«Ալիսան ու Բուկինիստը» (ռուս.՝ «Алиса и Букинист»), 1992 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Ռուդակովը Անդրեյ Դմիտրիևի գրած սցենարով։

Ալիսան և Բուկինիստը
Երկիր Ռուսաստան
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1992
Լեզուռուսերեն
ՌեժիսորAleksey Rudakov?
ՊրոդյուսերՄիխայիլ Լիտվակ
Սցենարի հեղինակԱնդրեյ Դմիտրիև
ԴերակատարներԴմիտրի Պևցով

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը «Բուկինիստ» մականունով երիտասարդն է (Դմիտրի Պևցով), որն իր մականունն ստացել է հին գրքերի հանդեպ իր կրքի համար։ Երիտասարդն իր ապրուստի միջոցները վաստակում է բնակարանների վերանորոգմամբ։ Նա արդեն երկու տարի կոնյակ է խմում, բայց չի կորցնում ֆիզիկական մարզավիճակը։

Հորից նրան բաժին են հասել մեծ թվով հազվագյուտ և արժեքավոր գրքեր (հայրը, լինելով սպա հետպատերազմյան Գերմանիայում, ապօրինաբար դուրս է բերել այդ գրքերն իր հետ)։ Հազվագյուտ հրատարակությունները գնահատվել են միլիոնավոր դոլարներ։ Այս գրքերը ցանկանում են ստանալ շատ մարդիկ, որոնց թվում է հարուստ և անմահ չարագործ Կրոխինը (Սերգեյ Գազարով)՝ արդիականության յուրօրինակ Մեֆիստոֆելը։ Բուկինիստի գանձի չափերն իմանալու նպատակով նա երիտասարդի տուն է ուղարկում է գայթակղիչ գեղեցկուհի Ալիսային՝ առանց ամոթի ու խղճի մի աղջկա (Օլգա Դրոզդովա), որն իենից կախում ունի։ Բայց տեղի է ունենում անսպասելին․ Ալիսան ու Բուկինիստը սիրահարվում են միմյանց։ Հանցագործների ծրագրերը տապալման վտանգի տակ են, բայց նրանք չեն պատրաստվում նահանջել։ Բարու և չարի միջև բախումը վերաճում է մեծ պայքարի։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Անդրեյ Դմիտրիև
  • Ռեժիսոր՝ Ալեքսեյ Ռուդակով
  • Օպերատոր՝ Մաքսիմ Օսադչի-Կորիտկովսկի
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Գիլարևսկի
  • Կոմպոզիտոր՝ Սվետլանա Գալիբինա
  • Պրոդյուսեր՝ Միխայիլ Լիտվակ

Ֆիլմի մասին խմբագրել

Ըստ Մ. Իվանովի («Time Out Москва»)՝ չնայած սյուժեի պարզությանը, ֆիլմն առանձնանում է դիտարժան վիզուալ շարքով[1]։ Ալիսայի՝ ֆիլմի գլխավոր հերոսուհու խառնվածքը՝ սիրող և անկախ կին, բնորոշ չէր 90-ականների ռուսական կինոյի համար, սակայն բնորոշ է Օլգա Դրոզդովայի այլ աշխատանքների համար[2]։

«Ալիսան և Բուկինիստը» դարձել են այն ֆիլմերից մեկը, որտեղ ամուսիններ Դմիտրի Պևցովը և Օլգա Դրոզդովան սիրային դուետ են խաղացել։ Ֆիլմը համարվում է հաջող աշխատանք երկու ամուսինների համար[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Алиса и букинист». timeout.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  2. «Спутницкая Нина Юрьевна: ОЛЬГА ДРОЗДОВА». nina-arte.narod.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  3. «Досье на звезд: правда, домыслы, сенсации. Кумиры всех поколений. Стр. 144». Онлайн-библиотека litrus.net. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  4. «50 знаменитых звездных пар. Страница 80». Онлайн-библиотека litrus.net. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել