Ալիքային փաթեթ քվանտային մեխանիկայում, տարածության սահմանափակ տիրույթում տեղափակված ալիքային դաշտ։ Իրական ալիքային դաշտերը սահմանափակ են թե տարածության, թե ժամանակի մեջ։

Բնության մեջ խմբագրել

Բնության մեջ պատահում են նաև համեմատաբար փոքր տարածական չափերի ալիքային դաշտեր, որոնք կոչվում են ալիքային փաթեթներ։ Ալիքային փաթեթը կարելի է ներկայացնել որպես նույն ուղղությամբ տարածվող անթիվ մոնոքրոմատիկ ալիքների վերադրում։

Ալիքային փաթեթը բնորոշվում է այնպիսի ալիքային ֆունկցիայով, որին համապատասխանող վիճակում (մասնիկը տեղափակված է ծավալի որոշակի տարրում) մասնիկի թե կոորդինատները և թե իմպուլսները չունեն ճշգրիտ արժեքներ։

Ալիքային փաթեթի կենտրոնը շարժվում է այնպես, ինչպես համապատասխան դասական մասնիկը։ Վակումում մասնիկի վիճակը պատկերող փաթեթը կազմող առանձին մոնոքրոմատիկ ալիքները տարածվում են տարբեր փուլային արագությամբ, որի հետևանքով ալիքային փաթեթը ժամանակի ընթացքում ճապաղվում է տարածության մեջ։ Էլեկտրամագնիսական ալիքներից կազմված փաթեթը ճապաղվում է միայն անհամասեռ միջավայրում։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքային փաթեթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 176