Ալիս Բաբեթ Տոկլաս (անգլ.՝ Alice Babette Toklas, ապրիլի 30, 1877(1877-04-30)[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 7, 1967(1967-03-07)[2][3], Փարիզ[4]), ամերիկացի գրող։

Ալիս Բաբեթ Տոկլաս
Ծնվել էապրիլի 30, 1877(1877-04-30)[1][2][3]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 7, 1967(1967-03-07)[2][3] (89 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Gertrude Stein
Մասնագիտությունգրող, ինքնակենսագիր և հիշատակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԱլիս Բ. Տոկլասի խոհարարական գիրք[5]
Համատեղ ապրողՍթայն Գերտրուդ[5]
 Alice B. Toklas Վիքիպահեստում

Գերտրուդ Սթայնի երկարամյա ընկերուհին։

Կենսագրություն խմբագրել

Եղել է լեհա-հրեական բարեկեցիկ ընտանիքից։ Սովորել է երաժշտություն։ 1907 թվականին Փարիզում հանդիպել է Գերտրուդ Սթայնին, որի հետ ապրել է գրեթե քառասուն տարի՝ ներառյալ գերմանական օկուպացիայի տարիները։

Ֆլերյուս փողոցի նրանց ֆրանսիական սալոնում եղել են Շերվուդ Անդերսոնը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, Թորնթոն Ուայլդերը, Փոլ Բոուլզը, նկարիչներ Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Ժորժ Բրաքը։ 1933 թվականին Տոկլասը հասարակության առաջ հանդես է եկել Սթայնի «Ալիս Բ. Տոկլասի ինքնակենսագրություն» գրքի պատմողի կերպարում։

Ընկերուհու մահից հետո Տոկլասը հրատարակել է «Ալիս Բ. Տոկլասի խոհարարական գիրքը» (1954), որտեղ համատեղ կյանքի հիշողությունները միախառնվել են խոհարարական բաղադրատոմսերի հետ։ 1963 թվականին նա հրատարակել է հուշերի «Այն, ինչ հիշվել է» գիրքը։ Կյանքի վերջին տարիներին եղել է կաթոլիկության հետևորդ։

Թաղվել է Պեր Լաշեզի գերեզմանատանը՝ Գերտրուդ Սթայնի կողքին։

Արվեստում խմբագրել

Ալիս Տոկլասի դիմանկարը հեղինակել է Դորա Մարը (1952), նրանց բազմիցս լուսանկարել է Կառլ Վան Վեխտենը։ Ալիսի հնարամիտ խոհարարական բաղադրատոմսերից մեկը ձևավորել է «Ես սիրում եմ Ձեզ, Ալիս Տոկլաս» ֆիլմի (1968) սյուժեն[6]։ Որպես կերպար նա հանդես է եկել «Պիկասոյի արկածները» (1978)[7], «Լուսնին սպասելիս» (1987)[8], «Կեսգիշերը Փարիզում» (2011) ֆիլմերում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Souhami D. Gertrude and Alice. Hammersmith; London: Pandora, 1991
  • Linzie A. The true story of Alice B. Toklas: a study of three autobiographies. Iowa City: University of Iowa Press, 2006
  • Malcolm J. Two lives: Gertrude and Alice. New Haven: Yale UP, 2007
  • Поваренная книга жизни. М.: Флюид / FreeFly, 2007
  • То, что запомнилось. Отрывок из воспоминаний
  • Моя жизнь с Гертрудой Стайн. — СПб. : Алетейя, 2016. — 235, [1] с., [9] л. ил. — ISBN 978-5-906823-81-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Բաբեթ Տոկլաս» հոդվածին։