեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Palmgren, Rauol: Joukkosydän. II. WSOY, 1966
  • Välisalmi: Mies maailman turuilla, Tammi, 1946
  • Roselius, Aapo, Teloittajien jäljillä, 2007