Ալիկ Պադամսի (հինդի՝ एलेक पद्मसी, մարտի 5, 1928(1928-03-05), Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 2018(2018-11-17)[2], Մումբայ, Հնդկաստան), հնդկական թատրոնի ռեժիսոր և դերասան, գովազդային տեսահոլովակների հեղինակ։ Հայտնի է «Գանդի» ֆիլմում Մուհամմեդ Ալի Ջիննայի դերակատարմամբ։ 1986 թվականին՝ որպես թատերական ռեժիսոր, պարգևատրվել է Սանգիտ Նատակ ակադեմիայի մրցանակով, իսկ 2000 թվականին՝ Պադմա Շրի շքանշանով արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։

Ալիկ Պադամսի
Ծննդյան թիվ՝մարտի 5, 1928(1928-03-05)
Ծննդավայր՝Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 17, 2018(2018-11-17)[2] (90 տարեկան)
Վախճանի վայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0655589

Կենսագրություն խմբագրել

Պադամսին ծնվել է 1928 թվականի մարտի 5-ին (կամ 1931 թվականին) Մումբայում՝ Գուջարաթ նահանգի Կաչ շրջանից եկած ունևոր մուսուլմանի ընտանիքում։ Նրա հայր Ջաֆերսետը 10 կառույցների տնօրեն էր և սպասքի արտադրության ղեկավար, իսկ մայրը՝ Կուլսումբայը, կահույքի բիզնես էր ղեկավարում։ Ընտանիքն ուներ 8 երեխա[3]։ Պադամսիի ավագ եղբայր Սուլթանը նրա մեջ սերմանել է թատրոնի հանդեպ սերը։ Պադամսին առաջին անգամ թատրոնում հանդես է եկել 7 տարեկանում՝ խաղալով Ուիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսում, որը բեմադրել էր իր եղբայրը[4]։

Պադամսին նախնական կրթությունը ստացել է Միսս Մյորֆի դպրոց-պանսիոնատում և Մումբայի եկեղացական դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Սուրբ Կսավերի քոլեջ (անգլ.՝ St. Xavier's College): Ուսումնառության ժամանակ՝ 19 տարեկանում, նա սիրահարվել է Պյորլ անունով մի քրիստոնյա աղջկա, բայց կյանքը նրանց տարել է տարբեր ճանապարհներով։ Աղջիկն ամուսնացել է, իսկ Պադամսին՝ սկսել ուսանել Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։ Նրանք նորից հանդիպել են, երբ Պադամսին վերադարձել է հայրենիք. այդժամ Պյորլն արդեն ամուսնալուծված էր։ Պադամսիի մայրը դեմ էր նրանց ամուսնությանը, քանի որ աղջիկը քրիստոնյա էր, ամուսնալուծված և երկու երեխաների մայր (Ռանջիտ և Ռոհինի)։ Այդ իսկ պատճառով ամուսնանալուց հետո Պադամսին լքեց ծնողների տունը՝ թողնելով ընտանեկան բիզնեսը, և ստիպված եղավ նոր աշխատանք գտնել։ 1950-ականների վերջին Պադամսին աշխատել է «J. Walter Thomson» գովազդային ընկերությունում՝ որպես քոփիռայթեր[5][6]:Պյորլի հետ ամուսնությունից նա ունեցավ մի աղջիկ՝ Ռայել անունով[3]։

1961 թվականի սեպտեմբերին տասնամյա Ռոհինին (Պյորլի դուստրը) մահացավ երիկամների հիվանդութունից, և որոշ ժամանակ անց զույգն ամուսնալուծվեց։ Հետագայում Պադամսին ամուսնացավ երկրորդ անգամ. նրա երկրորդ կինը Դոլի Թակուրն էր, որի հետ նա ծանոթացել էր գովազդի բնագավառում աշխատելիս[3]։ 1978 թվականին ծնվել է նրանց որդին՝ Կվազար Պադամսին։

1974 թվականին Պադամսին ստեղծել է իր ամենահայտնի գովազդային հոլովակը՝ Liril օճառի մասին, Կարեն Լյունելի հետ՝ Կոդայկանալ ջրվեժի տակ[7]։

Պադամսին ֆիլմում նկարահանվել է միայն մեկ անգամ։ 1981 թվականին նա մի երեկույթի ժամանակ հանդիպել է ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյին, որը նկարահանում էր «Գանդի» ֆիլմը. վերջինս նրան առաջարկեց Մուհամմեդ Ալիի դերը՝ ասելով, որ «նրանք շատ նման են»։ Պադամսին մասնակցում էր նկարահանումներին միայն ոչ աշխատանքային օրերին, քանի որ շաբաթվա ընթացքում զբաղված էր իր հիմնական աշխատանքով։ Նրան հաջողվել է Գանդիի թաղման տեսարանի նկարահանման համար երկրորդական կադրի դերասաններ գտնել, ինչը համարել է «իր կյանքի ամենահաջողակ գովազդը»[8]։ 1980 թվականին նա դարձավ երկրի խոշորագույն գովազդային ընկերություններից մեկի՝ «Lintas India»-ի գործադիր տնօրենը[9], այնուհետև՝ «Lintas»-ի տարածաշրջանային համակարգողը Հարավային Ասիայում։ Նա համագործակցել է հետևյալ գովազդային ընկերությունների հետ՝ «Տնային տնտեսուհի Լալիտաջի»՝ Surf լվացքի փոշու համար, «Չերի Չարլի»՝ «Cherry Blossom» գուտալինի համար, «Հաղթաբազուկ տղամարդ»՝ անվադողերի արտադրության համար (MRF ընկերություն)[10][11]։ 1994 թվականին նա լքեց «Lintas»-ը և հիմնեց «AP Advertising Pvt Ltd» ընկերությունը, որը մասնագիտացած էր բրենդերին և հայտնի մարդկանց իմիջի և հաղորդակցման հմտությունների խորհրդատվությամբ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Alyque PadamseeSangeet Natak Akademi.
  2. 2,0 2,1 2,2 https://historygreatest.com/alyque-padamsee
  3. 3,0 3,1 3,2 Sanghita Singh (2002 թ․ նոյեմբերի 9). «The Alyque Padamsee brand of life». Times of India (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  4. «Ad filmmaker and theatre personality Alyque Padamsee passes away». The News Minute (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. Prasad Sangameshwaran (2018 թ․ նոյեմբերի 17). «Alyque Padamsee on advertising: The greatest ads create the greatest sales». Business Standard (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  6. «Veteran Actor and Ad Guru Alyque Padamsee Dies at 90». The Wire (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  7. Bhanuj Kappal, Saumya Tewari (2018 թ․ նոյեմբերի 23). «Alyque Padamsee, the showman who made the Liril girl sing» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  8. «What landed Alyque Padamsee the Jinnah role». Scroll.in (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  9. 9,0 9,1 «Alyque Padamsee, veteran ad man and actor who played Jinnah, passes away at 90». Gulf News (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. «Alyque Padamsee, ad and theatre veteran, passes away at 90». Business Today (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  11. «Alyque Padamsee: The man who gave India some of its best TV ads». Hindustan Times (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.