Ալինդայի ընտանիք, ոչ մեծ աստերոիդների խումբ է, տեղաբաշխված աստերոիդների հիմնական գոտում։ Այս ընտանիքի աստերոիդներին առանձնահատուկ են 2,5 ա. մ. մեծ կիսաառանցքներ և զգալի էքսցենտրիսիտետ 0,4 - 0,65[1]։ Ընտանիքը անվանվել է իր ամենամեծ անդամի՝ (887) Ալինդայի անունով։

Այս աստերոիդները իրենց զգալի էքսցենտրիսիտետով պարտական են հսկա մոլորակ Յուպիտերին։ Ալինդայի աստերոիդների ընտանիքի մարմինները գտնվում են աստերոիդների գոտու չափացանց քիչ բնակեցված շրջանում, որին հատուկ է ուժեղ 3:1 ուղեծրային ռեզոնանս Յուպիտերի հետ, որտեղ աստերոիդի երեք պտույտին Արեգակի շուրջ համապատասխանում է Յուպիտերի մեկ պտույտ։ Այսինքն, ամեն աստերոիդի երեք տարին մեկ անգամ տեղի է ունենում մերձեցում Յուպիտերի հետ, որի ընթացքում հսկա մոլորակը ունենում է ուժեղ ձգողական ազդեցություն աստերոիդի վրա, ինչ և բերում է էքսցենտրիսիտետի աստիճանական աճին, այս պատճառով ընտանիքի աստերոիդների ուղեծրերը չափազանց անկայուն են։

Բացի դա, Ալինդայի ընտանիքի աստերոիդները ունեն նաև մեկ այլ ուժեղ ռեզոնանս, այս անգամ արդեն Երկրի հետ՝ 1:4։ Այս խմբի որոշ անդամների մոտ պերիհելին արդեն տեղաբաշխված է բավականին մոտ Երկրի ուղեծրին։ Արդյունքում, այս աստերոիդների ուղեծրերի էքսցենտրիսիտետը առաջիկա հազարամյակների ընթացքում ավելի կմեծանա, մինչև նրանց մերձեցումը Երկրի կամ Յուպիտերի հետ կհանգեցնի նրանց անցմանը ավելի կայուն ուղեծրեր։

Պարբերական, չորս տարին մեկ անգամ, Ալինդայի ընտանիքի աստերոիդների մերձեցումները Երկրի հետ դարձնում է նրանց բավականին հարմար մարմիններ ուսումնասիրությունների համար, առաջին հերթին ռադիոաստղագիտության և սպեկտրալ հետազոտութոյւնների համար։ Առավել վառ օրինակներ են (4179) Տուտատիսը և (6489) Գոլևկան։

Մյուս կողմից, եթե այս ընտանիքի աստերոիդը կհայտնվի դիտարկումների համար անհարմար դիրքում, օրինակ, փոքր անկյունային հեռավորության վրա Արեգակից, ապա ռեզոնանսի պատճառով աստերոիդի նման դիրքը Երկրի համեմատ կարող է պահպանվել տասնամյակներով։ Հենց այսպիսի դիրքում է գտնվում 2010 թվականից (1915) Կետսալկոատլ աստերոիդը, որը 1985 թվականից դիտարկվել է միայն մեկ անգամ։

Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները խմբագրել

Անունը Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարին
(887) Ալինդա 4,2 կմ 2,501 ա. մ. 9,185 ° 0,553 1918
(1429) Պեմբա ? 2,555 ա. մ. 7,746 ° 0,336 1937
(1550) Տիտո 14,0 կմ 2,544 ա. մ. 8,861 ° 0,313 1937
(1607) Մեվիս ? 2,550 ա. մ. 8,578 ° 0,304 1950
(1915) Կետսալկոատլ ? 2,541 ա. մ. 20,417 ° 0,571 1953
(2608) Սենեկա 0,9 կմ 2,503 ա. մ. 14,998 ° 0,577 1978
(3360) Սիրինքս 1,8 կմ 2,468 ա. մ. 21,426 ° 0,743 1981
(3628) Բոժնեմցովա 7 կմ 2,539 ա. մ. 6,884 ° 0,298 1979
(3806) Տրեմայն ? 2,542 ա. մ. 10,022 ° 0,310 1981
(4179) Տուտատիս 5,4 կմ 2,531 ա. մ. 0,4464 ° 0,629 1989
(5847) Վակիյա ? 2,542 ա. մ. 6,583 ° 0,303 1989
(5864) Մոնգոլֆիեր ? 2,566 ա. մ. 8,251 ° 0,322 1983
(6318) Կրոնկիտե ? 2,514 ա. մ. 25,951 ° 0,465 1990
(6322) 1991 CQ ? 2,518 ա. մ. 28,300 ° 0,470 1991
(6489) Գոլևկա 0,53 կմ 2,498 ա. մ. 2,277 ° 0,605 1991
(6491) 1991 OA ? 2,503 ա. մ. 5,734 ° 0,589 1991
(7092) Կադմուս ? 2,525 ա. մ. 10,051 ° 0,702 1992
(7345) Հապեր ? 2,452 ա. մ. 3,679 ° 0,323 1992
(7568) 1988 VJ2 ? 2,530 ա. մ. 5,269 ° 0,330 1988
(7569) 1989 BK ? 2,551 ա. մ. 8,758 ° 0,301 1989
(7638) Գլեդման ? 2,538 ա. մ. 6,821 ° 0,313 1984
(8201) 1994 AH2 ? 2,534 ա. մ. 9,577 ° 0,708 1994
(8709) Կադլու ? 2,536 ա. մ. 3,501 ° 0,485 1994
(9047) 1991 QF ? 2,527 ա. մ. 16,907 ° 0,314 1991

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փոքր մոլորակների խմբեր/ընտանիքներ».