Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիս (այլ կիրառումներ)

Ալիս, Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865) մանկական վեպի և դրա շարունակության՝ «Ալիսը Հայելու աշխարհում»-ի (1871) գեղարվեստական կերպար և գլխավոր հերոս։ Վիկտորիանական դարաշրջանի մի երեխա` Ալիսը, ակամայից անցնում է ստորգետնյա արկածախնդրության միջով` այն բանից հետո, երբ պատահաբար ընկնում է դեպի հրաշքների աշխարհ տանող ճագարի բույնը, արդյունքում նա հայելու միջով քայլ է կատարում դեպի ցնորված աշխարհ։

Ալիս
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, advertising character? և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակԼուիս Քերոլ
ՍտեղծագործությունԱլիսը Հրաշքների աշխարհում
Ներկայացված էԱլիսը Հրաշքների աշխարհում, Ալիսը Հայելու աշխարհում, Alice in Wonderland? և Alice in Wonderland?
Սեռիգական
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Տարիքյոթ տարեկան
Ընտանիքքույր, եղբայր
 Alice (Alice's Adventures in Wonderland) Վիքիպահեստում

Կերպարը ստեղծվել է Քերոլի պատմած պատմություններով Լիդել քույրերին զվարճացնելու համար, մինչ ընկերոջ` Ռոբինսոն Դակվորթի հետ թիավարում էր Իզիսում և հետագա ուղևորությունների ընթացքում։ Չնայած նա կիսում է իր տվյալ անունը Ալիս Լիդելի հետ, գիտնականները համաձայն չեն այն բանի հետ, թե որքանով է նա Լիդելի հիման վրա։ Քերոլի կողմից բնութագրված` որպես «սիրող և մեղմ»,«բարեհամբույր բոլորին», «վստահելի» և «անզուսպ հետաքրքրասեր», Ալիսը տարբեր կերպ է դիտվել, որպես խելացի, դաստիարակված և հեղինակությանը թերահավատ մարդ, չնայած որոշ մեկնաբաններ նրա անձը համարում են ավելի բացասական կերպար[1]։ Նրա կերպարը փոխվեց «Ալիսը ստորգետնյա աշխարհում»-ից («Ալիսը հրաշքների աշխարհում»-ի նախնական տարբերակը), քաղաքական ծաղրանկարիչ Ջոն Թենիելի նկարազարդումների իր երկու «Ալիս» գրքերում։

Ալիսը ճանաչվել է որպես մշակութային կերպար։ Նա նկարագրվել է որպես սկիզբ 19-րդ դարի սովորական երեխայի գլխավոր հերոսից, իսկ երկու «Ալիս» գրքերի հաջողությունը ոգեշնչել է` խառնվածքով Ալիսային նման գլխավոր հերոսներով բազմաթիվ հրատարակված աշխատանքների, ծաղրերգությունների և ընդօրինակումների։ Նա մեկնաբանվել է տարբեր քննադատական մոտեցումներով, հայտնվել և վերաիմաստավորվել է բազմաթիվ հարմարեցումների մեջ, ներառյալ Ուոլթ Դիսնեյի ֆիլմը (1951)։ Նրա շարունակական կոչը վերագրվել է շարունակաբար վերստեղծվելու նրա ունակությանը։

Բնութագիր խմբագրել

 
Ալիսայի և խոզի պատկերազարդումը Ջոն Թենիլի «Ալիսը Հրաշքների աշխարհում»(1865)-ի մեջ։

Ալիսը երևակայական երեխա է, որն ապրում է Վիկտորիանական դարաշրջանի կեսերին[2]։ «Ալիսը Հրաշքների աշխարհում»(1865)-ի մեջ, որը տեղի է ունեցել Մայիսի 4-ին, ենթադրվում է, որ կերպարը յոթ տարեկան է, այնուհետև Ալիսը ներկայացնում է իր տարիքը որպես յոթ ու կես, որը տեղի է ունենուն Նոյեմբերի 4-ին.[3]|group="nb"|name="Birthday"}}[3][4][3]: Երկու «Ալիս» երկու գրքերի տեքստում հեղինակ Լուիս Քերոլը հաճախ չէր նշում իր գլխավոր հերոսի ֆիզիկական տեսքի մասին[5]։ Նրա երևակայական կյանքի մանրամասները կարելի է գտնել երկու գրքերի տեքստից։ Տանը նա ավելի մեծ քույր ունի, եղբայր, Դինա անունով մի ընտանի կատու, տարեց բուժքույր և տնային դաստիարակչուհի, ով սովորեցնում էր նրա դասերը առավոտյան ժամը իննից[6][7]։ Բացի այդ, նա ցերեկային դպրոց էր գնացել իր հետադարձ պատմության ինչ-որ պահի[7]։ Ալիսը տարբեր կերպ է բնութագրվել, որպես վերին դասի, միջին դասի կամ բուրժուազիայի մի մասին պատկանող[8][2][9][10]։

«Ալիսը բեմում»(1887թ. Ապրիլ) գրքում նրա անհատականության մասին գրելիս, Քերոլը նկարագրում է նրան որպես «սիրող և մեղմ»,«բարեհամբույր բոլորին», «վստահելի» և «անզուսպ հետաքրքրասեր», և կյանքի վճռական գոհունակությամբ, որը գալիս է մանկության միայն երջանիկ ժամերին, երբ ամենն նոր է և արդար, և երբ մեղքն ու վիշտը միայն անուններ են` ոչինչ նշանակող դատարկ բառեր[1]։ Մեկնաբանները բնութագրում են նրան որպես «միամիտ», «երևակայական», ինքնադիտողական, ընդհանուր առմամբ լավ դաստիարակված, իշխանության գործիչների նկատմամբ քննադատական և խելացի[2][2][7][7][9][11][11]։ Մյուսները ավելի քիչ դրական գծեր են տեսնում Ալիսայի մեջ` գրելով, որ նա Հրաշքների աշխարհում հաճախ է անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերում կենդանիների հետ ունեցած իր զրույցներում, բռնի գործողություններ է իրականացնում Բիլ Մողեսի կերպարի դեմ`բռնի ուժով օդ մղելով նրան, և արտացոլում է իր հասարակական դաստիարակությունը զգայունության պակասով և անքաղաքակիրթ պատասխաններով[12][13][13]։ Համաձայն Դոնալդ Ռակինի` «Չնայած նրա դասակարգային և ժամանակային նախապաշարմունքների, նրա վախեցած զայրույթը և երեխայական, խղճուկ արցունքները, նրա խոհեմությունը և ինքնավստահ անտեղյակությունը, երբեմն աչք ծակող կեղծավորությունը, սովորական անզորությունը և անհանգստությունը, նրա բավականին վաղկոտ պատրաստակամությունը հրաժարվելու իր պայքարներից երկու արկածների ավարտին էլ-(….) շատ ընթերցողներ դեռևս դիտում են Ալիսային` որպես իշխանության, համառության, քաջության և հասուն ճիշտ իմաստության առասպելական մարմնավորում»[10]։

Այն համեմատության աստիճանը, որով Ալիսայի կերպարը կարելի է նույնացնել Ալիսա Լիդելի հետ, վիճելի է։ Որոշ քննադատներ բնութագրում են կերպարը որպես Լիդել, կամ գրում են, որ նա ոգեշնչել է կերպարին[12][14][15]։ Մյուսները պնդում են, որ Քերոլը իր գլխավոր հերոսին և Լիդելին առանձին է համարում[16][17]։ Ըստ Քերոլի, նրա կերպարը հիմնված չէր որևէ իրական երեխայի վրա, այլ ամբողջովին երևակայական էր[18]։

Զարգացում խմբագրել

 
Ալիսայի նկարներից մեկը՝ Քերոլի կողմից, «Ալիսը Ստորգետնյա աշխարհում»-ի մեջ

Ալիսը հանդես եկավ Քերոլի` «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի նախնական տարբերակով` «Ալիսը Ստորգետնյա աշխարհում»[19]։ «Ստորգետնյա»-ն ծագել է Լիդել քույրերին պատմված պատմություններից` 1862թ.-ի հուլիսի 4-ի ցերեկվա ընթացքում, Իսիսում ընկերոջ` Ռոբինսոն Դակվորթի հետ թիավարելիս և հետագա թիավարման ուղևորությունների ընթացքում[19][20]։ Տաս տարեկան Ալիս Լիդելի խնդրանքով Քերոլը գրել է պատմվածքները որպես «Ալիսը Ստորգետնյա աշխարհում», որը նա ավարտել է 1864թ.-ի փետրվարին[20]։ «Ստորգետնյա»-ն պարունակում է երեսունյոթ նկարազարթումներ, որոնցից քսանյոթում Ալիսն է պատկերված[20][21]։ Քանի որ Ալիսայի նկարները ֆիզիկական քիչ նմանություն ունեն Ալիս Լիդելին, ենթադրվում է, որ Ալիսայի կրտսեր քույրը` Էդիթը, գուցե նրա նախատիպն էր[22]։ Նա պատկերում է իր գլխավոր հերոսին որպես տունիկա հագած` ի տարբերություն կարված զգեստների, որոնք կարող էին հագնել Լիդել քույրերը[23]։ Նրա նկարազարդումները ազդեցություն են ունեցել Պրեռաֆայելիտներ (լատ.` prae – նախա և Ռաֆայել)-ի նկարիչներից`Դանթե Գաբրիել Ռոսսետտի և Արթուր Հյուզն, ում նկարը`«Յասամաններով տիկին» (The Lady with the Lilacs, 1863), որին նա տեսողականորեն անդրադարձել է «Ստորգետնյա»-ի մեկ նկարում[24]։ Նա հանձնեց ձեռագիր «Ալիսը Ստորգետնյա աշխարհում»-ը Ալիս Լիդելին 1864թ.-ի Նոյեմբերին[25]։

Ջոն Թենիլը պատկերազարդեց «Ալիսը Հրաշքների աշխարհում»(1865)-ը 138 ֆունտ ստեռլինգով, ինչը մոտավորապես չորրորդն էր այն ամենից, ինչ Քերոլը վաստակում էր ամեն տարի, և որը նա վճարում էր հենց իր համար[26]։ Թենիլը արդեն իսկ հաջողակ, հայտնի առաջատար պատկերազարդող էր Punch երգիծական ամսագրի համար, երբ Քերոլը աշխատանքի տեղավորեց նրան որպես նկարազարդող 1864 թվականի ապրիլին[27][28]։ Ի հակադրություն Թենիլի, Քերոլն որևէ գրական համբավ չուներ այդ ժամանակ[28]։ Թենիլը, հավանաբար, իր պատկերազարդումների մեծամասնությունը հիմնել է «Ստորգետնյա»-ի վրա, և Քերոլը ուշադրությամբ վերահսկել է նրա աշխատանքը. նրա առաջարկությունների թվում էր այն, որ Ալիսը պետք է ունենա երկար, բաց գույնի վարսեր[29][30][30]։ Ալիսայի զգեստը բնորոշ է Վիկտորիանական դարաշրջանի միջին դասին պատկանող աղջկա հագուստին, որը կարող էր տանը հագնել[31]։ Նրա գոգնոցը` Թենիլի կողմից ստեղծված և այժմ կերպարի հետ կապված մի դետալ, «որոշակի պատրաստակամություն է ենթադրում գործողության և ձևականության բացակայության համար»[32]։ Թենիլի կողմից կատարված Ալիսայի պատկերազարդումը ունի իր ծագումը ֆիզիկապես նման կերպարում, որը հայտնվել է Punch-ի առնվազն ութ մուլտֆիլմերում, 1860 թ.-ին սկսված քառամյա ժամանակահատվածում[31]։ 1860 թվականի մի մուլտֆիլմում այս կերպարը կրում է հագուստ, որը այժմ ասոցացվում է Ալիսայի հետ. «լայն շրջազգեստը, անգույն գուլպաները, տափակ կոշիկները և նրա չամրացված վարսերի վրա մի ժապավեն»[31]։ Մուլտֆիլմերում կերպարը հայտնվել է, որպես միջին դասից հաճելի մի աղջկա օրինակ, Նա նկարագրվել է որպես Ալիսային նման. «խաղաղասեր, չմիջամտող, համբերատար և քաղաքավարի, անհետաքրքիր առարկելու ուրիշներ ագրեսիային»[5][33]:

Թենիլի պատկերազարդումները «Ալիսը Հայելու աշխարհում»(1871)-ի համար, Ալիսը և Սպիտակ թագուհին(ձախ) և Թագուհի Ալիսը և Գորտը(աջ)

Թենիլի վարձավճարը «Ալիսը Հայելու աշխարհում» (1871)-ի շարունակությունը պատկերազարդելու համար բարձրացավ մինչև 290 ֆունտ, ինչը Քերոլը կրկին վճարեց իր գրպանից[26]։ Թենիլը մի փոքր փոխեց Ալիսայի հագուստը շարունակության մեջ, որտեղ նա սովորականի փոխարեն կրում է հորիզոնական գծերով գուլպաներ և ունի ավելի զարդարուն գոգնոց` առջևի մասով[31]։ Սկզբնապես, Ալիսը կրում էր «կրինոլինե շախմատային ձևով շրջազգեստ», որը, որպես թագուհի նման էր Կարմիր և Սպիտակ թագուհիներին. ձևավորումը մերժվեց Քերոլի կողմից[34]։ Որպես թագուհի նրա զգեստը երկաթուղային տեսքում պոլոնեզի ոճով է և ներքնազգեստով (bustle, կանանց զգեստի ետևի մասում փաթաթված ներքնազգեստ է, որն օգտագործվում է ուռած տեսք ստանալու համար), որը ժամանակին նորաձև կլիներ[31]։ Պրեռաֆայելիտյան լուսանկարիչ Ջոն Միլլեյի կողմից գրված «Իմ առաջին հորդոր» (1863)-ում և Վիկտորիանական նկարիչ Օգոստոս Լեոպոլդի Էգգի կողմից գրված «Ճանապարհորդող ուղեկիցները» (1862)-ում կերպարների կրած հագուստները որոշ ընդհանուր տարրեր ունեն Ալիսի հագուստի հետ երկաթուղային տեսքում[5]։ Քերոլը դժգոհություն հայտնեց, որ Թենիլը հրաժարվել է նախատիպ օգտագործել Ալիսի պատկերազարդման համար, գրելով, որ սա հանգեցրել է նրան, որ Ալիսայի գլուխն ու ոտքերը համաչափությունից դուրս լինեն[35]|group="nb"|name="Models"}}[36]:

1881 թվականի փետրվարին Քերոլը հայտնեց իր հրատարակչին «Դայակ «Ալիսը» ստեղծելու հավանակության մասին, «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի պարզեցված հրատարակություն` գունավոր և ընդլայնված պատկերազարդումներով[37]։ Թենիլը քսան պատկերազարդումներ գունավորեց «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ում, ի հավելումն վերանայելով որոշ տեսակետեր. Ալիսը պատկերված է որպես շիկահեր, իսկ նրա զգեստը դեղին, կապույտ գուլպաներով[38][39]։ Նրա զգեստը ոսկեզօծ դարձավ ետևի մասում կամարով, և նա վասերի մեջ գոտի էր կրում[40]։ Էդմունդ Էվանսը գունավոր պատկերազարդումները տպում էր քրոմոքսիլոգրաֆիայի միջոցով, որը փայտանյութ օգտագործելու գործընթաց էր` գունային տպագրություններ պատրաստելու համար[40]։

Մշակութային ազդեցություն խմբագրել

Ալիսը ճանաչվել է որպես մշակութային պատկերակ[41][42][43]։ «Ալիսի» գրքերը շարունակվել են տպագրվել, և առաջին գիրքը հասանելի է հարյուր լեզուներով[44]։ «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը շարունակում է պահպանել իր ժողովրդականությունը` տեղ գտնելով լավագույն մանկական գրքերի հարցումներու[45][46][47]։

 
Հայելիների աշխարհը և այն, ինչ Ալիսը գտավ այնտեղ (1897), նկարիչ` Ջոն Թենիել

Ալիսի կերպարը 2015 թվականին տեղ գտավ մանկական գրականության լավագույն քսան սիրելի հերոսների Բրիտանական հարցումների շարքում[46]։ Նրա անունով է կոչվում նաև գլխի ժապավենի ոճը (Alice band), որով նա պատկերված է Ալիսի երկու գրքերի առաջին նկարազարդողի` Թենիելի նկարազարդումներում[48]։ «Ալիսի» երկու գրքերի շարունակական ժողովրդականությունը հանգեցրել է բազմաթիվ վերամշակումների, վերաիմաստավորումների, գրական շարունակությունների և տարատեսակ ապրանքների ստեղծման[41]։ Գրական ոլորտում «Ալիսի» երկու գրքերի ազդեցությունը սկսվել է Վիկտորյական միջնադարի հենց սկզբից` տարբեր վեպերով, որոնք որդեգրեցին ոճը, հանդես եկան որպես ընթացիկ քաղաքական հարցերի ծաղրերգություններ կամ վերամշակեցին «Ալիսի» գրքերի հիմունքները. նրանք ներկայացնում էին մեկ կամ մի քանի հերոսներ, որոնք ունեն Ալիսայի նման բնավորություն («սովորաբար քաղաքավարի, պերճախոս, վտանգներից չխուսափող»)` անկախ սեռից[49][50] [51]:

 
«Կլառան Բլանդերլանդում»(1902)-ի գրքի կազմը, «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի քաղաքական մի ծաղրերգություն

«Ալիսը Հրաշքների աշխարհում»-ն և «Ալիսը Հայելու աշխարհում»-ը քննադատաբար և առևտրայնորեն հաջողություն ունեցան Քերոլի կյանքում. 1898 թվականին տպագրվել են «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի ավելի քան 150.000 օրինակներ և «Ալիսը Հայելու աշխարհում»-ի 100.000 օրինակներ[52]։ Վիկտորյական ժամանակաշրջանի ընթերցողները, ընդհանուր առմամբ, վայելում էին «Ալիսի» գրքերը, որպես թեթև ժամանց, որը բացառում էր խիստ բարքերը, որոնք հաճախ ներառում էին երեխաների համար նախատեսված այդ ժամանակաշրջանի մյուս գրքերը[[53]։ Առաջին «Ալիս» գրքի գրախոսության ժամանակ «The Spectator» (քաղաքականության, մշակույթի և ընթացիկ գործերի վերաբերյալ) բրիտականական շաբաթաթերթը նկարագրել է Ալիսին, որպես «հմայիչ փոքրիկ աղջիկ [...]` զրուցակցի քաղցր ոճով», մինչդեռ Publisher's Circular-ը գովաբանում էր նրան` որպես «պարզ, քնքուշ երեխա»[54]։ Որոշ գրախոսներ կարծիքով Թենիելի պատկերազարդումները լրացնում են գիրքը, իսկ Literary Churchman-ը նշել է, որ Թելիելի «Ալիսի» պատկերները «հաճելիորեն թեթևություն են հաղորդում նրան շրջապատող բոլոր գրոտեսկային կերպարներին»։ Հետագա գրականագետների կողմից Ալիսի կերպարը ընդգծվել է, որպես անսովոր, կամ XIX դարի կեսերին բնորոշ երեխա հերոսներից շեղում[55][56][57]։

Ռիչարդ Քելլին կերպարը համարում է, որպես Քերոլի մեկ այլ գլխավոր հերոսի ստեղծում, Վիկտորյական ժամանակաշրջանի որբի նմանության իր վերափոխման միջոցով։ Ըստ Քելիի` Ալիսը պետք է ապավինի ինքն իրեն Հրաշքների աշխարհում, իր ընտանիքից հեռու, սակայն որբի բարոյական և սոցիալական պատմողական աղեղը փոխարինվել է իր ինքնության զգացումը պահպանելու համար Հրաշքների աշխարհի բնակիչների դեմ Ալիսի ինտելեկտուալ պայքարով[57]։ Էլիսոն Լուրիեն պնդում է, որ Ալիսը մարտահրավեր է նետում ժամանակաշրջանի իդելականացված աղջկա գենդերային-վիկտորյանական պատկերացումներին. Ալիսի չունի իդեալին համապատասխան խառնվածք, և նա մարտահրավեր է նետում Հրաշքների աշխարհի չափահաս կերպարներին[55]։

1930-ական թվականներից մինչև 1940- ական թվականները գրքերը դարձան հոգեվերլուծական գրականագետների ուշադրության առարկա[58]։ Ֆոյդիաները հավատում էին, որ «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի մեջ կատարված իրադարձությունները արտացոլում էին հեղինակի անհատականությունն ու ցանկությունները, քանի որ պատմությունները, որոնց վրա այն հիմնված էր, պատմվել էին ինքնաբուխ կերպով[59][60]։ 1933 թվականին Էնթոնի Գոլդշմիդտը ներկայացրեց «Քերոլին ժամանակակից պատկերացմամբ` որպես ճնշված, սեռական շեղված անձ», տեսաբանելով, որ Ալիսը, Քերոլի կերպարն էր վեպում. սակայն Գոլդշմիդտի ազդեցիկ աշխատանքը գուցե արվել է որպես խորամանկություն[61][62][61]։ Դրանից անկախ կատարված ֆրոյդյան վերլուծությունները գրքերում հայտնաբերել են «ֆրոյդյան դասական փոխաբերություններ». «հեշտոցային մի ճագարի բույն և մի ֆալիկ Ալիս, արցունքների շուրջպտղային ջրափոս, հիստերիկ մոր կերպարներ և իմպոտենտ հոր կերպարներ, գլխատման (կրտում) սպառնալիքներ, ինքնության կտրուկ փոփոխություններ»[63]։

 
Ալիսը, Ոուլթ Դիսնեյի կինոնկարի վերամշակման ժամանակ(1915)

Ուոլթ Դիսնեյը որպես «Թենիելի միակ մեծագույն մրցակից», 1951 իր կինոադապտացիայի մեջ ստեղծեց Ալիսի ազդեցիկ մի պատկեր, որն օգնեց ձևավորել Ալիսի կերպարը փոփ մշակույթում[64]։ Չնայած նրան, որ նախկինում Ալիսը պատկերված էր որպես շիկահեր, կապույտ զգեստով, Թոմաս Քրոուելի (1893)[65] կողմից հրատարակված «Ալիսի» երկու գրքերի ամերիկյան չարտոնագրված հրատարակություններում, հավանաբար, առաջին անգամ, Դիսնեյի պատկերազարդումն է դարձել ամենաազդեցիկը Ալիսի հայտնի կերպարի ամրապնդման գործում, որպես այդպիսին[66][32][67]։ Դիսնեյի «Ալիս» տարբերակի հիմքում Մերի Բլերի գծագրերի գաղափարն է և Թենիելի պատկերազարդումները[32][64]։ Թեև կինոնկարը ի սկզբանե հաջողություն չունեցավ, հետագայում այն հանրաճանաչ դարձավ քոլեջի ուսանողների կողմից, որպես թմրանյութերով ներծծված պատմություն[67][68]։ 1974 թվականին «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ը նորից թողարկվեց Միացյալ Նահանգներում, այդ ասոցացիան գովազդներում օգտագործելով[68]։ Թմրամիջոցների ասոցիացիան շարունակում է մնալ որպես «ոչ պաշտոնական» մեկնաբանություն` չնայած ֆիլմի ընտանեկան-ընկերական ժամանց կարգավիճակին[68]։

Քսանմեկերորդ դարում Ալիսի շարունակական կոչը վերագրվում է նրան, որ անընդհատ կարելի է վերապատկերել[32]։ «Տղամարդիք Հրաշքների աշխարհում»-ի մեջ Քեթրին Ռոբսոնը գրում է, որ «իր բոլոր տարբեր և հարակից ձևերով`«ստորգետնյա» և «Ալիսը Հայելու աշխարհում» բառացի և տեսողական, գծված և լուսանկարված, որպես Քերոլի թխահեր կամ Թենիլի շիկահեր կամ Դիսնեյի առաջնային բացթողում, որպես իրական Ալիս Լիդել [...] Ալիսան գլխավոր մշակութային պատկեր է, որը հասանելի է մանիպուլացիայի ցանկացած և ամեն ձևին, և այսօր էլ է համատարած, ինչպես իր առաջին հայտնվելու դարաշրջանում[43]։ Ռոբերտ Դուգլաս-Փերհուստը համեմատում է Ալիսայի մշակութային կարգավիճակը «ժամանակակից առասպելի նման մի այլ բանի հետ», առաջարկելով նրան, որ կարող է գործել որպես դատարկ կտավ «վերացական հույսերի և վախերի» համար, թույլ է տալիս հետագա «իմաստները» վերագրել բնավորությանը[69]։ Զոե Ժակը և Յուջին Գիդենը ենթադրում են, որ կերպարը փոփ մշակույթում կարգավիճակ է գրավում, որտեղ «կապույտ հագուստով Ալիսը նույնքան համատարած է, որքան գլուխ պահող Համլետը», որը ստեղծում է «այն տարօրինակ դիրքը, որի միջոցով հասարակությունը «ճանաչում» է Ալիսին` առանց կարդալու ոչ «Հրաշքների աշխարհում»-ը և ոչ էլ «Հայելու աշխարհում»-ը[70]։ Նրանք պնդում են, որ դա թույլ է տալիս ստեղծագործական ազատություն ստեղծել հետագա վերամշակություններում, այդ իսկ պատճառով հավատարմությունը տեքստերին կարելի է անտեսել[70]։

Ճապոնիայում Ալիսը զգալի ազդեցություն ունի փոփ մշակույթում։ Թենիլի արվեստի գործերը և Դիսնեյի կինոնկարի վերամշակումները գնահատվել են, որպես երկու վեպերի շարունակական բարենպաստ ընդունելության գործոններ[71]։ Ճապոնիայում երիտասարդական մշակույթի շրջանակներում Ալիսային որդեգրել են որպես «ապստամբության գործիչ, նույն կերպ, ինչպես ամերիկյան և բրիտանական 1960-ականների «հիպիներ»-ին»[72]։ Նա նաև ոգեշնչման աղբյուր է եղել ճապոնական նորաձևության համար[71]։ Նրա ճողովրդականությունը վերագրվել է այն գաղափարին, որ նա կատարում է shōjo իդեալը, աղջկա ճապոնական հասկացողություն, որը «քաղցր և անմեղ է դրսից, իսկ ներսից զգալիորեն ինքնավար»[73]։

Այլ նկարազարդումներ խմբագրել

 
Ռաքհեմի մոդեռն ոճով պատկերազարդումներից մեկը, որում Ալիսը հանդիպում է թրթուռին (1871):
 
Ալիսայի մենաշնորհային պատկերազարդումը` Նյուելի կողմից, Հայելու աշխարհի ծաղիկների մեջ (1901):

Երկու «Ալիս» գրքերը հաճախ են վերանկարազարդվում[74]։ 1907թ.-ին «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի հեղինակային իրավունքի ժամկետի լրանալը հանգեցրեց ութ նոր տպագրության, այդ թվում մեկի` որը նկարազարդված էր Մոդեռն ոճով` Արթուր Ռաքհեմի կողմից։ 1907թ.-ին լույս տեսած մյուս հրատարակությունների նկարազարդողնորն են` Չարլզ Ռոբինսոնը, Ալիս Ռոսը, Վ. Հ. Ռոքերը, Թոմաս Մեյբանկը և Միլիկենթ Սոուերբին[75]|group="nb"|name="Looking Glass copyright"}}[76]: Այլ նշանավոր նկարիչների շարքում են` Բլանշ Մաքանուսն (1896), Փիթեր Նյուելլը (1901), որն օգտագործում էր Մոնոխրոմը, Մաբել Լյուսին Աթվելը (1910), Հարի Ֆրենսիս (1926) և Ուիլի Պոգանին (1929), ով ցուցադրեց Արտ Դեկո ոճը[77][5]։

1930-ական թվականներից սկսած նշանավոր նկարազարդողներ շարքում են` Էդգար Թուրթան (1931) և նրա դիտողական արկնարկները 1929թ.-ի Ուոլ Սթրիթ Քրաշին, բժիշկ Սեքթոնը (1933), Ջ. Մորտոն Սեյը (1933), որոնցից երկուսն էլ ներկայացրել են տարիքով ավելի մեծ Ալիս, Մերվին Պիկ (1954), Ռալֆ Ստեդմանը (1961), որի համար 1972 թվականին ստացավ Ֆրանցիսկ Ուիլյամի հուշամրցանակը, Սալվադոր Դալին (1969), որն օգտագործում էր Սյուրռեալիզմը, և Պիտեր Բլեյքը` իր ջրաներկերով (1970)[78][5]։ 1972թ.-ին «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի իննսուն պատկերազարդումներ կային և «Ալիսը հայելու աշխարհում»-ի քսանմեկը[79]։ 1980-ականների, 1990-ականների և 2000-ականների սկզբին Ալիսայի նշանավոր պատկերազարդողների թվում է Բարրի Մոսեյը (1982), Հրեգ Հիլդեբրանդտը (1990), Դեյվիդ Ֆրանկլանդը (1996), Լիսբեթ Զվեջեր (1999), ով իր վերամշակման մեջ օգտագործեց ջրաներկ, Հելեն Օքսենբուրին (1999), ով արժանացել է երկու մրցանակների, 1999թ.-ին` Kurt Maschler մրցանակին և 2000թ.-ին` Kate Greenaway մեդալին, իր աշխատանքի համար, և DeLoss McGraw-ին (2001), իր վերացական պատկերազարդումներով[5]

Նշումներ խմբագրել

  1. Մայիսի 4-ը Ալիս Լիդելի՝ հեղինակի մանկության ընկերոջ ծննդյան օրն էր։
  2. Ապացույցները բացակայում են այն վարկածի վերաբերյալ, որ կամ Մերի Հիլթոն Բադկոկը կամ Քեյթ Լեմոնը ծառայում էին որպես Թենիլիգլխավոր հերոս՝ Ալիսայի տեսողական օրինակ։
  3. Հատկանշական օրինակներ են՝ «Մոփսա փերին»(1869)՝ Յան Ինգելոուի, «Դեյվինը և Գոբլինը(1885)՝ Չարլզ Է․ Քերիլի,Սաքիի «Վեսթմինստեր Ալիս»(1900-02)-ը և «Կլառան Բլունդերլենդում»(1902)՝ Քերոլայն Լուիսի կողմից։
  4. 1948թ․-ին «Ալիսը Հայելու աշխարհում»-ը մուտք գործեց հանրային տիրույթ,1911թ․-ին կայացրած որոշումից հետո, որը տևեց մինչև այն ժամանակ, երբ գիրքը կարող էր մուտք գործել հանրային տիրույթ, հեղինակի մահվանից յոթ տարի անց՝ հիսուն տարուց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gardner, Martin; Lewis Carroll (1998). The Annotated Alice. Random House. էջեր 25–6. ISBN 978-0-517-18920-7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Brennan, Geraldine (2009). Eccleshare, Julia (ed.). 1001 Children's Books You Must Read Before You Grow Up. New York: Universe Publishing. էջ 411. ISBN 9780789318763.
  3. 3,0 3,1 3,2 Jones, Gladstone, էջ 7
  4. Clark, 1979, էջ 118
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Brooker, 2004
  6. 1832-1898., Carroll, Lewis (2009). Alice's adventures in Wonderland and Through the looking-glass and what Alice found there. Hunt, Peter, 1945-, Tenniel, John, 1820-1914. (New ed.). New York: Oxford University Press. էջ 21. ISBN 9780191571299. OCLC 812193030. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Hubbell, George Shelton (April–June 1940). «Triple Alice». The Sewanee Review. Johns Hopkins University Press. 48 (2): 181–5. JSTOR 27535641.
  8. Kelly, Carroll, էջ 11
  9. 9,0 9,1 Warren, Austin (Summer 1980). «Carroll and His Alice Books». The Sewanee Review. Johns Hopkins University Press. 88 (3): 345, 350. JSTOR 27543708.
  10. 10,0 10,1 Rackin, 1991, էջ 14
  11. 11,0 11,1 D'Ambrosio, Michael A. (1970 թ․ նոյեմբեր). «Alice for Adolescents». The English Journal. National Council of Teachers of English. 59 (8): 1075. JSTOR 813515.
  12. 12,0 12,1 Auerbach, Nina (1973 թ․ սեպտեմբեր). «Alice and Wonderland: A Curious Child». Victorian Studies. Indiana University Press. 17 (1): 37. JSTOR 3826513.
  13. 13,0 13,1 Cohen, 1995, էջ 137
  14. Joyce, James (Fall 1974). «Lolita in Humbertland». Studies in the Novel. Johns Hopkins University Press. 6 (3): 342. JSTOR 29531672.
  15. Kaufman, J.B. (1993 թ․ հունիս). «Before Snow White». Film History. Indiana University Press. 5 (2): 158–175. JSTOR 27670718.
  16. Leach, 1999, էջ 163-174
  17. Woolf, 2010, էջ 171-5
  18. Woolf, 2010, էջ 175
  19. 19,0 19,1 Jones, Gladstone, էջ 10
  20. 20,0 20,1 20,2 Carroll, Lewis; Gardner, Martin (1968). «Introduction». Alice's Adventures Under Ground. New York: McGraw-Hill. էջեր v–xi.
  21. Davis, 1972, էջ 10
  22. Clark, 1979, էջ 131
  23. Jones, Gladstone, էջ 74
  24. Stern, Jeffery (1976). «Lewis Carroll the Pre-Raphaelite: 'Fainting in Coils'». In Guilano, Edward (ed.). Lewis Carroll Observed. New York: Clarkson N. Potter, Inc. էջեր 168–175. ISBN 0-517-52497-X.
  25. Woolf, 2010, էջ 168
  26. 26,0 26,1 Woolf, 2010, էջ 269
  27. Jones, Gladstone, էջ 251
  28. 28,0 28,1 Woolf, 2010, էջ 169
  29. Hancher, 1985, էջ 28
  30. 30,0 30,1 Woolf, 2010, էջեր 169-70
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Jones, Gladstone, էջ 75
  32. 32,0 32,1 32,2 32,3 Vaclavik, Keira (2015 թ․ մարտի 23). «Alice in Wonderland: The making of a style icon». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  33. Hancher, 1985, էջ 20
  34. Hancher, 1985, էջ 104
  35. Hancher, 1985, էջեր 101, 103
  36. Clark, 1979, էջ 135
  37. Clark, 1979, էջ 213
  38. Wakeling, 2014, էջեր 86–7
  39. Carroll, Lewis (1966). Gardner, Martin (ed.). The Nursery 'Alice'. New York: McGraw-Hill. էջեր ix–x, 4.
  40. 40,0 40,1 Wakeling, 2014, էջ 87
  41. 41,0 41,1 Sigler, 2014, էջ xxi
  42. Brooker, 2004, էջ xiv
  43. 43,0 43,1 Robson, Catherine (2001). Men in Wonderland: The Lost Girlhood of the Victorian Gentlemen. Princeton University Press. էջ 137.
  44. McCrum, Robert (2014 թ․ հունվարի 20). «The 100 best novels: No 18 – Alice's Adventures in Wonderland by Lewis Carroll (1865)». The Guardian. Guardian News and Media Limited. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. «The Big Read – Top 100 Books». BBC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  46. 46,0 46,1 Brown, Kat (2015 թ․ մարտի 2). «Survey reveals 50 books that every child should read by 16». The Telegraph. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  47. Ciabattari, Jane (2015 թ․ ապրիլի 2). «The 11 greatest children's books». British Broadcasting Corporation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  48. Delahunty, Andrew; Sheila Dignen (2012). Oxford Dictionary of Reference and Allusion. Oxford, United Kingdom: Oxford University Press. էջ 11.
  49. Sigler, 1997, էջեր xii-xxi
  50. Sigler, 1997, էջեր vii–xix
  51. Sigler, 1997, էջ xvii
  52. Cohen, 1995, էջեր 133-34
  53. Rackin, 1991, էջ 20
  54. Kelly, Carroll, էջ 260, 257
  55. 55,0 55,1 Lurie, Alison (1990). Don't Tell the Grownups: Subversive Children's Literature. Boston: Little, Brown. էջ 7.
  56. Krips, 2004, էջ 7
  57. 57,0 57,1 Kelly, Carroll, էջ 15
  58. Rackin, 1991, էջ 23
  59. Leach, 1999, էջ 79
  60. Woolf, 2010, էջ 142
  61. 61,0 61,1 Leach, 1999, էջ 79-80
  62. Woolf, 2010, էջ 143
  63. Rackin, 1991, էջ 22
  64. 64,0 64,1 Kelly, Carroll, էջ 46
  65. «The LUCILE Project - T. Y. Crowell editions of LUCILE». sdrc.lib.uiowa.edu. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  66. Jaques, Giddens, էջ 126-7
  67. 67,0 67,1 Jaques, Giddens, էջ 208
  68. 68,0 68,1 68,2 Brooker, 2004, էջ 208
  69. Douglass-Fairhurst, Robert (2015). The Story of Alice. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջ 417. ISBN 978-0-674-96779-3.
  70. 70,0 70,1 Jacques, Giddens, էջ 214
  71. 71,0 71,1 Monden, 2015, էջ 86
  72. Jaques, Giddens, էջ 225
  73. Monden, 2015, էջ 87
  74. Menges, Jeff A., ed. (2012 թ․ հունվար). «Notes on the Illustrations». Alice Illustrated: 120 Images from the Classic Tales of Lewis Carroll. Mineola, New York: Dover Publications. էջ xiii. ISBN 978-0-486-48204-0.
  75. Jones, Gladstone, էջ 50
  76. Hearn, Michael Patrick (1976). «Arthur Rackham's Wonderland». In Guilano, Edward (ed.). Lewis Carroll Observed. New York: Clarkson N. Potter, Inc. էջեր 31–36, 43–44. ISBN 0-517-52497-X.
  77. Davis, 1972, էջ 11-12
  78. Brooker, 2004, էջեր 78-9
  79. Jones, Gladstone, էջ 126-130

Գրականություն խմբագրել

  • Brooker, Will (2004). Alice's Adventures: Lewis Carroll in Popular Culture. New York: Continuum. ISBN 0-8264-1433-8.
  • Clark, Anne (1979). Lewis Carroll: A Life. New York: Schocken Books. ISBN 978-0-8052-3722-1. OCLC 4907762.
  • Cohen, Morton N. (1995). Lewis Carroll: A Biography. New York: Knopf. ISBN 0-679-42298-6.
  • Davis, John (1972). "Introduction". In Ovenden, Graham (ed.). Illustrators of Alice in Wonderland and Through the Looking-Glass. New York: St. Martin's Press.
  • Jones, Jo Elwyn; Gladstone, J. Francis (1998). The Alice Companion: A Guide to Lewis Carroll's Alice Books. Washington Square, New York: New York University Press.
  • Hahn, Daniel (2015). The Oxford Companion to Children's Literature. Oxford University Press. ISBN 9780199695140.
  • Hancher, Michael (1985). The Tenniel Illustrations to the Alice Books. Columbus: Ohio State University Press.
  • Jaques, Zoe; Giddens, Eugene (2013). Lewis Carroll's Alice's Adventures in Wonderland and Through the Looking-Glass: A Publishing History. Ashgate. ISBN 978-1-4094-1903-7.
  • Kelly, Richard; Carroll, Lewis (2011). Alice's Adventures in Wonderland (ebook). Broadview Press.
  • Krips, Valerie (2004). The Presence of the Past: Memory, Heritage and Childhood in Post-War Britain. London: Routledge.
  • Leach, Karoline (1999). In the Shadow of the Dreamchild: A New Understanding of Lewis Carroll. London, United Kingdom: Peter Owen Publishers. ISBN 978-0-7206-1044-4.
  • Monden, Masafumi (2015). Japanese Fashion Cultures. Bloomsbury. ISBN 978-1-4725-3280-0.
  • Rackin, Donald (1991). Alice's Adventures in Wonderland and Through the Looking-Glass: Nonsense, Sense, and Meaning. New York: Twayne Publishers.
  • Sigler, Carolyn, ed. (1997). Alternative Alices: Visions and Revisions of Lewis Carroll's Alice Books. University of Kentucky. ISBN 0-8131-0932-9.
  • Sigler, Carolyn, ed. (2014). Lewis Carroll's Alice's Adventures in Wonderland: A Documentary Volume. 375. Detroit, Michigan: Gale.
  • Wakeling, Edward (2014). Lewis Carroll: The Man and His Circle. London: I.B. Tauris & Co Ltd.
  • Woolf, Jenny (2010). The Mystery of Lewis Carroll. New York: St. Martin's Press. ISBN 978-0-312-61298-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս (գրական հերոս)» հոդվածին։