Ալիշա Բուլ Սթոթ (անգլ.՝ Alicia Boole Stott, հունիսի 8, 1860(1860-06-08)[1][2], Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 17, 1940(1940-12-17)[1], Հայգեյթ, Միացյալ Թագավորություն[3] և Անգլիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի մաթեմատիկոս, Գրոնինգենի համալսարանի պատվավոր դոկտոր։

Ալիշա Բուլ Սթոթ
Alicia Boole Stott
Ծնվել էհունիսի 8, 1860(1860-06-08)[1][2]
Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 17, 1940(1940-12-17)[1] (80 տարեկան)
Հայգեյթ, Միացյալ Թագավորություն[3] կամ Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա Իռլանդիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտերկրաչափություն[4]
Ալմա մատերՔուինի քոլեջ, Լոնդոն և Գրոնինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Ազդվել էCharles Howard Hinton?[5]
Պարգևներ
ՀայրՋորջ Բուլ[6]
ՄայրՄարի Էվերեստ Բուլ[6]
 Alicia Boole Stott Վիքիպահեստում

Ալիշա Բուլ Սթոթը շրջանառության մեջ է դրել «պոլիտոպ» տերմինը, սահմանելով, որ այն էվկլիդյան տարածության ենթաբազմություն է, որը կարող է ներկայացվել որպես վերջնական քանակի սիմպլեքսային ամբողջություն։

Կենսագրություն խմբագրել

Ալիշա Բուլ Սթոոթը ծնվել է 1860 թվականի հունիսի 8-ին Իռլանդիայի Կորկ քաղաքում՝ մաթեմատիկոս և տրամաբան Ջորջ Բուլի և Մարի Էվերեստ Բուլի ընտանիքում, դառնալով ընտանիքի երրորդ դուստրը։ Նրա քույրերից Լյուսի Էվերեստը եղել է քիմիկոս և դեղագործ, իսկ Լիլիա Վոյնիչը՝ վիպասան։ Հոր մահից հետո՝ 1864 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Այնտեղ Բուլերի ընտանիքի մայրը անցնում է աշխատանքի՝ դառնալով Լոնդոնի թագուհու քոլեջի գրադարանավարը։

Այդ տարիներին Ալիշա Բուլ Սթոթը հաճախում է Քինգի քոլեջի կից դպրոցը[7], բայց չի կարողանում կրթությունը շարունակել համալսարանում։ Ընկերների և ընտանիքի շրջանում նա հայտնի է եղել Ալիս անվանումով, չնայած նրան, որ փաստաթղթերում նրա անունը եղել է Ալիշիա։

Ալիշան Բուլերի ընտանիքի միակ զավակն էր, որ ժառանգել էր հոր մաթեմատիկական տաղանդը, թեև նրանց մայրը իր բոլոր հինգ երեխաներին էլ փորձել է դնել այդ ուղղու վրա։ Նրա այդ տաղանդը նկատվել է այն ժամանակ, երբ վերջինս իր 18-ամյա եղբոր՝ Չարլզի համար պատկերում է չորրորդ հարթություն[8]։ Հետագայում նա գիտությանը հայտնի է դառնում «պոլիտոպ» տերմինը նկարագրելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Dictionary of Irish BiographyRIA.
  3. 3,0 3,1 3,2 Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia MathematicaElsevier BV, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 126. — ISSN 0315-0860; 1090-249Xdoi:10.1016/J.HM.2007.10.008
  4. Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia MathematicaElsevier BV, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 123. — ISSN 0315-0860; 1090-249Xdoi:10.1016/J.HM.2007.10.008
  5. Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia MathematicaElsevier BV, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 125. — ISSN 0315-0860; 1090-249Xdoi:10.1016/J.HM.2007.10.008
  6. 6,0 6,1 6,2 Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia MathematicaElsevier BV, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 124. — ISSN 0315-0860; 1090-249Xdoi:10.1016/J.HM.2007.10.008
  7. Des MacHale; Anne Mac Lellan. Mulvihill, Mary (ed.). Lab Coats and Lace. Women in Technology and Science. ISBN 9780953195312.
  8. Morrow, Charlene; Perl, Teri (1998). «Notable Women in Mathematics: A Biographical Dictionary». Greenwood Press. էջեր 243–245. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին – via Questia. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիշա Բուլ Սթոթ» հոդվածին։