Ալիտուս[1][2] (լիտ.՝ Alytus, լեհ.՝ Olita), քաղաք Լիտվայի հարավում՝ Ձուկիայում։ Հանդիսանում է Ալիտուսի նահանգի ու Ալիտուսի շրջանի վարչական կենտրոնը։ Լիտվայի վեցերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։

Քաղաք
Ալիտուս
լիտ.՝ Alytus
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
ՆահանգԱլիտուսի նահանգ
ՇրջանԱլիտուսի շրջան
Հիմնադրված է1377 թ.
Առաջին հիշատակում1377
Այլ անվանումներՕլիտա
Տվյալ կարգավիճակում1581 թվականից
Մակերես48 կմ²
ԲԾՄ48 մ
Բնակչություն57 281 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+370) 315
Փոստային ինդեքսLT-62001
Փոստային դասիչLT-62001
Պաշտոնական կայքalytus.lt(լիտվ.)(անգլ.)
Ալիտուս (Լիտվա)##
Ալիտուս (Լիտվա)

Քաղաքը տեղակայված է Նեման գետի երկու ափերին՝ Վիլնյուսից 105 կմ և Կաունասից 69 կմ հեռավորության վրա։ Հարավային Լատվիայի մշակութային ու արդյունաբերական կենտրոնն է։

Բնակչություն խմբագրել

2013 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ Ալիտուսի բնակչությունը կազմում է 57 281 մարդ։ Ներկայումս քաղաքի բնակչության 94,7 %-ը լիտվացիներ են, 2,8 %-ը՝ ռուսներ։

Անվանում խմբագրել

Ենթադրվում է, որ քաղաքն իր անունն ստացել է Նեման գետի վտակի անունից։ Ներկայումս այն կոչվում է Ալիտուպուս (լիտ.՝ Alytupis), սակայն նախկինում կարող է կրած լինել Ալիտուս (լիտ.՝ Alytus) անվանումը։

Զինանշան խմբագրել

Քաղաքն իր զինանշանն ստացել է մագդեբուրգյան իրավունքների հետ միաժամանակ Ստեֆա Բատորի թագավորի կողմից 1981 թվականի հունիսի 15-ին։ Քաղաքի պատմական գերբը վերահաստատվել է Լիտվայի նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանագրով։

Պատմություն խմբագրել

Գրավոր աղբյուրներում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1377 թվականին։ Քաղաքային իրավունքներ է ստացել 1581 թվականին։

XIX դարի վերջին, երբ ամրացվում էին Ռուսական կայսրության արևմտյան սահմանները, որոշում ընդունվեց ուժեղացնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող վայրում տեղակայված Օլիտուի (Ալիտուս) պաշտպանությունը։ 1890 թվականին Օլիտուն դարձավ Ռուսական կայսրության երրորդ դասի բերդ։

Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրերին՝ 1941 թվականի հունիսի 22-23-ին, Ալիտուսի շրջանում տեղի է ունենում տանկային մեծ ճակատամարտ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ալիտուսում գնդակահարվել են շուրջ 10-20 հրեաներ (ստույգ քանակը հայտնի չէ[3], մանրամասն քննություն չի եղել, որոշ աղբյուրներում նշվում է այլ թիվ՝ 60 հազար[4]

1941 թվականի հունիսից մինչ 1943 թվականի ապրիլ զորամասերի տարածքում գործել է ռազմագերինների «Շտալագ-343» համակենտրոնացման ճամբարը։ 1943 թվականի մայիսից մինչև 1944 թվականի հունիս այստեղ գտնվել է տեղափոխված անձանց ճամբար, որոնք հիմնականում Ռուսաստանի արևմտյան շրջաններից էին։ Գերիների մի մասը Լիտվայի գյուղացիների տնտեսություններում կատարում էին գյուղատնտեսական աշխատանքներ։ Արխիվային փաստաթղթերի տվյալների համաձայն՝ ճամբարում զոհվել են շուրջ 2000 ռուս զինվորականներ ու քաղաքացիական անձինք։ Եղբայրական գերեզմանի տեղում կանգնեցվել է հուշարձան (ներկայում այն Ալիտուսի քաղաքային այգու սահմաններում է)[5]։

1944 հուլիսին 11-րդ գվարդիական բանակի զորամասերի կողմից քաղաքի վրա հարձակման ժամանակ զոհվել են բազմաթիվ սպաներ ու զինվորներ։ Պատերազմից հետո Ուլոնու փողոցի հրապարակում կառուցվել է գերեզմանատուն, որտեղ թաղված են 2 891 խորհրդային զինվորներ, այդ թվում՝ Խորհրդային Միության 6 հերոսներ[6] (գվարդիայի գնդապետ Գավրիիլ Եմելյանով, գվարդիայի ավագ լեյտենանտ Վասիլի Կալինին, կրտսեր սերժանտ Ն. Նիկոնով, շարքային Ա. Տիխոնենկո, ավագ սերժանտ Իվան Տոնկոնոգ, կրտսեր սերժանտ Տուրգուն Ախմեդով)։

Արդյունաբերություն խմբագրել

Քաղաքում գործում են «Alytaus tekstilė» տեքստիլ ընկերությունը, սառնարաններ արտադրող «Snaige» գործարանը, ալկոհոլային խմիչքներ արտադրող «Alita» գործարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ф. Л. Агеенко Русское словесное ударение. Словарь имён собственных. — М: ЭНАС, 2001.
  2. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 20. — 592 с. — ISBN 5-85270-057-6
  3. Holocaust Education Արխիվացված 2007-12-05 Wayback Machine(անգլ.)
  4. Алитус
  5. Atminimo knyga. Antrojo pasaulinio karo karių kapinių Lietuvoje albumas. Книга памяти. Gedenkbuch. Совместное издание Литовской Республики, Российской Федерации, Федеративной Республики Германии, посвященное 60-летию окончания Второй мировой войны. Sudarytojas Vaigutis Stančikas. Vilnius: Gairės, 2006. ISBN 9986-625-59-9. С. 34.
  6. Atminimo knyga. Antrojo pasaulinio karo karių kapinių Lietuvoje albumas. Книга памяти. Gedenkbuch. Совместное издание Литовской Республики, Российской Федерации, Федеративной Республики Германии, посвященное 60-летию окончания Второй мировой войны. Sudarytojas Vaigutis Stančikas. Vilnius: Gairės, 2006. ISBN 9986-625-59-9. С. 32—33.

Գրականություն խմբագրել

  • Олита // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Alytaus istorinė raida։ nuo miesto užuomazgos iki nepriklausomybės atgavimo XX a. pabaigoje (sud. Regina Žepkaitė). — Vilnius։ Eugrimas, 2004. — 187 p.։ iliustr. — ISBN 9955-501-66-9
  • Alytaus sportas (sud. Marytė Marcinkevičiūtė). — Vilnius։ Homo liber, 2005. — 380 p.։ iliustr. — ISBN 9955-449-86-1
  • Statistics Lithuania. M3010214 Population at the beginning of the year by administrative territory, place of residence 1996—2013

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիտուս» հոդվածին։