Ալիաս

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ալիաս բառը (լատիներեն՝ alias, թարգ.՝ այլ կերպ) ածականաբար կիրառվող դերբայ է, որը նշանակում է այլ կերպ անվանված, այսինքն՝ կեղծանվան հոմանիշը։ Ալիասն օգտագործվում է որպես անուն, մատնանշելով հորինված ինքնություն՝ հատկապես համացանցում իրական ինքնությունը թաքցնելու նպատակով։

Ալիաս խաղ խմբագրել

Ալիաս անունն է կրում հայտնի սեղանի խաղը՝ նախատեսված հետաքրքիր ինտելեկտուալ ժամանցի համար, որը խաղում են թիմերով։ Ավանդական տարբերակի դեպքում Ալիաս խաղը խաղում են քարտերով, որոնց վրա գրված բառերը պետք է թիմի անդամներից մեկը փորձի արագ բացատրել այլ կերպ, իսկ թիմակիցը՝ գուշակի հնարավորինս արագ։

Այսօր արդեն Ալիաս խաղի բազմաթիվ թվային տարբերակներ կան, որոնք կարելի է ներբեռնել Google Play, App Store հարթակներից և խաղալ օնլայն կամ օֆլայն տարբերակով։