Վիկտորյա Ալիսա Եղիսաբեթ Յուլյա Մարիա Բատենբերգ[8] (գերմ.՝ Victoria Alice Elizabeth Julia Marie von Battenberg, փետրվարի 25, 1885(1885-02-25)[1][2][3], Վինձոր ամրոց, Վինձոր - դեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[4][1][2][…], , Լոնդոն), Բատենբերգների տոհմից գերմանացի արքայադուստր։

Ալիսա Բատենբերգ
շվեդ.՝ Victoria Alice Elizabeth Julia Marie av Battenberg
 
Մասնագիտություն՝ բուժքույր, միանձնուհի, charity worker և ազնվական
Դավանանք Անգլիկան եկեղեցի և Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 25, 1885(1885-02-25)[1][2][3]
Ծննդավայր Վինձոր ամրոց, Վինձոր
Վախճանի օր դեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[4][1][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայր , Լոնդոն
Թաղված Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (Գեթսեմանի այգի) և Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա House of Battenberg?
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն շվեդ.՝ Prinsessan Viktoria Alice Elisabet Julia Maria av Battenberg
Հայր Prince Louis of Battenberg?[5]
Մայր Հեսսենի և Ռայնի արքայադուստր Վիկտորյա[5]
Ամուսին Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն[5]
Զավակներ Արքայազն Ֆիլիպ[5], Հունաստանի և Դանիայի արքայադուստր Մարգարիտա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր Թեոդորա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր Սեսիլ և Հունաստանի և Դանիայի արքայադուստր Սոֆի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Հույն արքայազն Անդրեյի կինը և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնու մայրը։

Կենսագրություն խմբագրել

Ալիսան ծնվել է Վինձոր ամրոցում իր նախատատի՝ Անգլիայի թագուհի Վիկտորյայի ներկայությամբ։ Ի ծնե եղել է խուլ։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Միջերկրածովի տարածքում։ 1903 թվականին արքայադուստրն ամուսնացել է հունական և դանիական արքայազն Անդրեյի՝ Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ի չորրորդ որդու հետ։ Ամուսիններն ապրել են Հունաստանում մինչև 1917 թվականը, երբ Գլյուքսբուրգների տան անդամները մեծամասնությանն արտաքսել են երկրից։ Մի քանի տարի անց ընտանիքը վերադարձել է հայրենիք, սակայն երկրորդ հույն-թուրքական պատերազմում պարտությունից հետո ամուսիններն ստիպված են եղել հեռանալ Ֆրանսիա։

1930 թվականին Ալիսայի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա։ Ամուսիններն այդ պահին բաժանվել են, արքայադուստրը մի քանի տարի անցկացրել է շվեյցարական առողջարաններում՝ կապ չպահելով ընտանիքի հետ։ Առողջության վերականգնումից հետո Ալիսան վերադարձել է Հունաստան և իրեն նվիրել բարեգործությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մնացել է ամուսնու հայրենիքում, որտեղ գերմանացիներից թաքցրել է փախստական հրեաների։ Դրա համար նա ստացել է աշխարհի արդարակյաց կոչումը։ Պատերազմից հետո ապրել է Հունաստանում և հիմնել է կարճ ժամանակ գոյություն ունեցած Մարթայի և Մարիամի ուղղափառ քույրերի միիաբանությունը։

1967 թվականին սև գնդապետների ռազմական բռնապետության հաստատումից հետո Ալիսան հեռացել է Մեծ Բրիտանիա, որտեղ որդու՝ Ֆիլիպի և նրա կնոջ՝ Եղիսաբեթ II թագուհու հրավերով ապրել է Բուքինգհեմյան պալատում։ Մահացել է 1969 թվականին։ Սկզբում արքայադուստրը թաղվել է Սուրբ Գեորգի արքայական մատուռում, իսկ 1988 թվականին նրա կտակի համաձայն մասունքները տեղափոխել են Երուսաղեմի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 TracesOfWar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 The Righteous Among the Nations Database
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kindred Britain
  6. Guía oficial de España (իսպ.)Madrid: 1873. — P. 236. — ISSN 1579-1084
  7. https://archive.org/details/aliceprincessand0000vick/page/32/mode/1up?view=theater — P. 19.
  8. «Victoria Alice Elisabeth Julie Marie Mountbatten, Princess of Battenberg» (անգլերեն) — Профиль Алисы Баттенберг на Thepeerage.com. Վերցված է 6.02.2018-ին.

Գրականություն խմբագրել

  • Беделл Смит, Салли. Королева :

[рус.]. — Москва : КоЛибри, Азбука-Аттикус, 2013. — P. 44, 57, 59. — 672 p. — ISBN 978-5-389-05489-9.

  • Bradford, Sarah. King George VI :

[անգլ.]. — London : Weidenfeld and Nicolson, 1989. — P. 424. — 496 p. — ISBN 0297796674, 978-0297796671.

  • Brandreth, Gyles. Philip and Elizabeth: Portrait of a Marriage :

[անգլ.]. — London : Centur, 2004. — P. 52, 56, 59—61, 63. — 448 p. — ISBN 0712661034.

  • Bowman, Stephen. Minorities in Greece: Aspects of a Plural Society :

[անգլ.]. — London : C Hurst & Co Publishers Ltd, 2002. — P. 64—80. — 203 p. — ISBN 1850657068, 978-1850657064.

  • Clogg, Richard. A Short History of Modern Greece :

[անգլ.]. — Cambridge : Cambridge University Press, 1979. — P. 97—99. — 256 p. — ISBN 0521224799.

  • Heald, Tim. The Duke: A Portrait of Prince Philip :

[անգլ.]. — London : Hodder and Stoughton, 1991. — P. 25, 27—28. — 352 p. — ISBN 0340546077.

  • Knodt, Manfred. Ernst Ludwig, Großherzog von Hessen und bei Rhein: Sein Leben und seine Zeit :

[нем.]. — Darmstadt : Schlapp, 1978. — P. 398—411. — 460 p. — ISBN 3877040063.

  • Macmillan, Harold. War Diaries: Politics and War in the Mediterranean January 1943-May 1945 :

[անգլ.]. — London : Macmillan, 1984. — P. 558—559. — 828 p. — ISBN 0333394046, 978-0333394045.

  • Mateos Sainz de Medrano, Ricardo. La Familia de la Reina Sofίa, La Dinastίa griega, la Casa de Hannover y los reales primos de Europa :

[իսպ.]. — Madrid : La Esfera de los Libros, 2004. — P. 256, 278, 301—302. — ISBN 8497341953, 978-8497341950.

  • Ruvigny, Marquis of. The Titled Nobility of Europe :

[անգլ.]. — London : Harrison and Sons, 1914. — P. 71. — 1828 p.

  • Van der Kiste, John. Kings of the Hellenes, The Greek Kings 1863-1974 :

[անգլ.]. — London : Xo, 1994. — P. 96. — 200 p. — ISBN 978-0750921473.

  • Vickers, Hugo. Alice, Princess Andrew of Greece :

[անգլ.]. — London : Hamish Hamilton, 2000. — 497 p. — ISBN 0241136865.

  • Ziegler, Philip. Mountbatten :

[անգլ.]. — Stroud, Gloucestershire, England : Collins, 1985. — P. 101. — 786 p. — ISBN 0-00-216543-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Բատենբերգ» հոդվածին։