Ալիսը Հրաշքների աշխարհում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսը հրաշքների աշխարհում (այլ կիրառումներ)

«Ալիսը Հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքը։ Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Գիրքը հայերեն են թարգմանել Սոնա Սեֆերյանը և Սամվել Մկրտչյանը։

Ալիսը Հրաշքների աշխարհում
Alice’s Adventures in Wonderland
ՀեղինակԼուիս Քերոլ[1][2]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ, հեքիաթ և գրական անհեթեթություն
Թեմաերազ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ալիս, Սպիտակ ճագար, Մուկ, Դոդո, Լորի, Արծիվ, Ռոբին բադ, Դքսուհի, Թրթուր, Արծվառյուծ, Քնամուկ, Փոսիկի Ասպետ, Գլխարկագործ, Բիլ մողես, Չեշիրյան կատու, Մարտյան նապաստակ, Սրտի թագուհի, Քվազի կրիա, Ալիսի քույր, Սրտի թագավոր, Dinah? և Father William?
Ստեղծման տարեթիվ1862
Նկարագրում էAlice in Wonderland fictional world?
ՀաջորդԱլիսը Հայելու աշխարհում
ՆկարազարդողՋոն Թենիել
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1865
OCLC1023201734
Թվային տարբերակgrapaharan.org կայքում
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԱլիսը Հրաշքների աշխարհում
 Alice in Wonderland Վիքիպահեստում

Սյուժեն խմբագրել

Գրքի պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա՛մ ավելանում է, կա՛մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։ Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենն ընդամենը երազ է եղել։

Գրքի ստեղծում խմբագրել

 
Ալիսի հերոսուհու նախատիպ Ալիս Լիդելը, 1858 թ.

Չարլզ Դոջսոնն իր հայտնի ստեղծագործությունը մտահղացել է այն ժամանակ, երբ 1862 թվականի հուլիսի 4ուրբաթ օրը[3] իր ընկերոջ՝ Ռոբինսոն Դաքվորթի և Օքսֆորդի համալսարանի փոխվարչապետ Հենրի Լիդելի երեք դուստրերի՝ տասներեք տարեկան Լորինի, տասը տարեկան Ալիսի և ութ տարեկան Էդիթի ընկերակցությամբ նավակով զբոսնում էին Թեմզայով դեպի վեր։ Ճանապարհորդության ընթացքում Դոջսոնն իր ուղեկիցներին պատմում էր մի պատմություն Ալիս անունով փոքրիկ աղջկա արկածների մասին։ Աղջիկներն այնքան հավանեցին այդ պատմությունը, որ Ալիսը խնդրեց Դոջսոնին այն իր համար գրի առնել։ Այդ օրվա կարևորությունը հետագայում նշել է անգլիացի բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, ասելով, որ այն նույնքան հիշարժան է, որքան հուլիսի 4-ը Ամերիկայի պատմության մեջ։

Հրատարակում խմբագրել

Գիրքը լույս տեսավ ուղիղ երեք տարի անց՝ 1865 թ. հուլիսի 4-ին։ Մինչ այդ, 1864 թ. նոյեմբերի 26-ին Չարլզ Դոջսոնն Ալիսին էր հանձնել իրիսկ պատկերազարդումներով և «Ալիսի արկածները Ստորգետնյա աշխարհում» վերնագրով ձեռագիր գիրքը։

Փաստեր խմբագրել

Ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, թարգմանվել է աշխարհի ժողովուրդների շատ լեզուներով։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտների վրա, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր, նկարվել են հերոսների կտավներ, գրվել են բանաստեղծություններ ու արձակ գրվածքներ, հորինվել են տարբեր երաժշտական երկեր, մեր ժամանակներում գրվածքի հիման վրա նույնիսկ ստեղծվել են համակարգչային խաղեր։

  • «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը կինոյի պատմության մեջ ամենաշատ էկրանավորված ստեղծագործություններից է։ Տարբեր երկրների ռեժիսորների կողմից գրքի սյուժեով նկարահանվել է ավելի քան 40 խաղարկային և անիմացիոն ֆիլմ։
  • Գիրքն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում նաև նկարիչների կողմից ստեղծագործության զանազան հերոսներին պատկերող նկարներով։
  • 1931 թվականին Չինաստանի նահանգներից մեկն արգելել է գրքի ընթերցանությունն ու վաճառքը, քանի որ ըստ նահանգի ղեկավարության, չի կարելի մարդկանց և կենդանիներին ցույց տալ հավասար դիրքերում և անթույլատրելի է, որ կենդանիները խոսեն մարդկային լեզվով։
  • Գիրքը կարդալուց հետո Անգլիայի Վիկտորիա թագուհին ցանկացավ ծանոթանալ Լուիս Քերոլի մյուս գրվածքների հետ և հիասթափություն ապրեց, իմանալով որ դրանք միայն մաթեմատիկային վերաբերող հոդվածներ են։
  • 1928 թվականին գրքի ձեռագիրը վաճառվել է 15 400 ֆունտ սթերլինգով։
  • Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող»։
  • Կա Ալիսը հրաշքների աշխարհում ախտանիշ (անգլ.՝ Alice in Wonderland syndrome, AIWS) անունով մի հիվանդություն, որն ունեցողներն իրենց շրջապատի առարկաները տեսնում են փոքրացված և նրանց թվում է, թե դրանք գտնվում են ավելի հեռու, քան իրականում է։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. JSTOR — 1995.
  3. «Story Museum – The real Alice». www.storymuseum.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսը Հրաշքների աշխարհում» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսը Հրաշքների աշխարհում» հոդվածին։